Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարեւոր հարցերից է, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նույնիսկ ընթացիկ հարցերի լուծման տեսանկյունից, որովհետեւ ցանկացած հարց ունի լուծման մի քանի տարբերակներ, որոնց միջեւ երբեմն անհնար է ընտրություն կատարել, եթե չես կողմնորոշվել, թե ինչ ապագա ես տեսնում, ինչ ապագա ես ուզում կառուցել:
Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն»,- գրել է նա: