«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Պարոն Հանթսմանն Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամին ինչու հենց այնպես նվիրեց 2 միլիոն դոլար

Պարոն Հանթսմանն Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամին ինչու հենց այնպես նվիրեց 2 միլիոն դոլար
14.10.2012 | 13:44

Ազգային ժողովը տվեց իր համաձայնությունը` Օսկանյանին զրկել անձեռնմխելիությունից և մի քանի օր անց նրան մեղադրանք առաջադրվեց: Ինձ բացարձակապես չեն հետաքրքրում ո՛չ անձեռնմխելիությունից զրկելու հարցը, ո՛չ էլ նրան որպես մեղադրյալ գրավելը: Ինչո՞ւ, թերևս ակամայից հարցնի ընթերցողը: Այն պարզ պատճառով, որ մոտ քսան տարի Օսկանյանն աշխատել է Հայաստանի արտաքին գերատեսչությունում, որից տասը տարին եղել է նրա առաջին դեմքը: Օսկանյանը պատահական մարդ չէ, որի գրպանը պլան գցեցին և ներգրավեցին որպես մեղադրյալ: Օսկանյանը պատահական մարդ չէ, որ նրան մեկուսարան տանեն և այնտեղ սկսեն ցուցմունքներ կորզել ի վնաս իրեն: Եթե Օսկանյանը 20 տարի աշխատել է արտաքին գերատեսչությունում, ուրեմն նա հոգեպես ձիգ մարդ է և ինչպես ասում են նման դեպքերում, նրան հենց այնպես չես ընկճի, ցուցմունք չես կորզի: Ըստ իս, այդ ձիգ մարդը պետք է ոչ միայն ցուցմունք չտա (ինչպես վարվում է ներկա պահին ինքը) այլև ցուցմունք տա և հիմնավորի իր կատարած գործողությունների իմաստը և ապացուցի որ ինքն այդ գումարներից կերել է, թե չի կերել կամ էլ փորձել է ուտել, բայց բկին է մնացել, կամ էլ նպատակ չի ունեցել անգամ մեկ սենտ յուրացնելու: Սակայն նա ցուցմունք չի տալիս, ինչո՞ւ, որովհետև ոչ թե համոզված է, որ ինքը մաքուր է, այլ որ ինքն էլ պաշտոնյա է եղել և անցած քսան տարիներին մեր պաշտոնյաների կենցաղը ցույց է տալիս, որ կառավարման մեր համակարգում ինչ որ բան փտած է: Այ այդ փտածությունից էլ վախենում է պարոն Օսկանյանը: Այստեղ տեղին է հարցնել, պարոն Հանթսմանն Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամին ինչու հենց այնպես նվիրեց 2 միլիոն դոլար: Ընդունում և հարգում եմ Հանթսմանի մարդասիրությունը, սակայն բուն հարցադրմանը պատասխանելու համար ցանկանում եմ հիշել խորհրդային պետության արտաքին գերատեսչության ղեկավար Մոլոտովի հետ կապված մի դեպք պատերազմից հետո: ԱՄՆ պաշտոնական այցի ժամանակ ըստ արձանագրային փաստաթղթի Մոլոտովը պիտի մեկներ Նյու-Յորքից Չիկագո գնացքով, սակայն նա գնացել է ինքնաթիռով, այն էլ մասնավոր ընկերությանը պատկանող: Վերադարձի ժամանակ Ստալինը Մոլոտովին հարցնում է. «Այդ ո՞ր ծառայություններիդ դիմաց քեզ նման պատվի արժանացրին»: Նման պատիվներն էին, որ հետագայում մատուցում էր Արևմուտքը ԽՍՀՄ բարձրաստիճան պաշտոնյաներին, որի ծանր հետևանքները բոլորիս են հայտնի:

Այստեղ օրինական հարց է ծագում, Հանթսմանը պարոն Օսկանյանին, ԱՄՆ-ի նախկին քաղաքացուն, ինչո՞ւ է նվիրել 2 միլիոն դոլար, որ ինչո՞վ զբաղվի և այդ գումարները պարոն Օսկանյանը ինչպե՞ս պիտի տնօրիներ, եթե ուզենար (այդ դեպքում թող նրա անձնական հաշվին փոխանցեր և ոչ թե «Սիվիլիթասի»), ապա դրանից լավ հոտ չի փչում: Մեր ԶԼՄ-ների և որոշ քաղաքական գործիչների բարձրացրած հարցը` թե Արևմուտքի կողմից դա վատ կընդունվի և կազդի մեր երկրի միջազգային հեղինակության վրա, ինձ ամենևին չի մտահոգում, որովհետև դա թույլ մտահանգում է: Ցանկացած երկրի սուվերենությունը հենց կայանում է նրանում, որ նա ինքնիշխան է և ղեկավարվում է իր օրենքների ճիշտ թե սխալ կիրառությամբ և ոչ թե բամբասանքով: Տեղին է նաև նշել, որ Եվրադատարան գնացած և պարտված գործերի համար պետք է պատասխան տա դատավճիռ արձակած դատավորը, եթե ոչ նյութապես, ապա պաշտոնով: Այ այդ դեպքում ոչ ոք չի փորձի մտածել, թե Օսկանյանին կարելի է հենց այնպես դատել կամ Օսկանյանի վրա գործ են սարքում: Եթե Օսկանյանը կամ նրա նմանները մտածում են, թե մեր երկրում գործ սարքելու ավանդույթ կա, ապա թող մեղադրեն իրենց, իրենց համար ձեռնտու ժամանակ չլսելու և չտեսնելու հատկանիշներով ղեկավարվելու համար:
Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ պառլամենտում ՀՀ գլխավոր դատախազի ներկայությամբ պատգամավոր էին ծեծում, նա չէր տեսնում, իսկ Օսկանյանն էլ արտգործնախարարության շենքում ռադիոյով չէր լսում հաղորդումը լսելիքի «վատ» լինելու պատճառով: Երբ 2008-ին նույնն էր կրկնվում, Օսկանյանը ո՛չ տեսնում և ո՛չ էլ լսում էր: Ինչ է հիմա նախկին արտգործնախարար Արզումանյանը պատգամավոր չէ, և միթե նա դրան հասել է Օսկանյանի աջակցությամբ կամ բարի ցանկության դեպքում: Ամենևին: Մենք ապրում ենք դանդաղ, բայց օրինաչափ զարգացող (ոչ միայն տնտեսապես, նաև իրավական զարգացող) երկրում, որտեղ ոչ ոք որևէ կանխատեսում չի կարող կատարել, թե վաղը ում հերթն է: Եվ որպեսզի ոչ մեկը իր հերթը հասնելու պահին չասի, թե այստեղ քաղաքական ենթատեքստ կա (միթե այդ քաղաքական ենթատեքստի շնորհիվ չէր, որ ոմանք պատգամավոր են), անհրաժեշտ է, որ միշտ պետական այր մնան և զսպեն ընչաքաղցությունը, թե չէ ծիծաղել է` այս միլիոններն ինձ ժառանգել է կիսակուշտ պապս, կամ հայրս, կամ էլ ինչ-որ անդրօվկիանոսյան բարերար:
Սպասենք` ո՞վ է լինելու հաջորդը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 3109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ