Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Ես բարի մարդկանց կարիքն ունեմ, բուժմանս համար դեղորայք է անհրաժեշտ»

«Ես բարի մարդկանց կարիքն ունեմ, բուժմանս համար դեղորայք է անհրաժեշտ»
02.10.2013 | 23:35
«Երկար ժամանակ է դիմում եմ բժիշկներին ոտքերս հեռացնելու խնդրանքով, բայց մերժվում եմ:
Բոլորը կարծես խոսքները մեկ արած լինեն, խորհուրդ են տալիս սպասել տեսնելու, թե ինչ կլինի: Ասում եմ «շատ եմ խնդրում հեռացրեք, որ հանգստանամ մի քիչ» պատասխանում են «հետևանքը ահավոր է լինելու, անդառնալի ու չի բացառվում, որ դա քո կյանքի վերջին որոշումը կլինի»:Այս տարվա մայիսից ընկերոջս՝ Կարենի հետ համաձայնության գալով, որ գումարի դիմաց որոշակի օրերին օգտվեմ իր համակարգչից, ու նպատակը մեկն էր գտնել բժիշկ արտասահմանում:

Գտնվեց, Գերմանիայի Բենջամին Ֆրանկլինի անվան համալսարանական հիվանդանոցիցի բժիշկներից մեկի հետ ծանոթանալով, հեռակա կարգով սկսվեց կոնսուլտացիաները:ՈՒղարկեցի ոտքերիս նկարներն ու սպասեցի պատասխանի: Դեղեր նշանակեց, որը սկսեցի ձեռք բերել արտասահմանից ու Ռուսաստանից: Կարծես օգնեց այդ դեղերը, բայց եկավ կրկին աշունն ու իր հետ բերեց նոր անակնկալներ, խոցերի սևացում ու մաշկի քայքայում: Հաշված օրերի ընթացքում սկսեց քարշ տվող ոտքիս խոցերը մեծանալ, ցավային նոպաներն ու ողնաշարի ծակոցներն էլ ավելի սրվեցին, հուսահատության հասցնելով ինձ: Վերջին անգամ Տեր Կյուրեղի հետ խոսելուց ասաց.

-Աստված չի ուզում, որ ինքնասպան լինես, իսկ այդ քայլը բերում է դրան, բժիշկները քեզ արդեն զգուշացրել են, որ սեղանին կմնաս ու եթե ստիպես նրանց անել դա, ուրեմն ոչ միայն դու, այլև ուրիշներին ես մասնակից անում այդ ոճրագործությանը:Կրկին կապվեցի Գերմանացի բժշկի՝ Հերալդի հետ, ասաց, որ տրոֆիկ խոցերը բուժելի են,դեղի անվանումն էլ տվեց ու կայքերը որպեսզի համոզվեմ: իր ասած կայքերը նայելուց հետո կրկին հույս ծնվեց:Զանգահարեցի դեղ բերողին՝ Վարդանին , ասեց. -Եթե բերեմ դու ինձ դեղի փողից բացի քառասուն հազար ավել գումար պիտի տաս, նախկին տաս հազարի փոխարեն:Այժմ խնդրում եմ, եթե կան մարդիկ, որ նախկին տաս հազար ավել գումար վճարելու դեպքում կբերեն դեղը կապվել ինձ հետ, հեռ. 077-89-10-50: Դեղի անունն է PRONTOSAN, կայքերի հասցեները այստեղ: հարկ է նայել 1:25 րոպեն»:
Գինն ու մանրամասն տեղեկություններն՝ այստեղ

Տեսանյութ

Prontosan® Instructional Video
Դիտվել է՝ 4642

Մեկնաբանություններ