ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Հազարավոր հայեր Փարիզում բողոքի ակցիայով պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը

Հազարավոր հայեր Փարիզում բողոքի ակցիայով պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը
18.10.2020 | 22:16

Հայերը Փարիզում բազմահազարանոց ցույց են անցկացնում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, հաջակցություն Արցախի՝ պահանջելով, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: Հավաքվածները ծածանում են Հայաստանի, Արցախի դրոշները, բարձրացնում պաստառներ՝ Արցախի անկախության ճանաչման կոչով: Հավաքվածները վանկարկում են «Արցախը մերն է», «Փառք Հայոց բանակին», «Ալիև, Էրդողան՝ ահաբեկիչ», «Կյանքս՝ Արցախին», կոչեր անում, ելույթներ ունենում: WBA վարկածով աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը նշեց, որ բոլորով միասին պետք է պայքարենք Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և անիրավությունների դեմ: Ցույցի մասնակիցները հայերենով աղոթեցին: Ավելի քան 10 հազար հավաքվածները քայլերթով շարժվում են դեպի Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատուն բողոքի ակցիան դեսպանատան դիմաց շարունակելու համար: Նրանց անվտանգությունն են ապահովում ոստիկանները: Քայլերթի ընթացքում Հայոց եռագույնի գույներով ծուխ է բաց թողնվում: Հավաքվածների խոսքերով՝ այսպիսի բազմահազարանոց ցույցը Ֆրանսիայում աննախադեպ է:

Դիտվել է՝ 3645

Մեկնաբանություններ