Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Շատ ավելին կարող էին ասել, բայց չեն ասի

Շատ ավելին կարող էին ասել, բայց չեն ասի
28.07.2024 | 12:19

Արա Այվազյանի հարցազրույցը, կարծես թե, «ցնցել» է շատերին: Շատերը վաղը կսկսեն մեջբերումներ անել, թեպետ, որևէ նորություն, որևէ էական բան ես էդպես էլ չլսեցի, որի մասին առնվազն ավելի բացասական համատեքստով չգիտեի:

Իրականում վստահ եմ, որ թե՛ Արա Այվազյանը, թե՛ Զոհրաբ Մնացականյանը, թե՛ Արթուր Վանեցյանը, թե՛ Միքայել Համբարձումյանը, ի վերջո, թե՛ Սերժ Սարգսյանը շա՜տ ավելին կարող էին ասել, բայց ... չեն ասի։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4291

Մեկնաբանություններ