ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Հայերը ավտոշարասյունով շրջել են Բեռլինում՝ հաջակցություն Հայաստանին

Հայերը ավտոշարասյունով շրջել են Բեռլինում՝ հաջակցություն Հայաստանին
25.10.2020 | 20:53

Բեռլինում մի խումբ հայեր ավտոշարասյունով անցել են Բեռլինի փողոցներով՝ հաջակցություն Հայաստանին Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ավտոշարասյունը Հոլոքոստի հուշահամալիրի և Բրանդենբուրգի դարպասի մոտով շարժվել է դեպի Հաղթանակի սյունը:


Ցուցարարները հայկական դրոշներ են ծածանել, անցել ազդանշանների ներքո և վանկարկել տարբեր կարգախոսներ:

Դիտվել է՝ 3177

Մեկնաբանություններ