Մոտ երկու տարի առաջ Մաուրիսիո Պոչետինոն հեռացավ «Տոտենհեմից», որի գլխավոր մարզիչն էր երկար տարիներ։ Սպասվում էր, որ նա շատ արագ կգլխավորի գրանդ ակումբներից որևէ մեկը, սակայն այս ընթացքում նման հարմար թիմ չգտնվեց, մյուս կողմից էլ, մեծ ճանաչման արժանացած մարզիչները վերջին ժամանակներս սովորություն են դարձրել մոտ մեկ տարվա չափով «ստեղծագործական» դադար վերցնելը։
Կրկնում ենք՝ Պոչետինոյի պարագայում այդ ժամկետը երկարեց, սակայն շատ ավելի կարևորը նրա վերադարձի մասին լուրն է։ TalkSPORT-ի հավաստմամբ՝ արգենտինացի մասնագետը ցանկանում է գլխավորել «Պարի Սեն Ժերմենը»։ Նման պնդումն այնքանով է հավանական, որ, համաձայն շրջանառվող լուրերի, այս մրցաշրջանից հետո Թոմաս Տուխելը հեռանալու է փարիզյան թիմից:
Նշվում, որ Փարիզը Պոչետինոյի երազանքների քաղաքներից է, և արգենտինացին պատրաստ է մարզչական պաշտոն ստանձնելու հենց փարիզյան թիմում: Սակայն սրա կողքին շրջանառվում է և այն լուրը, որ Պոչետինոն կարող է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինել Գվարդիոլային։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ