Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Ցանկացած «ջուր» էլ «ջաղացին» օգուտ է

Ցանկացած «ջուր» էլ «ջաղացին» օգուտ է
21.05.2013 | 18:14

Հովիկ Աբրահմայանն իր մեկ ամսվա աշխատավարձը կտրամադրի կարկտահարումից տուժած գյուղերի բնակիչներին: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց խորհրդարանի խոսնակը, երբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), խոսելով իր տարածքի` Արմավիրի մարզի գյուղերի ծանր վիճակի մասին, առաջարկեց հաշվեհամար բացել, պատգամավորներին էլ հորդորեց ոչ թե հայտարարություններով ջուր ծեծել, այլ նյութական օգնություն ցուցաբերել գյուղացիներին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ