ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. Սոցիալական ընդվզումն ունի իր պարզ կանոնները

Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. Սոցիալական ընդվզումն ունի իր պարզ կանոնները
26.07.2013 | 14:24

Էս երկու օրը և´ լրատվադաշտով, և´ իրականում հետևում էի որոշ «պռոֆեսիոնալ կուսակցականներ» ու «արհեստավարժ չեգեվարաների»` շարժման մեջ «նիրյատ լինելու» ու շարժումն իրենցով անելու ապարդյուն փորձերին: Էլ չասեմ Րաֆֆու մասին, որ անիմաստ իրեն մի կանգառից մյուսն էր գցում` ուշադրություն գրավելու համար: Երեխաները տեսնում էին իրեն, ժպտում, հետո շրջվում մեջքով և կրկին գրոհում երթուղայիննրն ու ավտոբուսները: Հիմա էլ էլի փորձ ա կատարվում մի բան անել, տաք պահելու համար 100 դրամ չվճարելու շարժումը: Չի ստացվելու: Սոցիալական ընդվզումն ունի իր պարզ կանոնները, և եթե ընդվզման պատճառ հանդիսացած խնդիրը լուծվում է, նույն հարցով շարունակելն ուղղակի ռեսուրսների անիմաստ վատնում է: Դա ես չեմ ասում, դա հարյուրավոր գրքերում է գրված: Իսկ երեխաներին` իրոք մի հատ էլ ռեսպեկտ: Երկար ժամանակ մարդկանց աչքերում լույս չէի տեսնում: Մի տեսակ ներսընկած, տխուր և անգույն էին: Իսկ վերջին հինգ օրերում, երբ տեսնում էր երեխաների աչքերում լույսը, սերը և հպարտությունը, միմյանց օգնելու պատրաստակամությունը և հաղթանակած լիաթոք ուրախությունը, մի տեսակ հանգստանում էի, որ Հայաստանս իրոք կապրի և դեռ երկար:

Դիտվել է՝ 3483

Մեկնաբանություններ