Իմ դիրքորոշումը չի փոխվել, Փաշինյանը ցանկացել է հանդիպել, ես չեմ մերժել, հանդիպել եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Ինչ հրապարակային ասված է եղել, ես անձամբ իրեն, իր երեսին ասել եմ։ Երկրում ստեղծված իրավիճակի մասին, նաև, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը իր հրաժարականն է՝ վայրկյան շուտ։ Խորհրդարանական ընտրությունների գնալու համար ինքը պետք է ժամանակավոր պաշտոնակատար չլինի, եթե դա ընդունելի է, կասենք մնացած խոսակցությունը», - ասաց Գագիկ Ծառուկյանը: