ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Նանա ԳՆԴՈՅԱՆ. Ցեխակոխ չանենք իրար

    Նանա ԳՆԴՈՅԱՆ. Ցեխակոխ չանենք իրար

    18.02.2013| 18:31
    Ժողովուրդ ջան, ընտրություններն անցնելու են, մենք մնանք, ու դեռ իրար երես պիտի նայեք: Հիշեք, որ քաղաքացուց բացի նաև մարդ եք, մի վիրավորեք միմյանց: Մեկ էլ հիշեք, որ իրավունք չունեք ձեր հայրենակիցներին «ներսի թուրքեր» անվանելու:
  • Գագիկ ԲԱՏԻԿՅԱՆ. Արդէն ութ տարի է՝ ձայնս նոյն տեղէն կու գայ

    Գագիկ ԲԱՏԻԿՅԱՆ. Արդէն ութ տարի է՝ ձայնս նոյն տեղէն կու գայ

    17.02.2013| 16:14
    Իհարկէ, այնքան միամիտ չեմ, որ հաւատամ, թէ վաղը Հայաստանին համար շրջադարձային օր մը պէտք է ըլլայ: Բայց կը հաւատամ, որ պէտք է գայ այդ օրը, ուշ կամ կանուխ: Օր մը պիտի արթննանք նոր Հայաստանին մէջ, այն Հայաստանին մէջ, զոր կ՚երազէին Համաստեղը, Մոնթէն, մեր պապերն ու հայրերը: Անոնցմէ շատեր չտեսան հայրենիքիս անկախանալը, բայց մենք տեսանք, եկէք չմոռնանք ասիկա եւ չյուսահատինք: Հայրենիքը ծանր օրերուն լքելը, իմ խորին համոզումով, անարգանք է սեփական եսին հանդէպ: Ի վերջոյ, եթէ ծնողքդ հիւանդ եւ տկար ըլլան, պիտի չլքես անոնց:
  • Լևոն ՍԱՐԴԱՐՅԱՆ. Տողատակից՝ լուսանցք, այնտեղից էլ՝ աղբանոց

    Լևոն ՍԱՐԴԱՐՅԱՆ. Տողատակից՝ լուսանցք, այնտեղից էլ՝ աղբանոց

    16.02.2013| 16:53
    Քանի որ այսօր քարզչության վերջին օրն է, իսկ ես ամեն կերպ աշխատելու եմ կատարել օրենքի պահանջը և փետրվարի 17-ին նույնիսկ ֆեյսբուքյան տիրույթում չզբաղվել որևէ գործունեությամբ, որը կարող է ներկայացվել որպես նախըտրական քարոզչություն, ապա հիմա կփորձեմ ընդհանուր գծերով ներկայացնել իմ վերաբերմունքը տեղի ունեցողի վերաբերյալ, ըստ որում, խուսափելով կոնկրետ անուններ տալուց: Անշուշտ, այս ընտրությունները լինելու են և արդեն իսկ ե՛ն աննախադեպ`մի քանի պատճառով:
  • Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Ռուսները Սերժ Սարգսյանի «բերանի գոլն» են փորձում

    Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Ռուսները Սերժ Սարգսյանի «բերանի գոլն» են փորձում

    15.02.2013| 16:28
    Այո, իսկապես հետաքրքիր է, որ Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Քվեարկության բուն օրից «հինգ րոպե պակաս»: Ակնհայտորեն ներքին-սողացող գործընթացներ են տեղի ունենում, որոնց մեր աչքն ու ձեռքը չեն կարող հասնել: Կարծես ամեն բան շատ ավելի լուրջ է:
  • Գևորգ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ինչո՞ւ է Ադրբեջանը ցավագին տանում Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման փաստը

    Գևորգ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ինչո՞ւ է Ադրբեջանը ցավագին տանում Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման փաստը

    15.02.2013| 14:28
    Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը ադրբեջանական իշխանությունների համար դարձել է հակահայկական հերթական հիստերիայի առիթ, և Բաքվից գրեթե ամեն օր այս հարցի վերաբերյալ սպառնալիքներ են հնչեցվում:
  • Ճանաչիր բառը. Աներես

    Ճանաչիր բառը. Աներես

    15.02.2013| 12:06
    Հայերենում կա մի բառ, որի թե՛ հաստատականը, թե՛ ժխտականը նույն բանն են նշանակում: Իմաստային այսպիսի միանշանակությունը քերականական կանոններից շեղման բացառիկ երևույթներից է:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ողջույն քաղաքական խավարասերներին

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ողջույն քաղաքական խավարասերներին

    14.02.2013| 12:43
    Անուն առ անուն չեմ հիշատակի, քանի որ մեծամասնություն եք «քաղաքական դաշտում» և հատկապես, ինչպես պարզվեց, ընդդիմություն կոչվածի մեջ: Դուք միշտ խուսափում եք ուղիղ խոսքից և գերադասում եք մարդու դեմքին ժպտալով` հետևից չարախոսել, գողանում եք ուրիշի մտքերն ու փորձում յուրացնել, խոստում տալիս ու չեք կատարում, փախչում եք ցանկացած պատասխանատվությունից ու լույսից:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    13.02.2013| 18:32
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 14-ին ժամը 11.00-20.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի 9-18 և Հերացի փողոցների, իսկ ժամը 10.00-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 10.00-ն՝ Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի շարքերի ու 2-րդ փողոցի, Որմնադիրների փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • Վարդգես ՕՎՅԱՆ. Ստեփանակերտ. 2013 թիվ, փետրվաի 13

    Վարդգես ՕՎՅԱՆ. Ստեփանակերտ. 2013 թիվ, փետրվաի 13

    13.02.2013| 15:16
    25 տարի առաջ այս օրը Ստեփանակերտի կենտրոնական այս հրապարակը դարձյալ մարդաշատ էր: Տարբերությունները շատ են։ Այն ժամանակ ոչ թե անձրևային, այլ պարզ ու ջինջ եղանակ էր։ Մարդիկ ոչ թե դեմքով շրջված էին դեպի համերգ-շոուների համար նախատեսված բեմահարթակ, այլ նայում էին միանգամայն հակառակ ուղղությամբ՝ դեպի մարզկոմի շենքը և վանկարկում էին՝ «Հա-յաս-տա՛ն», «Մի-ա-ցո՛ւմ»:
  • Երան ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆ. Այսօր տարեդարձն է Արցախեան շարժման ծնունդի

    Երան ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆ. Այսօր տարեդարձն է Արցախեան շարժման ծնունդի

    13.02.2013| 13:21
    Քսանհինգ տարիներ առաջ, ազգային ազատագրութեան եւ հայրենատիրութեան ոգիով տոգորուն հայեր մեկնակէտը դրին Արցախեան հզօր, արժանապատիւ եւ համաժողովրդային Շարժման, որուն պատուաբեր ձեռքբերումը եղաւ Արցախեան յաղթանակը: