Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Радость не вечна, печаль не бесконечна!

Радость не вечна, печаль не бесконечна!
28.07.2024 | 15:52

Նախ հիշեցնեմ Նժդեհի հանրահայտ տողերը. «Թէեւ արդիական զէնքերը մաթեմատիքական զէնքեր են, բայց եւ այնպէս բանակների ճակատագիրը որոշողը այսօր էլ, վաղն էլ եւ յաւիտենապէս կը մնայ մարդկային ոգին»:

Վկայակոչեմ նաև նրա հռետորական հարցադրումը, որն իր մեջ ամփոփում է հարցի պատասխանը ևս.

«Ի՞նչը հայերիս դարձրեց յաղթական Սարդարաբադում եւ Ղարաքիլիսում-չգոյ թի՞ւը, սպառազինութի՞ւնը, կռւի հանճարեղ յատակագի՞ծը-վճռապէս ո՛չ, ո՛չ մէկը եւ ո՛չ էլ միւսը, այլ՝ մեր ուխտը, մեր կամքը՝ մեռնե՛լ, բայց թուրքը չտեսնել էջմիածնում, Երեւանում:

Այո՛, պատերազմական տեխնիքայի շարժիչը վաղն էլ եւ յաւիտենապէս կը մնայ մարդը, մարդկային ոգին»:

(Գարեգին Նժդեհ. ՀԱՏԸՆՏԻՐ, 2006, էջ 558)

Ասել է` երիցս ճիշտ է ռուսական ասացվածքը` радость не вечна, печаль не бесконечна!

Հետևաբար, բոլոր նրանց, ովքեր հուսահատված են Արցախի ժամանակավոր կորստից և կարծում են, թե Շուշին, Հադրութը, Ստեփանակերտն ու մեր հայրենիքի` դավադրաբար թշնամուն հանձնված մյուս հատվածներն այլևս երբեք չեն լինելու հայկական, հորդորում եմ չհուսահատվել:

Եվ` ի ցավ կապիտուլյանտի, «բունկերի տիրուհու»` իմա` ՀՀ ինքնահռչակ վարչապետուհու, և նրանց բազմագույն-բազմադեմ դասալիքների բոլուկի, փաստում եմ իրողությունը.

Նապոլեոնն ու Հիտլերն էլ հասան Մոսկվա:

Եվ ի՞նչ: Հետո ի՜նչ:

Եվ այն, որ մեր պապերը մեկին Փարիզում, մյուսին`Բեռլինում «ստիպեցին», ինչպես կասեր Աբովյանն իր «Պարապ վախտի խաղալիք»-ում.

«Վա՜յ Տե՜ր, կանչելով, մեղա գոչելով
Հոգին ավանդել, երկինքը գնալ»…

Նաև հիշեցնե՞մ, որ վերջում էլ Եգորովը և Քանթարիան Ռայխսթագի վրա ցցեցին հաղթանակի դրոշը:
Առակս զինչ ցուցանէ՞…

Ես իհարկե «ախորժակ չունեմ», թե մենք հայկական եռագույնը պետք է ցցենք Թուրքիայի մեջլիսի կտուրին (չնայած` վատ չէր լինի), բայց որ հայկական զորքերը կանգնելու են Մինգեչաուրի ջրամբարի մերձակայքում և ադրբեջանական պատվիրակությունը կապիտուլյացիայի պայմանագիր է ստորագրելու՝ Մոսկվայում, դրանում կասկած չունեմ:
Ընդամենը պարտավոր ենք ձերբազատվելու թշնամու դրածոներից, խելքներս գլուխներս հավաքելու, հայկական ամբողջ ներուժը համախմբելու և՞…

…և թշնամու կապիտուլյացիան իրականություն կդառնա:
Այնպես որ հուսահատվել չկա...

Հավարտ ավելացնեմ նաև`

աշխարհում այսօր գաղափարների պատերազմ է:
Պատերազմ հին ու (ինչպես կասեր աշխարհահռչակ կապիտուլյանտը) նոր աշխարհների միջև:

Ավելի հստակ` պատերազմ Լույսի և խավարի ուժերի միջև:

Կհաղթեն այն ուժերը, որոնք հստակ նպատակ կընտրեն և կգործեն Տիեզերքի հզոր Ոգու «Մեծ Պլանի» շրջանակներում, էվոլյուցիայի ընթացքին համապատասան:

Հայ ժողովրդի հազարամյա ազգային ազատագրական պայքարը հայ ոգու, հայի տոկունության և ռազմավարական գործընկերների անմիջական խորհուրդներով և օգնությամբ, ի վերջո, կհասնի տրամաբանական հանգրվան` մե՛նք կլինենք մեր հայրենիքի, մեր հող ու ջրի լիարժեք տերերը:

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3963

Մեկնաբանություններ