Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Կարկուտը վնասել է ցանքատարածքները

Կարկուտը վնասել է ցանքատարածքները
12.05.2013 | 20:14

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.40-14.10-ը ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասվել են Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների, Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, վնասի չափերը ճշտվում են:

Դիտվել է՝ 2430

Մեկնաբանություններ