Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Ատոմ Ջանջուղազյան. Ավելի բարձր հարկային եկամուտների մակարդակ է սպասվում

Ատոմ Ջանջուղազյան. Ավելի բարձր հարկային եկամուտների մակարդակ է սպասվում
03.11.2020 | 13:43

ԱԺ-ում շարունակվում է 2021-ի պետբյուջեի նախագծի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակը հարկ վճարողների պատասխանատվության աստիճանը բարձրացրել է, հետևաբար, ավելի բարձր հարկային եկամուտների մակարդակ են սպասում:

«2021-ի համար, ըստ նախագծի, եկամուտների գնահատվող ցուցանիշը 1 տրիլիոն 569 մլրդ դրամ է, իսկ հարկային եկամուտների մասով՝ 1տրիլիոն 500 մլրդ 900 մլն դրամ», - ասաց նախարարը:

Դիտվել է՝ 5473

Մեկնաբանություններ