Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Զբո­սաշր­ջու­թ­յան «դար­պաս­նե­րը» չժան­գո­տե՞ն

Զբո­սաշր­ջու­թ­յան «դար­պաս­նե­րը» չժան­գո­տե՞ն
10.07.2020 | 00:26
«Մեր ո­լոր­տը աչ­քա­թող է ար­ված։ Մո­ռա­ցել են, որ ան­ցած տա­րի­նե­րին զբո­սաշր­ջու­թյունն էր նաև, որ ա­պա­հո­վում էր մի­լիո­նա­վոր մուտ­քեր պետ­բյու­ջե։ Հաս­կա­ցանք՝ ար­տա­կարգ դրու­թյուն է, բայց պետք է նաև քայ­լեր ձեռ­նար­կել, ռազ­մա­վա­րու­թյուն մշա­կել, բայց մեզ լսող չկա, մեզ հետ հաշ­վի նս­տող չկա։ Հայտ­նի չէ նաև, թե ինչ­պես պետք է աշ­խա­տենք ար­տա­կարգ դրու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո, ինչ պա­հանջ­ներ են սահ­ման­վե­լու։ Այդ հար­ցե­րը այ­սօր պետք է հս­տա­կեց­վեն»,- այս­պես մեզ հետ հե­ռա­խո­սազ­րույց­նե­րում այս ընդ­հան­րա­կան մտա­հո­գու­թյունն էին հայտ­նում զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։
Նկա­տենք, որ օ­րերս տու­րիզ­մի հայ­կա­կան ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ Մե­խակ Ապ­րե­սյա­նը նշել էր, որ այս տար­վա զբո­սաշր­ջա­յին սե­զո­նի ա­ռա­ջին և երկ­րորդ փու­լե­րում՝ զբո­սաշր­ջիկ­նե­րի նվազ­ման հետևան­քով Հա­յաս­տա­նը կորց­րել է մոտ 350 մլն դո­լար, զբո­սաշր­ջա­յին եր­րորդ փուլն էլ վտանգ­ված է։ Այն, որ Covid-19-ը ա­ռա­ջին հեր­թին հար­վա­ծե­լու էր զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տին և այն էլ դա­ժա­նա­բար էր հար­վա­ծե­լու, ակն­հայտ էր։ Ակն­հայտ է նաև, որ այս ա­մառ Հա­յաս­տա­նը զբո­սաշր­ջիկ­նե­րի «սով» ու­նի։ Ան­հաս­կա­նա­լի է նաև ո­լոր­տի ա­պա­գան՝ Հա­յաս­տանն աշ­նա­նը «կբա­ցի՞ իր դար­պաս­նե­րը», թե՞ ոչ. սա լուրջ հարց է, և ե­թե ան­գամ բա­ցի, ինչ՞ չա­փով և ինչ­պե՞ս կզար­գա­նան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը։ Չի բա­ցառ­վում, որ Հա­յաս­տա­նի «դար­պաս­նե­րը» բաց­վե­լուց հե­տո ան­գամ ար­տերկ­րյա զբո­սաշր­ջիկ­նե­րը նա­խընտ­րեն ի­րենց հան­գիս­տը կազ­մա­կեր­պել հարևան Վրաս­տա­նում, որ­տեղ ի սկզ­բա­նե Covid-19-ի դեպ­քե­րը շատ ա­վե­լի քիչ են ե­ղել, քան Հա­յաս­տա­նում։
Ինչ խոսք, պե­տու­թյու­նը շատ սերտ պետք է հա­մա­գոր­ծակ­ցեր ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րի հետ և դեռ մարտ ամ­սից կա­ռա­վա­րու­թյու­նը փո­խեր իր ռազ­մա­վա­րու­թյու­նը այս ո­լոր­տում՝ հնա­րա­վոր խն­դիր­նե­րը մեղ­մե­լու տար­բե­րակ գտ­նե­լով։ Բայց, ինչ­պես ա­սում են, սխալ­ներն ուղ­ղե­լը եր­բեք էլ ուշ չէ, զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյան ղե­կա­վար­ներն այ­սօր էլ ցան­կու­թյուն ու­նեն պե­տա­կան մա­կար­դա­կով ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րի հետ քն­նար­կե­լու հե­տա­գա ա­նե­լիք­նե­րը։ Բնա­կա­նա­բար այ­սօր պետք է փոր­ձել ել­քեր գտ­նել, որ­պես­զի վաղ­վա օ­րը այս­չափ տխուր չլի­նի։ Սա­կայն, ինչ­պես նշե­ցին զբո­սաշր­ջու­թյամբ զբաղ­վող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ի­րենց հետ խոր­հուրդ ա­նող չկա։ Ինչ խոսք, սա ցա­վա­լի փաստ է, և պետք է այս ուղ­ղու­թյամբ կոնկ­րետ քայ­լեր կա­տար­վեն։ Մյուս կող­մից, անհ­րա­ժեշտ է, որ զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյուն­ներն էլ նա­խա­ձեռ­նող լի­նեն։ Այ­սօր, երբ ո­լոր­տում ար­տերկ­րյա զբո­սաշր­ջիկ­նե­րի «սով» է, ճիշտ ժա­մա­նակն է դեմ­քով շրջ­վե­լու դե­պի ներ­քին զբո­սաշր­ջու­թյու­նը, հատ­կա­պես, որ հարևան Վրաս­տա­նը փա­կել է իր զբո­սաշր­ջա­յին «դար­պաս­նե­րը» Հա­յաս­տա­նի հա­մար։
Ըստ տու­րիզ­մի հայ­կա­կան ֆե­դե­րա­ցիա­յի՝ ան­ցած տա­րի 1 մի­լիո­նից ա­վե­լի մեր հայ­րե­նա­կից­ներ ի­րենց հան­գիստն անց­կաց­րել են Վրաս­տա­նում։ Այս տա­րի այդ դու­ռը փակ­վել է։ Սա նշա­նա­կում է, որ 1 մի­լիո­նից ա­վե­լի մարդ կա­րող է իր հան­գիս­տը կազ­մա­կեր­պել հայ­րե­նի­քում՝ բա­ցա­հայ­տե­լով իր հա­մար սե­փա­կան երկ­րի տե­սար­ժան վայ­րե­րը։ Ի­հար­կե սա հնա­րա­վոր է, ե­թե զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րը, հյու­րա­նոց­ներն ու հան­գս­տյան տնե­րը մեղ­մեն ի­րենց «ա­խոր­ժա­կը» և զուսպ գներ սահ­մա­նեն։ Իսկ ե­թե վեր­ջին­ներս աշ­խա­տեն հայ­կա­կան տար­բե­րա­կով՝ մեկ հան­գս­տա­ցո­ղից ե­րե­քի գու­մար վերց­նեն, ա­պա ներ­քին զբո­սաշր­ջու­թյու­նը ևս հե­ռան­կար չի ու­նե­նա։ Անհ­րա­ժեշտ է վե­րա­նա­յել գնա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը և, հան­գս­տա­ցող­նե­րի քա­նա­կի ա­վե­լաց­ման հաշ­վին, փոր­ձել աս­տի­ճա­նա­բար դուրս գալ ճգ­նա­ժա­մից։ Չպետք է մո­ռա­նանք, որ մեր հայ­րե­նա­կից­նե­րից շա­տե­րը նա­խընտ­րում էին հան­գս­տա­նալ Վրաս­տա­նում նաև ցածր գնե­րի պատ­ճա­ռով։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 22539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ