16.04.2019|
00:53
Մեր սերունդն իր կոտրված ողերով հանգուցեց 20-րդ դարը 21-րդին ու ինքը փշրվեց, որ դարի շաղախն ամուր լինի: Մենք դարձանք կեր պատմությանը մեր ջարդուփշուր ճակատագրերով, 21-րդ դարը անցավ մեր վրայով, որ ստեղծի ստերիլ ամայություն ու մեզ թողնի` վկայություն տալու, որ կյանքը վերջացել էր 20-րդ դարում, երբ դեռ այնքան երիտասարդ էինք ու հիմար, որ կարծում էինք՝ կյանքը նոր է սկսվելու, և ճակատագիրը դեռ Պեգաս է մեզ տալու: