ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Իտալացիներին թույլատրվել է հանդիպել սիրելիների հետ

Իտալացիներին թույլատրվել է հանդիպել սիրելիների հետ
28.04.2020 | 12:39

Մայիսի 4-ից իտալացիներին թույլատրվելու է հանդիպել սիրելիներին: Այս մասին գրում է ռուսական Газета-ն:


«Հարազատների ցանկում, որոնց հետ թույլատրվում է տեսակցությունը, ներառված են ամուսինները, համախոհները, փեսաներն ու հարսնացուները, ինչպես նաև կանոնավոր գործընկերները»,- ասված է Իտալիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Պաոլա դե Միխելի խոսքով՝ «հարազատներն այն մարդիկ են, որոնց հետ հուզական կայուն փոխհարաբերություններ ունենք:


Ընտանեկան հավաքույթները, ինչպես նաև ցանկացած այլ տեսակի խնջույքները դեռևս արգելվում են:

Դիտվել է՝ 5729

Մեկնաբանություններ