Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«Լոլիկով ձվածեղի» փառատոներով հզոր երկիր չես դառնա

«Լոլիկով ձվածեղի» փառատոներով հզոր երկիր չես դառնա
15.10.2024 | 18:22

Ասելիքս որպեսզի հստակ լինի, մի փոքր հեռվից գամ։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ հիտլերականները օկուպացնում էին Հոլանդիան, որպեսզի իրենց ազգային արժեքները հոլանդացիները չկորցնեն, որոնցից մեկն էլ համարվում է Ռեմբրանդտի աշխարհահռչակ «Գիշերային դետք» մեծադիր կտավը, այն շրջանակից հանեցին, փաթաթած վիճակում գաղտնի նավակով տեղափոխեցին Մաաստրիխտ բնակավայրի մերձակայքում գտնվող քարանձավներից մեկը՝ մինչև Հոլանդիայի ազատագրվելը։ Միայն դրանից հետո կտավը վերադարձավ Ամստերդամի հանրահայտ «Ռեյկսմյուզեում» թանգարան, որտեղ առանձին մի սենյակ հատկացվեց միայն այդ նկարի համար, ու ցուցադրվում է առայսօր։ Ավելին ասեմ՝ հոլանդացիք «Գիշերային դետքի» կերպարներին «կենդանացնում» են ամեն տարի (եթե չեմ սխալվում՝ հունիսի 21-ին), հագնում են նկարի կերպարների հանդերձանքը, բացօթյա բեմադրություններ են ներկայացնում՝ օրը դարձնելով ազգային տոն։

Դառնամ ասելիքիս։

Երևանի կենտրոնում՝ համայնքապետարանի մոտ, ցուցանակ կա՝ «Դեպի Եվրոպա» վերտառությամբ, որը անցորդին հորդորում է միանալ ստորագրահավաքին։ Հինգհազարամյա պատմություն ունեցող ազգ ես, հայ ժողովուրդ, ասա՝ իմանամ, որո՞նք են ներկայիս Հայաստանի ազգային արժեքները, որ ուզում ես մարդամեջ մտնել, ձգտում ես աշխարհի հետ ոտք գցել։ ,, «Լոլիկով ձվածեղի» փառատոներ կազմակերպելով՝ երբեք հզոր երկիր չես դառնալու։ Դու ինքդ քեզ մի խաբիր, իսկ ես հիշեմ մեծն Ջիվանուն, որ ասում էր. «Կաղ էշով քարավան է մտել, խելքի աշեցեք»։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ