ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Բացօթյա համերգ և դրամահավաք՝ «Զինվորիս հետ» խորագրով

Բացօթյա համերգ և դրամահավաք՝ «Զինվորիս հետ» խորագրով
08.04.2016 | 11:39

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ապրիլի 9-ին՝ շաբաթ օրը՝ երեկոյան 7-ին, նախաձեռնում է բացօթյա համերգ և դրամահավաք՝ «Զինվորիս հետ» խորագրով՝ հանուն մեր Արցախի, հանուն մեր զինվորների, հանուն մեր նահատակների, հանուն մեր հայրենիքի, հանուն Մենք-ի:

Միջոցառումը տեղի կունենա Կասկադ համալիրում: Շուրջ 3 ժամ Ֆիլհարմոնիկի հետ բեմում կլինեն Ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) և Արա Գևորգյանի ժողովրդական գործիքների խմբի երաժիշտները: Համերգի կայացմանը տեխնիկապես կաջակցեն «Ֆորտե» և «Օվացիա» ընկերությունները: Ծրագիրը կներառի գերազանցապես հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև հայրենասիրական երգեր ու Արա Գևորգյանի հայտնի մշակումներից: Ոգեշնչող ելույթներով հանդես կգան մշակույթի հայտնի գործիչներ:
Բեմահարթակի մոտ տեղադրված կլինեն արկղեր, որոնց մեջ հավաքվելիք գումարը համապատասխան կառույցների վերահսկողությամբ կտրամադրվի 4-օրյա պատերազմից տուժած ազգաբնակչության, վիրավոր զինվորների և ավիրված տարածքների վերականգնման կարիքները հոգալուն:
Զորավիգ լինենք մեր զինվորին, մեր հայրենի հողին, մեր պետությանը, ինքներս մեզ:

Դիտվել է՝ 2512

Մեկնաբանություններ