Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Կկարողանա՞ն մարսել այս ընտրությունները...»

«Կկարողանա՞ն մարսել այս ընտրությունները...»
02.06.2009 | 00:00

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՎԵ՞ՆՔ, ՏՂԵՐՔ
Երևանի ավագանու ընտրություններով, լավ մոռացված հին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանով նոր վերադասավորու-թյուններ են սկսվում հայոց քաղաքական դաշտում:
Չքննարկենք ընտրությունների արդարությունն ու թափանցկիությունը, որովհետև դեռ «հազար տարի» Հայաստանում նորմալ ընտրություններ տեղի չեն ունենա: Հասկանալի պատճառներով: Ընդամենն արձանագրենք, որ այս ընտրությունները «նախորդներից» առանձնացան պասիվ մասնակցության (ըստ հավաստի աղբյուրների` 150 հազար ձայն պարզապես «լցոնվել» է), տոտալ վերահսկողության, կաշառքային «լոտերի» աննախադեպությամբ (տեղեկություն կա, որ ՀԱԿ-ի վստահված անձանց և դիտորդների մեծ մասը դրսում կանգնած է եղել ընտրությունների ողջ ընթացքում, իսկ ժամը չորսից հետո նրանք հիմնականում տուն են գնացել):
Անցնենք «նամակի բուն բովանդակությանը»` սպասվելիք վերադասավորություններին` մի հայացք նետելով ՕԵԿ «պարագային»: Որ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն այս ընտրություններում չէին հաղթահարելու յոթ տոկոսի շեմը, ոչ ոք չէր կասկածում: Այն պարզ պատճառով, որ նույն ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը (չար-թունավոր լեզուներն են ասում) իր կուսակիցներին հրահանգել էր` ձայները նվիրել ՀՀԿ-ին (ՀՅԴ-ի «պարագան» դիտենք ներքևում):
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա, ելնելով հայաստանյայց իրականությունից, ինչպես նաև քաղաքամայր Երևանի նոր օրենքից (առ այն, որ ցանկացած քաղաքական ուժ, որը Երևանի ավագանիում ունի ձայների մեկ երրորդը, կարող է մեկ տարի հետո իմպիչմենտ հայտարարել գործող քաղաքապետին), հասկանալի էր, որ «հարկավորները չէին թողնելու» ՀԱԿ-ը հատեր մեկ երրորդի սահմանը: Չթողեցին:
Դառնանք խաղացող մյուս ուժերին: ՀՀԿ-ին: ԲՀԿ-ին: Քոչարյանին (չէ՛, մի ասեք, թե նա այլևս քաղաքական դիակ է. նա, ինչպես միշտ, «ժիվեյե վսեխ ժիվիխ»):
Այսպիսով` ամենակարևոր վերադասավորությունը. այն կարելի է համարել «Լուժկովն ու Սերժն առան Քոչարյանին» կոնֆիգուրացիա:
Եվ, ուրեմն, ոչ անհայտ Սերգեյ Բայդակովը` Գագիկ Բեգլարյանի «լյավ» ընկերը, Մոսկվայի Կենտրոն վարչական տարածքի նախկին պրեֆեկտը, այժմ` Մոսկվայի փոխքաղաքապետը (որը, ըստ որոշ գնահատումների, Լուժկովի «գնալուց» հետո Մոսկվայի ամենահավանական քաղաքապետն է), բավականին փայլուն պարտիա է սկսում` մինչ Երևանի քաղաքապետի ընտրություններ, որն էլ «ադաբրյամսի» է արժանանում «ԱՖԿ Սիստեմա» ընկերության պրեզիդենտ պարոն Եվտուշենկովի կողմից: Առ այն, որ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը հունիսի 27-ին կդառնա «ԱՖԿ Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ` անկախ տնօրենի կարգավիճակով: Խնդրո առնչությամբ իր «ադաբրայմս»-ն է տալիս նաև «ազատորդի» Սերժ Ազատի Սարգսյանը:
Ինչո՞ւ:
1) Նախ` այն պատճառով, որ մոտակա մեկ տարվա ընթացքում Քոչարյանի «դալուկ-ճանապարհորդ» սիլուետը չի ծածանվի հայոց քաղաքական դաշտի վրա:
2) Երևանի քաղաքապետի ընտրությունները չեն հարամվի (հասկանալի չէ` ում ձեռամբ), ինչպես հարամվեցին նախագահական ընտրությունները: Ըստ լավատեղյակների` ԲՀԿ-ն քաղաքապետական պայքարի մեջ էր մտել բացառապես հաղթելու, Քուշկյանին քաղաքապետ կարգելու անչափ լուրջ «հեռանկարով» ու «քյալլա էր տալու» մինչև վերջ` չկանգնելով ոչ մի բանի առաջ: Հընթացս համագործակցելով նաև ՀԱԿ-ի հետ (չար լեզուները պնդում են, թե նույնիսկ ինչ-ինչ սխեմաներ, «ճանապարհային քարտեզներ» ու պայմանավորվածություններ են եղել այդ առնչությամբ, և Քոչարյանի` «անկախ տնօրեն դառնալու» խաղը լքելու հանգամանքով է բացատրվում Լևոն Տեր-Պետրոսյանի` վերջին հանրահավաքում առ Քոչարյան հնչեցրած այդքան դաժան քննադատությունը):
3) Ի դեպ, սա հատկապես այն դեպքն է, երբ «համ ոչխարներն են ողջ, համ գայլերն են կուշտ»: Հասկանալի է, չէ՞, որ թե՛ Քոչարյանը, թե՛ հայաստանյայց մնացյալ իշխանավորները Մոսկովում ու հենց Մոսկովի սրտում տարատեսակ, զանազան-զարմանազան բիզնեսներ ունեն: Նույնը Երևանի կենտրոնում լուժկովյան թիմն ունի (Քոչարյանի թեթև ձեռամբ): Եվ, ուրեմն, պետք էր երկուստեք խաղի կանոնները պահպանելով առաջ գնալ` վնաս չհասցնելով սեփական բիզնես-հետաքրքրություններին և փոխադարձ «սերվիզներ» մատուցելով գոհ-ուրախ-բախտավոր փորձել շարունակել շահագրգիռ համակցությունը (и ежу понятно, որ ցանկացած նոր քաղաքապետի դեպքում ադմինիստրատիվ և քաղաքական վերադասավորություններ պետք է տեղի ունենան):
4) Ռ. Քոչարյանը «ԱՖԿ Սիստեմայում», ի դեպ, կստանա մեկուկես միլիոն դոլար աշխատավարձ (իսկ դուք ասում եք` չի՜ կարող պատահել, և հարգարժան Վոյինի ակնկալիքը կյանքից «Հայկական ժամանակից» սպասվելիք 16 միլիոն դրամն է) ու մի առ ժամանակ` «կեր ու սուս», տարբերակով «մարաղ կմտնի», կսպասի իր «հազարին»:
5) Այս կետով, իհարկե, Սերժ Սարգսյան-«ազատորդին» կարծես թե տուժել է: Հիշո՞ւմ եք` «ԱՖԿ Սիստեմա» ընկերության հաղորդագրության մեջ ինչ էր գրված: Սևով սպիտակի վրա նշված էր, որ անկախ տնօրեն Քոչարյան Ռոբերտը նույնքան անկախ էլ կարող է քաղաքական գործունեություն ծավալել. պաշտոնը նրան չի կաշկանդելու:
Իսկ ա՛յ, մեր կարծիքով` նույնիսկ օգնելու է: Եվ այն էլ` ինչքա՜ն: «ԱՖԿ Սիստեման» լուրջ մանևրի դաշտ կարող է ապահովել Քոչարյանի ապագայի համար: Դե չէ, նկատի չունենք, որ ընկերության պրեզիդենտ Եվտուշենկովը հրեական «ծագման և շրջանակների» մարդ է: Չէ՛, պարզապես նկատի ունենք, որ Քոչարյան Ռոբերտը «կթրաշվի», «վիզկապը», ներեցեք` դրսեկոդը «կկապի», կգնա մասնակցելու համաշխարհային զանազան-զարմանազան ֆորումների, միջազգային անչափ ներկայացուցչական համաժողովների:
Ամփոփենք. փաստորեն այն, ինչ ծրագրել էր Քոչարյանն իր թիմով` ԲՀԿ-ՀՅԴ-ով` ներքևից, Սերժ Սարգսյանը` նույն Լուժկովով, Եվտուշենկովով, Բայդակովով «վերևից» արեց` խաղն ամբողջովին հարմարեցնելով իրեն: ՈՒ, փաստորեն, պարզվեց, որ բոլորը թե՛ մեզանում, թե՛ Ռուսաստանում, «չաղ, ուրախ, բախտավոր» են: Մանավանդ ԲՀԿ-ն: Ճիշտ է, Ծառուկյանը մեզ հետ զրույցում ասաց` ոչ էլ ուրախ է, բայց ձայնի մեջ ահագին ուրախ «մոմենտներ» կային, իսկ ԲՀԿ-ն լիարժեք կարող է իրեն երջանիկ զգալ. իշխանության ձեռամբ նա հայտնվել է ՀԱԿ-ից առաջ: Պատկերացնո՞ւմ եք:
Իսկ ահա չար, թունավոր լեզուներն ասում ու պնդում են, որ ԲՀԿ-ի համար 10 հազար ձայն է լցոնվել. վերևում նշված 150 հազար ձայներից:
Բայց կարող է պատահել, որ Գագիկ Ծառուկյանի զգացողություններն իրոք անվրեպ են գործում: Բանն այն է, որ լուրջ փորձագետները պնդում են, որ այս խաղից, ԲՀԿ-ի` 22 տոկոս ձայներից, Քոչարյանի` «սափրված տնօրեն» դարձվելու քայլերից հետո, ա՛յ, նոր կսկսվի ԲՀԿ-ի դեմ իրական պայքարը, որովհետև ԲՀԿ-ն, բոլոր դեպքերում, անկանխատեսելի ուժ է: Եվ ապա` Քոչարյանը, բոլոր դեպքերում, հետ կգա հենց ԲՀԿ-ով:
ԲՀԿ-ին «տեղը դնելու» առումով նախագահականի փիար և այլ խմբերն արդեն իսկ հետաքրքիր քայլ են արել: Այո՛, նկատի ունենք հարկային «լրտեսի» մասին օրենքը, որը դեռ իր «ծանրակշիռ» խոսքը կասի հայոց օլիգարխների կյանքում:
Իսկ իշխանությունների համար բաց է մնում մեկ հարց` կկարողանա՞ն մարսել այս ընտրությունները. ըստ հավաստիացումների` ՀԱԿ-ի ձայներից պակասեցվել է 12 տոկոս, ՀՀԿ-ինը ավելացվել 10 տոկոս (ասա` ինչների՞դ էր պետք էդ տասը` «ջախջախիչ» տոկոսը, բաժանեիք ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի միջև, կոալիցիա կազմեիք, մտնեիք «սովնարկոմ»` քաղաքապետարան). բայց, չէ՛, բոնուսի հարց էլ կար, ու հիմա, փաստորեն, ՀՀԿ-ն «վաբշչե» ջախջախիչն է, նրան են գումարվելու անտեր մնացած բոլոր տոկոսները:
Դառնալով ՀՀԿ մարսողական խնդիրներին` նշենք, որ կրկին «ի շրջանս յուր» արած, կրկին մայր-Ռուսիո գիրկը բարձրացած հայոց իշխանությունների վրա շատ ուժեղ ջղայնացել է ամեն օր նրան զանգող տիկինը` Հիլարին, ի դեմս մեկ այլ տիկնոջ` Մարի Յովանովիչի:
Մի խոսքով, սպասվում է, որ Հայաստանում եվրոպական և ամերիկյան դեսպանատները խիստ հայտարարություն կընդունեն այս ընտրությունների առնչությամբ, ու այդ «քսիֆը» կհասցնեն մինչև ԵԽԽՎ սպասվելիք նիստ:
Բայց, ոնց երևում է, համաներումը «կջրի» նաև այդ «քսիֆը»:
Չի՛ բացառվում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2361

Մեկնաբանություններ