ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շու­շի՝ սպի­տակ ե­րազ

Շու­շի՝ սպի­տակ ե­րազ
03.11.2020 | 00:55

(Նախորդ մասը)


Ա­ՄԵ­ՆԱՓՐ­ԿԻ­ՉԸ՝ ՆՈ­ՐՈԳ ՈՒ ՎԵ­ՀԱ­ՏԵՍ
Ար­ցախ գոր­ծուղ­վե­լիս այլևս չէի հաս­նում Ստե­փա­նա­կերտ։ Շուշ­վա ո­լո­րա­նում իջ­նում էի ան­հարթ ճա­նա­պար­հի ան­վերջ թվա­ցող ո­լո­րան­նե­րից ու­ժաս­պառ­ված ավ­տո­բու­սից, ու ժա­մեր շա­րու­նակ ան­շարժ նս­տե­լուց ըն­դար­մա­ցած ոտ­քերս մի կերպ շար­ժե­լով՝ ել­նում դարն ի վեր, դե­պի Սա­սու­նի­կի մեծ դար­պա­սով տու­նը՝ ա­նակն­կալ հե­տաքր­քիր հան­դի­պում­նե­րի սպա­սու­մով։ Այդ­պի­սի մի օր ծա­նո­թա­ցա վար­պետ Վո­լո­դյա­յի հետ։ Ար­դեն 60-ը բո­լո­րող հաղ­թա­հա­սակ, կեն­սա­խինդ, ե­ռան­դուն մարդ էր։ Շու­շիի ա­զա­տագ­րու­մից ան­մի­ջա­պես հե­տո ձեռ­նա­մուխ էր ե­ղել Սուրբ Ա­մե­նափր­կիչ Ղա­զան­չե­ցոց մայր տա­ճա­րի նո­րոգ­ման գոր­ծին, որն ա­նա­վարտ էր մնա­ցել պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով։ Մե­տա­ղա­լա­րով օ­դում կախ­ված՝ տե­ղադ­րում էր գմ­բե­թի քա­րը, ամ­րաց­նում շար­ված­քը։ Ար­դեն հասց­րել էր նո­րո­գել Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի օ­րե­րին հասց­ված գն­դակ­նե­րի հետ­քե­րը։ Հո­գով, սր­տով նվիր­ված էր իր գոր­ծին։ Մի օր, աշ­խա­տան­քի ա­վար­տին, խնդ­րե­ցի պատ­մել իր մա­սին։

-1981 թվա­կա­նից այս­տեղ եմ։ Երբ ա­ռա­ջին ան­գամ տե­սա Սուրբ Ա­մե­նափր­կի­չը, դառն ապ­րում­ներ ու­նե­ցա. հա­լած­ված, որբ տեսք ու­ներ։ Ոնց որ մե­ղա­վո­րը ես լի­նեի։ Երդ­վե­ցի՝ ան­պայ­ման վե­րա­կանգ­նել քա­րե­ղեն այդ հրաշ­քը։ Սկ­սե­ցի աշ­խա­տել ու բա­զում դժ­վա­րու­թյուն­նե­րի հան­դի­պե­ցի։ Ո­մանք ու­զե­ցին խան­գա­րել, հիաս­թա­փեց­նել, չհիաս­թափ­վե­ցի։ Հա­լա­ծան­քից չեմ վշ­տա­նում, այն ա­սես կյան­քի դա­ռը հա­մե­մուն­քը լի­նի։ Գի­տակ­ցում եմ ա­րա­ծիս կարևո­րու­թյու­նը, որ ոչ թե փշր­ված քար եմ վե­րա­կանգ­նում, այլ պատ­մու­թյուն ու վկա­յա­գիր։ Ռու­սա­կան տի­րա­պե­տու­թյան մեկ դարն Ար­ցա­խի, նախ և ա­ռաջ նրա կենտ­րոն Շու­շիի ծաղկ­ման, բար­գա­վաճ­ման շր­ջան է ե­ղել, ցա­վոք, ող­բեր­գա­կան վախ­ճա­նով։ Այդ զար­թոն­քը պայ­մա­նա­վոր­ված էր արևե­լա­հայ տար­բեր գա­վառ­նե­րի բնակ­չու­թյան մեծ ներ­հոս­քով, ա­ռա­վե­լա­պես՝ Մեղ­րիից, Ա­գու­լի­սից, Նու­խի-Շա­քիի Ղա­զան­չի ա­վա­նից։ Նրանք կա­ռու­ցել են ի­րենց թա­ղա­յին ե­կե­ղե­ցի­նե­րը՝ Ջրա­բերդ­ցո­ցը, Ա­գու­լե­ցո­ցը, Մեղ­րե­ցո­ցը, Ղա­զան­չե­ցո­ցը։ Դրա­նից ա­ռաջ տե­ղա­ցի­ներն ու­նեին մի ե­կե­ղե­ցի, ո­րը կոչ­վում էր Քա­մու խաչ։ Կա­ռուց­վել են նաև ղա­րա­բաղ­ցի­նե­րի Կա­նաչ ժա­մը, Ռու­սաց ե­կե­ղե­ցին։ Գրե­թե բո­լո­րը, բա­ցի Ղա­զան­չե­ցոց Սուրբ Ա­մե­նափ­րկ­չից, ա­վեր­վել են թուր­քե­րի ձեռ­քով։
Թեև ռու­սաց Ա­լեք­սանդր 2-րդ ցա­րի հրա­մա­նով ար­գել­ված է ե­ղել հա­յոց ե­կե­ղե­ցի­նե­րը բարձ­րա­դիր վայ­րե­րում և ռու­սա­կան ե­կե­ղե­ցի­նե­րից մեծ կա­ռու­ցե­լը, ղա­զան­չե­ցի­նե­րը, լի­նե­լով մեծ հա­մայնք, Ա­մե­նափր­կի­չը կա­ռու­ցել են Շու­շիի հպարտ բար­ձուն­քին՝ ամ­րա­կուռ ու վե­հա­տես։ Կա­ռու­ցու­մը տևել է 20 տա­րի՝ 1868-1888 թթ.։ Մինչ այդ Շու­շիի հպար­տու­թյունն Ա­գու­լե­ցոց ե­կե­ղե­ցին էր։ Յոթ­հա­րյուր վար­պետ է աշ­խա­տել Ա­մե­նափ­րկ­չի շի­նա­րա­րու­թյու­նում։ Տա­ճա­րը ե­ռա­խո­րան է, բո­լոր քա­րե­րը հատ-հատ ի­րար են միաց­ված եր­կա­թյա գա­մե­րով։ Նման օ­րի­նա­կը չկա։ Ղա­զան­չե­ցոց տա­ճա­րը կան­գուն է մնա­ցել իր մե­ծու­թյան ու հզո­րու­թյան շնոր­հիվ։ Ան­գամ պայ­թեց­նե­լով չեն կա­րո­ղա­ցել կոր­ծա­նել այն. հզոր պայ­թյու­նից կա­րող է երկ­րա­շարժ ա­ռա­ջա­նալ։ Ար­ցա­խյան կռ­վի ժա­մա­նակ գլ­խա­վոր մուտ­քի աս­տի­ճա­նա­քա­րի տակ 11 մե­տա­ղյա սեպ են խփել, բայց չեմ կա­րո­ղա­ցել տե­ղա­հա­նել այն։ Այս­տե­ղից եզ­րա­կա­ցու­թյուն՝ ան­գամ տա­ճար կա­ռու­ցե­լիս հաղ­թում է ու­ժը, զո­րու­թյու­նը։ Վե­հա­շուք յոթ կո­թող­նե­րից միայն ղա­զան­չե­ցի­նե­րի կա­ռու­ցած Ա­մե­նափր­կիչ մայր տա­ճարն է դի­մա­ցել ժա­մա­նա­կի ու թշ­նա­մի­նե­րի ա­վե­րա­ծու­թյուն­նե­րին։

Տա­ճա­րը նո­րո­գող բան­վոր­նե­րի ճա­կա­տա­գիրն էլ դյու­րին չէր ե­ղել։ Է­դի­կը կնոջ՝ Լա­րի­սա­յի ու ե­րե­խա­նե­րի հետ, մեծ դժ­վա­րու­թյամբ էր կա­րո­ղա­ցել հե­ռա­նալ Բաք­վից։ Մաս­նակ­ցել էր ա­զա­տա­մար­տին, մար­տե­րից մե­կի ժա­մա­նակ ծանր վի­րա­վոր­վել։
- Երևա­նում ինձ վի­րա­հա­տե­ցին, բայց վի­ճակս լավ չէր,- ա­սաց նա,- աշ­խա­տանք չու­նեի։ Չդի­մա­նա­լով ե­րե­խա­նե­րի սո­ված վի­ճա­կին՝ ա­մեն օր տա­նից դուրս էի գա­լիս, անն­պա­տակ թա­փա­ռում փո­ղոց­նե­րում։ Մի օր էլ ելք չգտ­նե­լով՝ ո­րո­շե­ցի Շուշ­վա բար­ձուն­քից ցած նետ­վել։ Տա­ճա­րի մոտ հան­դի­պե­ցի Պարգև Սր­բա­զա­նին։ Նրա հա­յաց­քը թա­փան­ցեց հո­գուս խոր­քը։ Զար­մա­նա­լի հույ­սով լց­վե­ցի։ ՈՒ... այդ զար­մա­նա­լին ի­րա­կա­նու­թյուն դար­ձավ։ Մի քա­նի օր անց Սր­բա­զանն ինձ աշ­խա­տան­քի տե­ղա­վո­րեց տա­ճա­րի շի­նա­րա­րու­թյու­նում։
...1998 թ. ամ­ռա­նը վար­պետ Վո­լո­դյան, ինչ­պես խոս­տա­ցել էր, ա­վար­տեց Սուրբ Ա­մե­նափր­կիչ Ղա­զան­չե­ցոց մայր տա­ճա­րի նո­րո­գու­մը։ Բաց­ման ա­րա­րո­ղու­թյու­նը վե­րած­վեց մեծ տո­նախմ­բու­թյան, ո­րին մաս­նակ­ցում էին նաև տար­բեր եր­կր­նե­րից ե­կած սփյուռ­քա­հա­յեր։

Ա­ՄԵ­ՆԱ­ԿԱ­ՐԵ­ՎՈ­ՐԸ՝ ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ ԼԻ­ՆԻ
Շու­շին ապ­րում էր աս­կե­տի սուղ, զուսպ կյան­քով, թե­րին, պա­կա­սը չէր ցու­ցադ­րում, չէր դժ­գո­հում։ Շատ փոր­ձու­թյուն­նե­րով ան­ցած մար­դիկ, աչքն Ա­մե­նափ­րկ­չի կող­մը, ապ­րում էին նրա ո­գե­ղեն զո­րու­թյամբ։ Դռան առջև Սա­սու­նի­կը կար­տո­ֆի­լի կլեպ­ներ էր պահ տվել հո­ղին։ Բեր­քը նվազ էր, ման­րիկ։ Խա­շած մա­րիկ կար­տո­ֆի­լի, լո­բա­խա­շուի սե­ղա­նի շուրջ, ո­րի շքե­ղու­թյու­նը քա­ղա­քի միակ պա­րե­նա­յին խա­նու­թից գն­ված մեկ շիշ «Խնու­շի­նակ» գի­նին էր, շու­շե­ցի ման­կա­վարժ, բա­նաս­տեղծ, նկա­րիչ, ա­զա­տա­մար­տիկ ժա­մե­րով զրու­ցում էին քա­ղա­քի ա­պա­գա­յի մա­սին՝ յու­րա­քան­չյուրն իր պատ­կե­րա­ցում­նե­րի, երևա­կա­յու­թյան թռիչ­քի չա­փով պատ­կե­րաց­նե­լով գա­լիք օ­րե­րը։ Այս­պի­սի մի ի­րի­կուն նկա­րիչ Հո­վիկ Գաս­պա­րյա­նը ո­րո­շեց բա­ցել իր աշ­խա­տանք­նե­րի ցու­ցա­հա­դե­սը։ Երբ բաց­ման օ­րը մտա ցու­ցաս­րահ, ա­նակն­կա­լից քա­րա­ցա տե­ղում։ Պա­տե­րազ­մի դա­ժան օ­րե­րին ար­ված այդ կտավ­նե­րում Շու­շին պատ­կեր­ված էր արևոտ, ժպ­տուն, եր­գող գույ­նե­րով։ Լա­վա­տե­սու­թյան ի՞նչ ե­րա­կից էր սն­վել նկար­չի վր­ձի­նը, որ այդ­քան արևոտ, կյան­քով լի էր պատ­կե­րել Շու­շին, միայն ին­քը կա­րող էր ա­սել։ Բայց Հո­վիկն իր մա­սին խո­սել չէր սի­րում։ Նրա թախ­ծոտ հա­յաց­քում ժպիտ էր հայ­տն­վում, երբ խոս­քը վե­րա­բե­րում էր սի­րե­լի Շու­շիին ու պա­տե­րազ­մը հաղ­թա­նա­կով ա­վար­տե­լուն։ Շնոր­հա­լի նկա­րի­չը, ան­սո­վոր չհն­չի, իր տաք, հա­ցա­բույր ներդ­րումն ու­ներ հաղ­թա­նա­կի կա­յաց­ման գոր­ծում. նկա­րիչ լի­նե­լուց բա­ցի՝ նաև հաց­թուխ էր՝ Շու­շիի ա­ռանձ­նա­կի գու­մար­տա­կի հաց­թու­խը։ Նրա թխած հա­ցով ու­ժո­վա­ցած էին մար­տիկ­նե­րը գնում հաղ­թե­լու։

Հո­վիկ Գաս­պա­րյա­նի ըն­տա­նիքն ապ­րում էր ըն­դար­ձակ շի­նու­թյան մեջ։ Շու­շիի ա­զա­տագ­րու­մից ան­մի­ջա­պես հե­տո նա շտա­պով հա­սել էր Ստե­փա­նա­կերտ, կնո­ջը, ե­րե­խա­նե­րին բե­րել, տե­ղա­վո­րել ժա­մա­նա­կին մե­ծա­հա­րուստ մի հա­յի պատ­կա­նող ա­մուր պա­տե­րով հի­նա­վուրց այդ ա­ռանձ­նա­տա­նը։ Մի հատ­վա­ծում ըն­տա­նիքն էր ապ­րում, մյու­սում ար­վես­տա­նոցն էր, իսկ վեր­նա­հար­կում տե­ղա­վոր­ված էր իր հիմ­նած պատ­կե­րաս­րա­հը։
Շու­շիում պատ­կե­րաս­րահ հիմ­նե­լու միտ­քը Հո­վիկ Գաս­պա­րյա­նին հան­գիստ չէր տվել դեռ 1992 թվա­կա­նից։ Թշ­նա­մին գն­դա­կո­ծում էր քա­ղա­քը, կի­նը՝ ե­րե­խան գր­կին, ա­հից քա­րա­ցած՝ նս­տում էր տան շե­մին, իսկ ին­քը շր­ջում էր ա­վե­րակ­նե­րում, դուռ, պա­տու­հան, կող­պեք ո­րո­նում, որ­պես­զի նո­րո­գեր կի­սա­վեր շենքն ու այն­տեղ պատ­կե­րաս­րահ հիմ­ներ։ Հաս­կա­ցող մար­դիկ, ով ին­չով կա­րող էր, ա­ջակ­ցում էին։ Մե­կը՝ հնաոճ թեյ­նիկ, մյու­սը՝ հին պա­հա­րան, եր­րոր­դը՝ մեկ այլ իր, բե­րում, նվի­րում էին ա­պա­գա պատ­կե­րաս­րա­հին։ Պա­տե­րազ­մի դա­ժան մի օր Շու­շիի «Ա­րամ Մա­նու­կյան» դպ­րոց-վար­ժա­րա­նի մա­թե­մա­տի­կա­յի դա­սա­տու Ա­լե­քի հետ գնում են Երևան, նկա­րիչ­նե­րին ոգևոր­ված պատ­մում Շու­շիում պատ­կե­րաս­րահ հիմ­նե­լու նպա­տա­կի մա­սին։ Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րը սի­րով 45 կտավ են նվի­րում, ո­րոնք Գևորգ Մշե­ցու մե­քե­նա­յով հասց­նում են Շու­շի։

Հո­վիկ Գաս­պա­րյա­նի նկար­նե­րում սպի­տակն իշ­խող գույն էր, ա­մե­նից շատ սի­րում էր սպի­տա­կը։ Սպի­տակ ներկ շատ էր օգ­տա­գոր­ծում։ Կա­րո­տում էր ճեր­մա­կի ա­նա­ղար­տու­թյա­նը, որ պա­կա­սում էր պա­տե­րազ­մի ա­վեր­մունք­նե­րից աղ­ճատ­ված կյան­քում։ Նկա­րը, ո­րով մաս­նակ­ցեց երևա­նյան ցու­ցա­հան­դե­սին, նույն­պես սպի­տակ գույ­նով էր ար­ված։ Հղա­ցու­մը և ա­նու­նը ծն­վել էին միան­գա­մից՝ «Սպի­տակ ե­րազ»։ Կտա­վում գառն էր, ե­րե­խան՝ նվա­գա­րա­նը ձեռ­քին, ճա­նա­պար­հը, որ տա­նում էր ե­կե­ղե­ցի, գե­րան­դին ա­վե­րու­մի, մահ­վան վտանգն էր՝ միշտ կախ­ված ե­րե­խա­յի գլ­խին։ «Սպի­տակ ե­րա­զը» Շու­շին էր՝ պա­տե­րազ­մի ու խա­ղա­ղու­թյան, լույ­սի ու խա­վա­րի, չա­րի ու բա­րու խա­չու­ղի­նե­րում...

Ա­մեն տա­րի մա­յի­սի 9-ին, զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի մայ­րե­րի հետ, այ­ցե­լում էի Շու­շի՝ մաս­նակ­ցե­լու տո­նա­կան հան­դի­սու­թյա­նը։ 1998-ի մա­յի­սին կր­կին այն­տեղ էի։ Խա­ղա­ղու­թյուն էր, այլևս Շու­շիի գլ­խին մա­հա­բեր ռում­բեր չէին տե­ղում, բայց այն ան­խո­տոր լա­վա­տե­սու­թյու­նը, որ կար պա­տե­րազ­մի ժա­մա­նակ մարդ­կանց հո­գի­նե­րում, մի տե­սակ նա­հան­ջել էր, տե­ղը զի­ջել խա­ղաղ կյան­քի հոգ­սե­րին։ Երբ Սա­սու­նի­կի հետ այ­ցե­լե­ցինք պատ­կե­րաս­րահ, նույն հոգ­սա­շատ ե­րանգն զգա­ցի նաև Հո­վիկ Գաս­պա­րյա­նի խոս­քե­րում.
-Երբ հիմ­նում էինք պատ­կե­րաս­րա­հը, բո­լո­րիս ե­րա­զան­քը Շու­շիի ա­պա­գան էր,- ա­սաց նա,- այ­սօր, սա­կայն, պա­տե­րազ­մի սկզ­բի միաս­նու­թյու­նը, նվիր­վա­ծու­թյու­նը չկա։ Շա­տերն աշ­խա­տանք չու­նեն, դրա­նից խախտ­վում, գու­նատ­վում են մարդ­կա­յին փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Շու­շիի նկա­րիչն ինչ­պե՞ս ա­պա­հո­վի իր ըն­տա­նի­քի ապ­րուս­տը։ Նկա­րե­լով չես ապ­րի։ Վրձ­նի փո­խա­րեն բահն եմ վերց­նում, հող մշա­կում, կար­տո­ֆիլ, լո­բի ա­ճեց­նում, պտ­ղա­տու ծա­ռեր տն­կում։ Հաց եմ թխում, այդ­պես ա­վե­լի է­ժան է։
Ա­սաց ու ժպ­տաց.
- Ա­մե­նա­կարևո­րը՝ խա­ղա­ղու­թյուն լի­նի, մնա­յուն, հաս­տա­տուն խա­ղա­ղու­թյուն։
Պատ­կե­րաս­րա­հի նկար­նե­րը՝ յու­րա­քան­չյուրն իր հե­ղի­նա­կի ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րի ու­րույն վրձ­նագ­րով, Հո­վիկ Գաս­պա­րյա­նի՝ հա­յոց հոգևոր քա­ղա­քի պատ­մամ­շա­կու­թա­յին կյան­քի ծաղ­կու­մի ու անկ­ման ժա­մա­նակ­նե­րի մա­սին պատ­մու­թյուն­նե­րը, թարմ ներ­կա­բույ­րով ներ­ծծ­ված օ­դը, ան­ցյա­լի վկա հին ի­րե­րը, որ թվում էր՝ շն­չա­վոր, ո­գի ու­նե­ցող էակ­ներ են, հե­ռա­վոր, ա­նի­րա­կան թվա­ցող ժա­մա­նակ­նե­րի կա­րոտ­ներ էին արթ­նաց­նում։ Չզ­գա­ցինք՝ ինչ­պես արևն ան­ցավ բա­կից այն կողմ, ու Շու­շին նուրբ շղարշ գցեց իր տա­ռա­պած ու­սե­րին։ Խոր­հր­դա­վոր մի օր ան­դարձ ան­ցյալ դար­ձավ, ու մենք ա­կա­մա հրա­ժեշտ տվե­ցինք այ­գե­պան, հաց­թուխ, նկա­րիչ Հո­վիկ Գաս­պա­րյա­նին, ով ման­կան պարզ ու սի­րով լի հա­յաց­քով է նա­յում աշ­խար­հին և ա­մե­նից շատ սի­րում է սպի­տակ գույ­նը, ճեր­մա­կը, որ խոր­հր­դան­շում է հա­յոց ո­գու քա­ղաք Շու­շին։
Փո­ղո­ցի վեր­ջում հետ նա­յե­ցի։ Թեև նոր էինք հե­ռա­ցել, բայց ար­դեն կա­րո­տել էի պատ­կե­րաս­րա­հին, որ­տե­ղից կարևոր մի գաղտ­նիք կար, որ թերևս հայտ­նի էր միայն Ա­մե­նափ­րկ­չին...

...Վաղ ա­ռա­վո­տյան ավ­տո­բու­սով իջ­նե­լու էի Ստե­փա­նա­կերտ՝ հան­դի­պե­լու դե­րա­սա­նու­հի Սվե­տա Թով­մա­սյա­նին։ Պա­տե­րազ­մի օր­հա­սա­կան շր­ջա­նում նա խրա­մատ­նե­րում ներ­կա­յա­ցում­նե­րից դր­վագ­ներ է խա­ղա­ցել՝ մար­տիկ­նե­րին ոգևո­րե­լու հա­մար։ Դե­րա­սա­նու­հու ե­րա­զանքն էր խա­ղալ Մա­րի Ստյուարտ՝ ող­բեր­գա­կան մի կեր­պար։ Շոտ­լան­դիա­յի թա­գու­հի Մա­րի Ստյուար­տը, որ հա­վակ­նում էր Անգ­լիա­յի թա­գու­հի Ե­ղի­սա­բեթ 1-ին թա­գու­հու գա­հին, դժ­բախտ վախ­ճան ու­նե­ցավ։ Ե­ղի­սա­բե­թի հրա­մա­նով նա 18 տա­րի բան­տարկ­ված մնաց Անգ­լիա­յի տար­բեր ամ­րոց­նե­րում, 1586 թ. կաս­կած­վեց Ե­ղի­սա­բե­թի սպա­նու­թյան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մար և մեկ տա­րի անց գլ­խատ­վեց Ֆո­թե­րին­գեյ ամ­րո­ցում։ Գու­ցե ա­պա­գա­յում ե­րի­տա­սարդ մի դե­րա­սա­նու­հի ե­րա­զի խա­ղալ պա­տե­րազ­մի խրա­մատ­նե­րում հայ ռազ­միկ­նե­րին ուժ ու կո­րով պարգևող դե­րա­սա­նու­հի Սվե­տա Թով­մա­սյա­նի կեր­պա­րը, որ այդ­պես էլ երևի չի խա­ղա իր Մա­րի Ստուար­տը...
(շարունակելի)


Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 16036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ