Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

«Նորֆոլկի» տնօրենը, գլխավոր հաշվապահը և հաշվապահական ծառայության ղեկավարը կալանավորվել են

«Նորֆոլկի» տնօրենը, գլխավոր հաշվապահը և հաշվապահական ծառայության ղեկավարը կալանավորվել են
28.05.2018 | 22:00

ԱԱԾ-ի միջնորդությամբ կալանավորվել են «Նորֆոլկ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը, ընկերության գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանը և ընկերության հաշվապահական ծառայության ղեկավար Սիմոն Առաքելյանը:

ԱԱԾ-ն օրերս հայտարարեց, թե բացահայտվել է հանցավոր սխեմա, որի միջոցով «Նորֆոլկ» ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Նախնական հաշվարկներով՝ գործունեության 9 ամիսներին ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել 7 մլն ԱՄՆ դոլար: ԱԱԾ-ի պնդմամբ, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ:


Զոհրաբյանն ու Առաքելյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելուց խուսափելուն օժանդակելը: Գործով 4 րդ ձերբակալված անձը՝ Մարինե Մկրտչյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Մարինե Մկրտչյանը «Նորֆոլկի» գանձապահն է: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հայտարարեց, թե կոռոպիցայի դեմ պայքարի շրջանակներում առաջիկա օրերին նոր բացահայատումներ են լինելու: «Բոլոր ապօրինի հարստացածները, կոռուպցիոն սխեմաներով աշխատողները, կոռումպացված պաշտոնյաները կպատժվեն»,- հավաստիացրեց ԱԱԾ տնօրենը:

Դիտվել է՝ 2368

Մեկնաբանություններ