ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԽԱՂԵՐ ՉՏԱՔ

ԽԱՂԵՐ ՉՏԱՔ
18.12.2009 | 00:00

Մեր ունեցած տեղեկություններով` իշխանական ամենաբարձր մակարդակներում (հասկանալի է` որ) որոշում էր կայացվել վիրահատվելուց հետո Սասուն Միքայելյանին առողջական պատճառներով ազատ արձակել:
Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Խաղաքարտերը խառնվեցին, ՀՀԿ-ում մեծ աղմուկ բարձրացավ, «էքստեռն հանրահավաք» տեղի ունեցավ:
Եվ որքան էլ «պրոֆեսիոնալ» ՀՀԿ-ականները պնդեն, թե իրենց մոտ առավոտները խաղաղ են, ու թե «սաղ մեղավորը», խաղը խառնողը, Սասունի ազատման գործը փչացնողը Լևոնենք էին, ու դրա համար էլ Սերժ Սարգսյանն «արտահերթ» խորհրդի նիստում հարկ համարեց նույնքան «արտահերթ» ելույթ ունենալ, գործից հասկացողների համար շա՜տ պարզ էր` խնդիրը բոլորովին այլ հարթությունում է:
Ի դեպ, խորհրդի նիստին ներկա ՀՀԿ-ականները պնդում են, որ «սառնասիրտ» Սերժ Սարգսյանին երբեք այդքան զայրացած չէին տեսել: Հարց. ինչո՞ւ էր զայրացել Ազատիչը: Ակնհայտ է` ներհանրապետական և «այլական» խաղն այս անգամ շատ նուրբ էր կառուցված: Սասունի ազատման խնդրագրի տակ ստորագրած մի քանի, գրեթե ոչինչ չասող (բացի, ասենք, Վոլոդյա Բադալյանից) անունները չէին կարող «մատնել», որ, բոլոր դեպքերում, ինչ-որ բան այն չէ, և ՀՀԿ-ական ու «այլական» պատգամավորների դրսևորումը շատ ավելի հեռուն գնացող ազդակներ կարող է իր մեջ պարունակել: Այն է.
ա) Սերժ Սարգսյանը չի վերահսկում իրավիճակը կոալիցիայում, է՛լ առավել` սեփական ՀՀԿ-ում, և առանց նրա գիտության «շարժեր» են տեղի ունենում «մերձակայքերում»:
բ) Եթե ստորագրությունների այդ «փորձարկումը» հաջողություն էր ունենում, ապա, ի՞նչ կա որ, կարելի էր և պտույտի մեջ դնել այնպիսի «անշառ» մի փաստաթուղթ, ինչպիսին է, ասենք, իմպիչմենտի պահանջը կամ համանման մի այլ փաստաթուղթ, այս անգամ արդեն խաղի մեջ մտցնելով նաև «մարտյան փղերի գնդերը»` ի դեմս «Ժառանգության» և դաշնակցության (այս «օպրոբացիան» տեղի կունենար արդեն հայ-թուրքական արձանագրությունների շեմին):
Նման և այլ «խաղերը» զգացող, հարվածն օդում բռնող, այն «ռիկոշետով» հետ «ղրկելու» «մետր» Սերժ Սարգսյանը շատ արագ հավաքեց իր թիմը` խորհրդի տեսքով ու «կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր» չափաբանությամբ բոլոր վատ հասկացողներին հատկապես հանրամատչելի բացատրեց, որ.
ա) իրավիճակը հսկվում է, հսկվում է խիստ մանրակրկիտ, խաղեր տալ պետք չէ, ոչ ոք իրենից շատ մոտ չի եղել Սասունի հետ, ոչ ոք, գոնե ստորագրածներից (և մանավանդ` ստորագրողների հետևում կանգնածներից) ավելի շատ չի մտածում Սասունի մասին, քան ինքը։ Միևնույն ժամանակ հասկացրեց` Սասունի վիճակն էմոցիոնալ և այլ «ցիոնալ» խաղերի առանցք չսարքել:
բ) Այլևս չհամարձակվել առանց ՀՀԿ խորհրդի որոշման «մարդասիրական, ազգասիրական» շահերին տուրք տալ, հատկապես խորհրդարանում որևէ փաստաթուղթ չստորագրել։ Որոշումներ կայացնողը երկրում մեկն է, «այլք» պետք է խաղան` «դո սապոգա»: Ի դեպ, նույն «այլքի» մասով մի նեղ շրջանակում Սերժ Սարգսյանը նաև ասել է` բանը չհասնի՜ ձեռքս սեղանին խփելուն:
Իսկ մենք ասում ենք` ճիշտը խփելն է:
ՈՒ ճիշտը մեկն է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1510

Մեկնաբանություններ