Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Տնտեսությունից գլուխ հանող մասնագետներ չկան

Տնտեսությունից գլուխ հանող մասնագետներ չկան
05.10.2018 | 02:13

Այս կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղակի «սպանող» է, չգիտես «լա՞ս, թե՞ խնդաս»։ Նիկոլ Փաշինյանը մի ողջ խորհրդարան ուզում է լուծարել, արտահերթ ընտրություններ անել, որ տնտեսությունը զարգացնի, իսկ նրա գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե արտահերթ ընտրությունները ժողովրդի պահանջն են և տնտեսության հետ բացարձակապես կապ չունեն։ «Քաղաքական այս իրավիճակը բացարձակ որևէ ազդեցություն չի ունենա տնտեսության վրա, քանի որ Հայաստանում վիճակը կայուն է։ Արտահերթ ընտրությունները բացարձակ կապ չունեն ներդրողների կամ գործարարների հետ»,- ասել է վարչապետի գլխավոր խորհրդականը։

Հիմա ի՞նչ, կապ ունե՞ն արտահերթ ընտրությունները տնտեսության հետ, թե՞ ոչ։ Այս կառավարությունում նորեկներին որևէ մեկը չի՞ բացատրել, որ իրենք պետական պաշտոնյայի կարգավիճակ ունեն, և իրենց խոսքը պետք է համահունչ լինի կառավարության ղեկավարի մոտեցումներին։ Հետաքրքիր է, որ վերջերս մի շրջաբերական տարածվեց լրատվամիջոցներով, թե ինչպես պետք է կառավարության անդամները շփվեն լրագրողների հետ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կարգադրում էր կառավարության անդամներին` սահմանափակել տեղեկատվության տրամադրումը լրատվամիջոցներին։ Ավելին, կառավարության աշխատակազմի ղեկավարը հիշեցնում էր, որ կառավարության անդամների հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող մտքերը, դիրքորոշումները պետք է համընկնեն կառավարության քաղաքականությանը, ծրագրին, ռազմավարական ուղղություններին։ Ինչպես երևում է, այս շրջաբերականն Արսեն Գասպարյանին չի հասել։


Սա դեռ ոչինչ, բայց գլխավոր խորհրդականի խոսքի բովանդակությունը, մեղմ ասած, զավեշտալի է. փաստորեն, քաղաքական այս իրավիճակն ազդեցություն չի ունենա տնտեսության վրա։ Հարց է ծագում, եթե ազդեցություն չունի, ինչու՞ տնտեսությունը հեղափոխական քայլերով չի զարգանում։ Իսկ որ քաղաքական ցանկացած վայրիվերում տնտեսության վրա ուղղակի, անմիջական ազդեցություն է ունենում, կասկածից վեր է։ Սովորաբար փողը, տվյալ դեպքում` ներդրումը, հոսում է այնտեղ, որտեղ իրեն ապահով է զգում։ Պատկերավոր ասած, ոչ մի ներդրող խելքը հացի հետ չի կերել, որ մեծ ներդրումներ անի մի պետությունում, որտեղ չգիտի` վաղն ինչ է լինելու։ Օրինակը շատ թարմ է. տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, որն ուղղակի պատասխանատու է ներդրումների համար, անակնկալ ազատվեց աշխատանքից։ Մի խումբ ներդրողներ Հայաստանում ինչ-ինչ ծրագրեր իրականացնելու համար այս ամիսներին նրա հետ պայմանավորվածություններ էին ձեռք բերել, հիմա ի՞նչ, այսօր դրանք օդու՞մ մնացին։ Ո՞վ կվստահի այսպիսի երկրին ու կառավարությանը։ Օտարերկրյա ներդրողին շատ քիչ է հետաքրքրում, թե ինչու հանկարծ տվյալ երկրի վարչապետը սեփական նախարարին «հակահեղափոխական» անվանեց ու հրապարակավ ազատեց աշխատանքից։ Սա քաղաքական հարց չէ՞ր, որ ուղղակի ազդեցություն ունեցավ տնտեսության վրա։
Կա՞ որևէ երաշխիք, ինչն ամենից կարևորն է ներդրում բերելու համար, որ վաղն այս կամ այն պաշտոնյայի հետ ձեռք բերված համաձայնությունը չի գրվի սառույցին։ Իհարկե չկա։ Իսկ դուք ասում եք, թե քաղաքականությունը տնտեսության հետ կապ չունի։


Հիմա Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, որը մասնագիտությամբ տնտեսագետ էլ չէ, պետք է խորհուրդներ տա տնտեսության զարգացման վերաբերյա՞լ, թե՞ վարչապետը մի երկու օր նրա հետ լիկբեզ պետք է անի, վերջում էլ արդարացիորեն պահանջի` մտածիր, հետո խոսիր։ Ամեն դեպքում, մի բան հստակ է` չհաշված մի քանի կադրերի, այս կառավարությունում տնտեսությունից գլուխ հանող մասնագետներ չկան։ Տեսնես Տարոն Աճեմօղլուց ի՞նչ լուր կա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ