Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«ՏԵ՛Ր, ԻՂՁՍ ԱՆԿԱՏԱՐ ՉԹՈՂՆԵՍ, ԵՍ ՊԻՏԻ ԲԱՔՈՒՆ ՏԵՍՆԵՄ»

«ՏԵ՛Ր, ԻՂՁՍ ԱՆԿԱՏԱՐ ՉԹՈՂՆԵՍ, ԵՍ ՊԻՏԻ ԲԱՔՈՒՆ ՏԵՍՆԵՄ»
08.12.2009 | 00:00

Սկսեմ նրանից, որ թուրքը, երբ դեռևս անապատի որդի էր և հազար տարի հետո հազիվ դարձավ մարդասպան, նրա հարազատ, սրտամոտ էակը իր համար ձին էր կամ, իր իսկ բառով ասած` յոլդաշը, որի թամբին անգամ օրերով մնում էր թուրքը։ Հետագայում այդ յոլդաշը դարձավ մարդ, դարձյալ սրտամոտ, հարազատ, մտերմիկ իմաստով։ Այդ իմաստով էլ քեզ ընդունում եմ, յոլդաշ Հեյդարօղլի։
Հեյդարօղլի, երբ ամեն անգամ հոխորտում ես Ղարաբաղի հարցը զենքի ուժով լուծելու մասին, անկեղծ ասած, ուրախանում եմ, քանզի մտածում եմ, ահա ուր որ է կկատարվի վաղեմի երազանքս։ Յոթանասունին մոտ մարդ եմ, ապրել եմ էն հզոր ու մեծ հայրենիքում, ազատ շրջել եմ երկրով մեկ, եղել եմ Միության մաս կազմող բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում, բացի եղբայրական Բաքվից։ 1987-ին իմ տանն ընտանիքով հյուրընկալվել էր Բաքվի երաժշտական դպրոցի տնօրենը` Հասանովը։ Անկեղծ ասեմ, Իլհամ, ազնիվ, բարի մտավորական մարդ էր։ Երբ նրան տարա Երևանում Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, ծանոթացավ դպրոցի դրվածքին, լսեց աշակերտների կատարումները, շատ հուզվեց և անկեղծացած ասաց.
-Մենք դեռևս շատ բան ունենք ձեզնից սովորելու։
Հասանովն է՛լ ավելի բարձրացավ աչքիս որպես մարդ, մտավորական, երբ եղավ Էջմիածնի Մայր աթոռում։
Աստվածամոր նկարի առաջ ես մոմեր վառեցի և շշնջում էի տիրոջը, որ աշխարհին խաղաղություն տա։ Երբ խաչակնքեցի և փորձեցի հետ-հետ գնալով դուրս գալ Աստծո տաճարից, նկատեցի, որ Հասանովը մի զույգ մոմեր ձեռքին, մեկն էլ որդուն տված, խաչ բարձրացած Քրիստոսի նկարի առջև մոմ էր վառում և խաչակնքում։ Զարմացա։ Նույն դպրոցի երաժշտության հայ ուսուցչուհուն, որի միջոցով էլ ծանոթացել էի Հասանովի ընտանիքի հետ, հարցրի.
-Կարո՞ղ է շուռ տված հայ է։
-Ո՛չ։ Մաքուր թուրք է,- եղավ պատասխանը։
Չբավարարվեցի Նելլիի պատասխանով և նրբանկատ ձևով հարցրի.
-Ձեր նախնիների մեջ քրիստոնյա եղե՞լ է։
Հասանովը պատասխանեց` ո՛չ։
Բայց պատմությունը հուշում է, որ Անտիոքի քրիստոնյա միսիոներները, հասնելով Միջին Ասիա, թուրքերի մեջ քրիստոնեություն են տարածել։ Սակայն կարճ ժամանակ հետո, երբ իսլամը հասավ Միջին Ասիա, թուրքն իսկույն հավատափոխ եղավ։ Իսլամն ավելի հարազատ դուրս եկավ թուրքին, քան համամարդկային բարձր արժեքներ դավանող քրիստոնեությունը։ Այն էլ ասեմ, որ թուրքն իր հոգու պրիզմայում այդ իսլամը վայրենացրեց, իր թալանող, սպանող էությանը հարմարեցրեց։ Գուցե կգան ժամանակներ, և բոլորը կհասկանան, որ հանուն դավանանքի պետք չէ իրար սպանել։ Հա, կներես, յոլդաշ Իլհամ, որ շեղվեցի, բայց ստիպված էի այդ պատմությունն անել, որովհետև այդ բարի մարդն ինձ հրավիրեց Բաքու, բայց հետագա դեպքերը թույլ չտվեցին նորից տեսնել Հասանովին։
Հիմա, երբ ամեն անգամ հոխորտում ես Ղարաբաղի հարցը զենքով լուծելու մասին, ուրախանում եմ, որ հնարավորություն կունենամ գոնե առաջացած տարիքում տեսնելու Բաքուն։ Ամեն անգամ, երբ խոսում ես կտրուկ, հաստատակամ, մտածում եմ` բարձրանամ տանիքը և այնտեղից վերցնեմ ղարաբաղյան կռվից մնացած զենքը։ Մեկ էլ մտածում եմ` մինչև բարձրանամ տանիքը, վերցնեմ զենքը, մաքրեմ յուղից, տեսքի բերեմ, հասնեմ կռվի դաշտ, ղարաբաղցիք արդեն Եվլախը փակած կլինեն, Կիրովաբադից փախչող թուրքերին էլ քո ասկյարները դեմից կգյուլլեն, որպեսզի հետագայում միջազգային հանրությանը ներկայացնեն Խոջալուի պես մի բան, և հորդ պես կսկսես խնդրել Սերժ Ազատիչին.
-կՐՏՔց, ՏրՑՈվՏՉՌՑպրՖ!
Երբ մի քանի օր հետո դու լռում ես, մտածում եմ` Հեյդարօղլին էլի փչում էր, և դառնում եմ խնդրանքով ու Աստված ասելով. «Տե՛ր, իղձս անկատար չթողնես, ես պիտի Բաքուն տեսնեմ»։ Քեզնից հետո, երբ գեներալի ուսադիրներով մեկը սկսում է նույնը կրկնել, ինքս ինձ ասում եմ, թե Իլհամի փուքսը պրծել է, հիմա էլ սա է փչում։
Վերջացնելով, ցանկանում եմ ասել` Իլհամ, ես հիշում և հարգում եմ Հասանովին։ Մի՛ փչիր, մի՛ հոխորտա, իսկ եթե, Աստված մի արասցե, հանկարծ փորձես, հավատա, քո ժողովուրդն անգամ քեզ համար գերեզմանատեղ չի գտնի։
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1769

Մեկնաբանություններ