ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Կարևորը մենք ենք ու Բրիտանիան

Կարևորը մենք ենք ու Բրիտանիան
23.04.2013 | 02:13

Այն, որ ռուս-բրիտանական հարաբերությունները երբեք չեն փայլել, և մերթ ընդ մերթ լրտեսական «մանիայով» տառապող կողմերը միմյանց ողջույն են հղել` «սեփական լրտեսներ» հայտնաբերելով, հովանոցով թունավոր «ուկոլներ» անելով, նորություն չէ:
Նորությունն այն է, որ «երկաթե տիկնոջ»` Մարգրետի թաղմանը, որին մասնակցեց անգամ Եղիսաբեթը` թագուհու իր բարձունքից, Ռուսաստանից… մարդ չի եղել։ Առավել ստույգ` Բրիտանիան որևէ մեկին չի հրավիրել: Չէ, հրավիրել է` Պուտինին անվերջ քննադատող Միխայիլ Գորբաչովին: Նա էլ, առողջական խնդիրների պատճառով, չի գնացել:
Սա պատահաբար դիվանագիտական սկանդալ չէ՞: Էն էլ Բոստոնի ահաբեկչության ֆոնին, որում «կասկածվում» և որոնվում է «ռուսական հետք»` ահաբեկիչների չեչենական ծագման պատճառով: Չնայած Օբաման զանգեց ու ասաց` Վլադիմիր, «я так не думаю»։
Ընդ որում, աշխարհում զուգահեռ ընթացող մեկ այլ կարևորագույն միջոցառման ժամանակ ուղիղ հակառակն էր. Ամերիկան մարդ չէր ուղարկել, Ռուսաստանն ուղարկել էր մի ամբողջ Նարիշկին` ՌԴ Պետդումայի նախագահ: Խոսքը Վենեսուելայի նորընտիր նախագահի երդմնակալության մասին է:
Հայաստանից մեր «երկաթե լեդիներից» մեկն էր գնացել` ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։ Չէ, ո՛չ Վենեսուելայի նախագահի երդմնակալությանը: Մարգրետին վերջին հրաժեշտը տալու:
Փաստորեն, Բրիտանիայի համար Ռուսաստանից կարևոր ենք` մեզ հրավիրել էին: Հետո էլ ասում եք` Մաքսային միությո՜ւն, էքսկլա՜վ, անկլա՜վ։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ