«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Խորենացու փողոցում գիշերը խաղաղ է անցել

Խորենացու փողոցում գիշերը խաղաղ է անցել
28.07.2016 | 12:58

Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը դեռ շարունակում է մնալ «Սասնա ծռեր» խմբավորման վերահսկողության տակ, երեկ պատանդառված երեք բժիշկները դեռ այնտեղ են։ Զինված խումբը պատանդ էր վերցրել չորս բժշկի, երեկոյան մեկն ազատ արձակվեց։ Երեկ ոստիկանությունը հայտարարել էր, որ արգելելու է ցույցը ՊՊԾ գնդին հարակից՝ Խորենացու փողոցի հատվածում։ Երեկ ողջ օրվա ընթացքում ոստիկանությունը այդ տարածքից բերման էր ենթարկում հարյուրավոր քաղաքացիների։

Ցուցարարները նախ հավաքվեցին Ազատության հրապարակում, ապա երթով շարժվեցին Խորենացու փողոց։ Նրանք երեք պահանջ ներկայացրին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարական, վստահության կառավարության ձևավորում, բերման ենթարկված ցուցարարների ազատ արձակում։ Ցուցարարները նախ մեկ ժամ, ապա 45 րոպե ժամանակ տվեցին իշխանություններին։ Վերջնաժամկետի ավարտին ոստիկանության գնդապետներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ երեկ ողջ օրվա ընթացքում բերման ենթարկված քաղաքացիները գրեթե ազատ են արձակվել, բացառությամբ մի քանիսի, ովքեր դեռ հարցաքննվում են։ Հարցաքննությունից հետո, ըստ ոստիկանության, ովքեր քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ չեն, ազատ կարձակվեն։
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Հարություն Աղլամազյանը փորձեց բարձրախոսով կոչեր հնչեցնել, սակայն նրա ձեռքից փորձեցին խլել բարձրախոսը, տեղի ունեցավ քաշքշուկ, այնուհետև մի խումբ քաղաքացիներ հայտարարեցին, որ Խորենացու փողոցում այլևս մնալ պետք չէ, կոչ արեցին՝ համախմբված հեռանալ տարածքից և պայմանավորվեցին այսօր երեկոյան կրկին հավաքվել այնտեղ։


Երբ երթը հասավ Խորենացու փողոց, ՊՊԾ գնդի տարածքից լսվեցին կրակոցներ։ Ոստիկանության տեսանկարահանող թռչող սարքն էր պտտվում ՊՊԾ գնդի տարածքի վրայով։

Դիտվել է՝ 1779

Մեկնաբանություններ