Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հասկացեք այլոց

Հասկացեք այլոց
30.06.2024 | 00:08

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 30

ՈՒր գնում եք, ուրախությունը ձեզ հետ ունեցեք: Դուք շատ օրհնված եք: Դուք շատ եք օրհնում:

Օրհնության անսպառ պաշարներ են սպասում ձեզ` նաև գալիք տարիներին ու ամիսներին: Բայց ամեն մի օրհնություն պարտավոր եք ուրիշներին էլ փոխանցել:

Սերը կարող է Աստծո փոխանցումով շրջել ու անցնել ողջ աշխարհը` հաղորդվելով մեկից մյուսին:

Մի քիչ արևի լույս ծագեցրու մեկի սրտին. այդ մեկը զվարթանալով իր ուրախությունը կփոխանցի ուրիշին, և այսպես, Իմ կենսատու և ուրախարար պատգամը կփոխանցվի մեկից մյուսին:

Այս ժամանակի մեջ փոխանցողներ եղեք. նախ դուք լցվեք սիրով ու քնքշությամբ, ապա զվարթություն հաղորդեք բոլորին:

Սիրեք բոլորին:

Եթե կարողանաք միշտ հասկանալ ու ընկալել այլոց, ապա չեք կարող չսիրել նրանց:

Անտեսվածի, բթամիտի, մեղավորի, դատապարտվածի ու թշվառի մեջ էլ աշխատեք Ինձ տեսնել:

Տեսեք Ինձ նաև մանկան ծիծաղի մեջ, այրերի ու կանանց հարաբերության մեջ:

Դիտվել է՝ 1549

Մեկնաբանություններ