Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

«Կուրսկ» անունը կրող բրիգադի ՌԴ տարածք նետելը, մի նպատակ ունի՝ ազատել Պուտինի ձեռքերը

«Կուրսկ» անունը կրող բրիգադի ՌԴ տարածք նետելը, մի նպատակ ունի՝ ազատել Պուտինի ձեռքերը
09.08.2024 | 18:07

Հակիրճ` ռազմա - ստրատեգիական տեսանկյունից բացարձակ անիմաստ, ՈՒկրաինային ոչինչ չտվող, Կուրսկի մարզ տակտիկական ներխուժման իրական նպատակի մասին:

ՈՒկրաինական 47-րդ և 31-րդ լավագույն, ամենամարտունակ, բայց արդեն ջախջախված բրիգադների մնացորդներից հապշտապ կազմավորված, հավաքական «Կուրսկ» անունը կրող բրիգադի

ՌԴ տարածք նետելը, մի նպատակ ունի՝ ազատել Պուտինի ձեռքերը, ուկրաինական կոմպանիան իր ուզած ժամանակ (2025 թ. ամառ) և իր ուզած ձևով ավարտելու:

Այդ ուկրաինական ավանտյուրայով, ԱՄՆ-ը, կոնկրետ Բայդենը, երախտահատույց եղավ Պուտինին:

Կուրսկի մարզ, ուկրաինական բանակի ներխուժումը, Իրանի՝ Իսրայելի վրա հարձակումը զսպելու ՌԴ ջանքերի կոնկրետ վարձն է:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2428

Մեկնաբանություններ