«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Հանրահավաք Փարիզում

Հանրահավաք Փարիզում
28.07.2016 | 12:57

Երեքշաբթի օրը Փարիզում Հայաստանի դեսպանատան առջև «Սասնա ծռեր» զինված խմբին և հայ ժողովրդին զորակցող հանրահավաք էին կազմակերպել «Հայկական վերածնունդ», «Հայրենաբաղձ հայերը հանուն Հայաստանի ազատագրության», «Հայաստանի քաղբանտարկյալների զորակցության կոմիտե» և այլ հասարակական կազմակերպություններ:

«Հայկական վերածնունդ»-ի հաղորդագրության համաձայն՝ ելույթ ունեցողները պահանջել են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու «Հայաստանի մեջ քաղաքական բոլոր բանտարկյալների ու Ժիրայր Սէֆիլյանի ազատելը», հատուկ պահանջ է ներկայացվել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին սննդով ու էլեկտրականությամբ ապահովելու վերաբերյալ:

Հանրահավաքի մասնակիցների անունից կազմակերպիչները իրենց պահանջները նամակի տեսքով փորձել են ներկայացնել Հայաստանի դեսպանին, դեսպանատան առջև կանգնած ոստիկանները պնդել են, թե շենքը դատարկ է, և նամակը պետք է ուղարկել փոստով:

Դիտվել է՝ 1298

Մեկնաբանություններ