«Վստահ եմ՝ երեք տարի անց կարողանալու ենք ստեղծել ինքնակառավարվող գրավիչ մեքենա։ Այն կարժենա 25 հազար դոլար ու ամբողջությամբ իքնակառավարվող կլինի»,- The Verge պարբերականի փոխանցմամբ՝ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը։
Պարբերականը նշում է, որ ամբողջովին ինքնակառավարվող ավտոմեքենաներից Մասկի ներկայացրած նոր մոդելը բավականաչափ մատչելի է։ Համեմատության համար հավելում է, որ այն մոտ 13 հազար դոլարով էժան կլինի Tesla-ի այժմյան էլեկտրամոբիլից՝ Model 3 սեդանից, որի արժեքը 37 990 դոլար է։