ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Այսօր­վա Թուր­քիան ոչ թե նեոօս­մա­նիզմ է, ոչ թե իս­լա­միզմ է, այլ պան­թուր­քիզմ

Այսօր­վա Թուր­քիան ոչ թե նեոօս­մա­նիզմ է, ոչ թե իս­լա­միզմ է, այլ պան­թուր­քիզմ
06.10.2020 | 00:52

Չա­փա­զան­ցու­թյուն չի լի­նի ա­սե­լը, որ 2020 թվա­կա­նը, միջ­պե­տա­կան դի­մա­կա­յու­թյուն­նե­րի այլ խն­դիր­նե­րի շար­քում, մո­լո­րակն ա­սես հետ մղեց դե­պի ան­ցյալ, թե­կուզ և բա­վա­կան հե­ռա­վոր, երբ թուր­քե­րը (ա­վե­լի ճիշտ՝ Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո հան­գու­ցյալ դար­ձած Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը) օ­րի­նա­չափ էին հա­մա­րում ու­րի­շի գոր­ծե­րի մեջ «քիթ խո­թե­լը»։ Այժմ պատ­մու­թյամբ չենք զբաղ­վի, սա­կայն Թուր­քիա­յի ա­նե­րես «ծա­ռա­յու­թյուն­նե­րը», օ­րի­նակ, Բոս­նիա և Հեր­ցե­գո­վի­նա­յի մու­սուլ­մա­նա-խոր­վա­թա­կան մա­սին, Ալ­բա­նիա­յին, իսկ 2008-ից հե­տո՝ «ան­կախ ալ­բա­նա­կան Կո­սո­վո­յին», վեր­ջին 20-30 տա­րի­նե­րին ակն­հայ­տո­րեն ու չա­րա­գու­շակ կեր­պով հի­շեց­նում են այն ժա­մա­նակ­նե­րը, երբ ողջ Բալ­կան­ներն օ­կու­պաց­ված էր թուր­քե­րի կող­մից։ Իսկ բոս­նիա­ցի մու­սուլ­ման Իզ­զեթ­բե­գո­վիչ­նե­րի ըն­տա­նի­քը և կո­սով­ցի ալ­բան­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րը գործ­նա­կա­նում Թուր­քիա­յի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի գոր­ծա­կալ­ներ են։
Ար­դեն այժմ կա­րե­լի է կան­խա­տե­սել, թե ինչ­պես կվր­դով­վեն Թուր­քիա­յում և Ան­կա­րա­յի խա­մա­ճիկ ար­բա­նյակ­նե­րը, բայց դժ­վար թե որևէ մե­կը լուրջ ըն­դու­նի նրանց բուռն բո­ղոք­նե­րը։ Հատ­կա­պես վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րում կու­տակ­ված փաս­տե­րի վրա ոչ ոք չպետք է աչ­քե­րը փա­կի։ Եվ այ­սօր խոս­քը միայն այն մա­սին է, թե Թուր­քիա­յի նո­րա­գույն պատ­մու­թյու­նը պետք է ըն­կա­լել որ­պես ա­պա­ցույց նեոօս­մա­նիզ­մի՞ (ո­րի հե­ղի­նակ է հա­մար­վում Թուր­քիա­յի նախ­կին վար­չա­պետ Ահ­մեթ Դա­վու­թօղ­լուն), թե՞ դա վե­րա­կան­գն­վող պան­թուր­քիզ­մի ինչ-որ քո­ղարկ­ված ձև է։ Շա­տե­րի հա­մար այդ երևույթ­նե­րը գրե­թե նույնն են, բայց ի­րա­կա­նում դրանց տար­բե­րու­թյունն էա­կան է։ Օս­մա­նիզ­մը պե­տա­կան կա­ռուց­ված­քի քա­ղա­քա­կան հա­յե­ցա­կարգն է, ո­րը ծա­գել է «նոր օս­ման­նե­րի» մի­ջա­վայ­րում՝ Օս­մա­նյան կայս­րու­թյան ա­ռա­ջին սահ­մա­նադ­րու­թյա­նը նա­խոր­դող շր­ջա­նում (1886-88 թթ.)։ Օս­մա­նիզ­մի ի հայտ գա­լուն նպաս­տել են Թան­զի­մա­թի բա­րե­փո­խում­նե­րը, մաս­նա­վո­րա­պես 1856 թ. հրա­պա­րակ­ված «Հաթ­թը հու­մա­յուն» կայ­սե­րա­կան հրո­վար­տա­կը բո­լոր դա­վա­նանք­նե­րի հպա­տակ­նե­րի ի­րա­վա­հա­վա­սա­րու­թյան մա­սին, ինչ­պես նաև 1869 թ. օ­րեն­քը ազ­գու­թյուն­նե­րի մա­սին, որն ընդ­հա­նուր օս­մա­նյան քա­ղա­քա­ցիու­թյուն էր մտց­նում՝ ան­կախ կրո­նա­կան և ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյու­նից։ Օս­մա­նիզ­մը գտն­վում էր Մոն­տես­քյո­յի և Ռուս­սո­յի, ինչ­պես նաև ֆրան­սիա­կան հե­ղա­փո­խու­թյան գա­ղա­փար­նե­րի ու­ժեղ ազ­դե­ցու­թյան տակ։


Նրա կողմ­նա­կից­նե­րը հռ­չա­կում էին միլ­լիեթ­նե­րի (ազ­գեր, կրոն­ներ) և օ­րեն­քի ա­ռաջ կայս­րու­թյան բո­լոր հպա­տակ­նե­րի հա­վա­սա­րու­թյուն։ Միլ­լիեթ­նե­րի հա­մա­կար­գը չէր խախտ­վում, բայց մե­ծա­նում էր աշ­խար­հիկ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի դե­րը։ Տար­րա­կան կր­թու­թյու­նը, զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նը և գլ­խա­հար­կը պետք է վե­րա­բե­րեին ինչ­պես մու­սուլ­ման­նե­րին, այն­պես էլ ոչ մու­սուլ­ման­նե­րին։
Օս­մա­նիզ­մի հետևորդ­նե­րը մտա­ծում էին, որ դա կօգ­նի լու­ծե­լու պե­տու­թյան ա­ռաջ հայ­տն­ված խն­դիր­նե­րը։ Սա­կայն օս­մա­նիզ­մը մերժ­վեց կայս­րու­թյան բազ­մա­թիվ հպա­տակ­նե­րի կող­մից։ Մու­սուլ­ման­նե­րը դրա­նում տես­նում էին սե­փա­կան գե­րա­կա վի­ճա­կի վե­րա­ցու­մը, իսկ ոչ մու­սուլ­ման­ներն այն ըն­կա­լե­ցին որ­պես ա­վան­դա­կան ար­տո­նու­թյուն­նե­րի վե­րաց­ման քայլ։ Բա­ցի դրա­նից, կր­թու­թյան հա­մա­կար­գը, ըստ էու­թյան, նշա­նա­կում էր, որ ըն­տր­ված է ոչ թուր­քե­րի «փա­փուկ» ձուլ­ման ու­ղի, այ­սինքն օս­մա­նիզ­մի գա­ղա­փա­րա­խոս հայ­րե­րը ձգ­տում էին ոչ թուր­քե­րին «սպա­նել» մար­դա­սի­րա­կան ճա­նա­պար­հով՝ փո­խե­լով նրանց պատ­մու­թյունն ու լե­զուն, մշա­կույ­թը և այլն։ Եվ ա­հա Թուր­քիա­յում «Ար­դա­րու­թյան ու զար­գաց­ման կու­սակ­ցու­թյան» (ԱԶԿ) իշ­խա­նու­թյան օ­րոք աշ­խար­հում սկ­սե­ցին խո­սել նեոօս­մա­նիզ­մի մա­սին՝ այդ ու­ղին կա­պե­լով ոչ միայն Դա­վու­թօղ­լուի, այլև նա­խա­գահ­ներ Աբ­դուլ­լա Գյու­լի (նախ­կին) և Էր­դո­ղա­նի (ներ­կա­յիս) հետ։


Պան­թուր­քիզ­մը շատ ա­վե­լի վտան­գա­վոր երևույթ է։ Ար­տա­քուստ պար­զա­պես թուր­քաբ­նակ պե­տու­թյուն­նե­րում տա­րած­ված քա­ղա­քա­կան ու սո­ցիալ-մշա­կու­թա­յին հո­սանք է, ո­րի հիմ­քում ըն­կած են նրանց ազ­գա­յին, մշա­կու­թա­յին ու լեզ­վա­կան ընդ­հան­րու­թյան վրա հիմն­ված քա­ղա­քա­կան հա­մախ­մբ­ման անհ­րա­ժեշ­տու­թյան գա­ղա­փար­նե­րը։ Այն ձևա­վոր­վել է XIX դա­րի երկ­րորդ կե­սին։ Շար­ժումն սկս­վել է Ղրի­մի թուր­քե­րի մի­ջա­վայ­րում, ո­րոնք ի սկզ­բա­նե ձգ­տում էին Օս­մա­նյան կայս­րու­թյան թուր­քե­րի հետ միա­վոր­ման։ Ռու­սաս­տա­նում կար պան­թուր­քիզ­մի ե­րեք կենտ­րոն՝ Ղրի­մը («գա­ղա­փա­րա­խոս»՝ Իս­մա­յիլ Գասպ­րինս­կի), Կա­զա­նը, Բա­քուն։ Բայց պետք է օ­բյեկ­տիվ լի­նել. պան­թուր­քիզմն ա­վե­լի բար­բա­րո­սա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն էր, քան օս­մա­նիզ­մը։ Նրա տա­րա­ծող­նե­րը ե­րիտ­թուր­քերն էին՝ մա­սո­նա­կան «Իթ­թի­հատ վե թե­րաք­քի» կու­սակ­ցու­թյան ան­դամ­նե­րը, ո­րոնք «աչ­քի ըն­կան» հա­յե­րի, հույ­նե­րի, ա­սո­րի­նե­րի, եզ­դի­նե­րի և այլ ոչ թուր­քե­րի ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րով։ Կար­ծես թե հիմ­նա­կա­նում օս­մա­նիզմն ու պան­թուր­քիզ­մը պատ­ճե­նում էին ի­րար. 1908 թ. լույս տե­սավ ոմն Ա­լի Հու­սեյն­զա­դեի «Թր­քա­ցում, իս­լա­մա­ցում, ար­դիա­կա­նա­ցում» հոդ­վա­ծը, ո­րում եր­կու հո­սանք­նե­րի գա­ղա­փար­նե­րը հե­տա­գա զար­գա­ցում ստա­ցան։ Բայց տար­բե­րու­թյունն այն է, որ թր­քաց­մա­նը և իս­լա­մաց­մա­նը դի­մադ­րե­լու դեպ­քում պան­թուր­քիստ­ներն իս­կույն «դի­մում էին յա­թա­ղա­նին» ու կո­տո­րում դի­մադ­րող­նե­րին։ Եվ ե­թե դի­տար­կենք այ­սօր­վա գոր­ծե­րը, ա­պա 2013 թ. ա­մառ­վա­նից հե­տո, երբ Էր­դո­ղանն ին­քը տա­պա­լեց «Քր­դա­կան բան­վո­րա­կան կու­սակ­ցու­թյան» (ՔԲԿ) հետ Թուր­քիա­յում և Ի­րա­քի Կան­դիլ լեռ­նե­րում խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի ձևա­չա­փը, այ­նու­հետև ձեռ­նա­մուխ ե­ղավ թուր­քա­կան խոր­հր­դա­րա­նում ներ­կա­յաց­ված քր­դա­մետ (նրա մա­սին այդ­պես են ար­տա­հայտ­վում և՛ քր­դե­րը, և՛ թուր­քե­րը, և՛ Արևմուտ­քը) «Ժո­ղո­վուրդ­նե­րի ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցու­թյան» (ԺԺԿ) ոչն­չաց­մա­նը, «յա­թա­ղա­նի դր­վե­ցին» նաև քր­դա­կան զա­նա­զան ցե­ղեր։


Այ­սինքն, Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո պան­թուր­քիզ­մը չոչն­չաց­վեց 1919-24 թթ., չոչն­չաց­վեց «աշ­խար­հիկ պե­տու­թյան» և քե­մա­լիզ­մի կող­մից, իսկ ե­թե դի­տար­կենք Ան­կա­րա­յի այժ­մյան վար­քա­գի­ծը, ա­պա հարկ է պար­զա­պես պն­դել, որ ներ­կա­յիս Թուր­քիան ղե­կա­վա­րում են հենց պան­թուր­քիստ­նե­րը, ոչ թե իս­լա­միստ­նե­րը կամ նեոօս­մա­նիստ­նե­րը։ Չէ՞ որ և՛ Ի­րա­քում, և՛ Սի­րիա­յում, «իշ­խա­նու­թյան դեմ պայ­քա­րող տե­ղա­ցի ժո­ղովր­դա­վար­նե­րի» տես­քով, Ան­կա­րան հեն­վում է... թուրք-թուրք­մեն­նե­րի վրա։ Եվ իբր «ա­րա­բա­կան» ու «հա­նուն խա­լի­ֆա­թի պայ­քա­րող» ա­հա­բեկ­չա­կան ԻՊ խմ­բա­վոր­մանն օգ­նե­լու հա­մար Ան­կա­րան ստեղ­ծել է «Թուր­քես­տա­նի իս­լա­մա­կան կու­սակ­ցու­թյու­նը (ԹԻԿ), ո­րի ջո­կատ­նե­րի մեջ էր ներ­քա­շում և Ադր­բե­ջա­նի ներ­կա­յիս քա­ղա­քա­ցի­նե­րին, և Մի­ջին Ա­սիա­յի եր­կր­նե­րի, Աֆ­ղանս­տա­նի, Ռու­սաս­տա­նի թուր­քազ­գի և կով­կաս­ցի ժո­ղո­վուրդ­նե­րի քա­ղա­քա­ցի­նե­րին, ան­գամ Չի­նաս­տա­նի ույ­ղուր­նե­րին։
Ին­չո՞վ են զբաղ­վել և զբաղ­վում ԹԻԿ-ի (ո­րը հա­ճախ ան­վա­նում են նաև «Թուր­քես­տա­նի իս­լա­մա­կան շար­ժում», «Արևե­լյան Թուր­քես­տա­նի իս­լա­մա­կան շար­ժում», ա­սես ըն­դգ­ծե­լով, որ նրանց նպա­տա­կը ոչ թե Թուր­քիա­յի պան­թուր­քիստ­նե­րին ա­ջակ­ցելն է, այլ «բա­րե­փո­խում­նե­րը» Արևե­լյան Թուր­քես­տա­նում, այ­սինքն՝ չի­նա­կան Սինց­զյա­նում) ա­հա­բե­կիչ­նե­րը։ Սպա­նու­թյուն­նե­րով ու կո­ղո­պու­տով։ Առն­վազն այդ­պես էր Սի­րիա­յում և Ի­րա­քում 2014-20 թթ. երբ ե­ղավ այդ պատ­մու­թյու­նը. նախ ա­հա­բե­կիչ­նե­րի հա­ջող հար­ձա­կում­նե­րը ԻՊ-ի դրո­շակ­նե­րով, ո­րին հե­տո իբր «օգ­նու­թյան» ե­կան ԹԻԿ-ի զի­նյալ­նե­րը, հե­տո՝ Ի­րա­քի և Սի­րիա­յի օ­րի­նա­կան կա­ռա­վա­րու­թյուն­նե­րին որ­պես օգ­նու­թյուն Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի սկ­սած հա­կաա­հա­բեկ­չա­կան պա­տե­րազ­մը։ Ի դեպ, որ­պես­զի ոչ ոք չմ­տա­ծի, թե Թուր­քիա­յի և նրա ույ­ղուր հետևորդ­նե­րի մտադ­րու­թյուն­նե­րում որևէ «վատ բան» չի ե­ղել, բա­ցի միա­վոր­ման և թուր­քա­կան «նույ­նա­կա­նու­թյան» հա­մար պայ­քա­րից, հե­տաքր­քիր փաստ բե­րենք։ Նախ, ինչ­պես այժմ հայտ­նի է, ույ­ղուր­ներն ի­րենց գե­նե­րի ա­վե­լի քան 30 %-ով ի­րան­ցի­ներ ու... հա­յեր են։ Թե դա ինչ­պես է ե­ղել, եր­կար պատ­մու­թյուն է և մեր թե­մա­յի հետ ան­մի­ջա­կան կապ չու­նի։ Երկ­րորդ, ո՞վ է ա­սել, որ պան­թուր­քիստ­նե­րի նպա­տակ­նե­րում այլ բան էլ չկա։ ԹԻԿ-ի ույ­ղուր­նե­րը բա­ցա­հայ­տո­րեն ա­սում են, որ ցան­կա­նում են... ոչն­չաց­նել Չի­նաս­տա­նը։ Սույն ույ­ղու­րա­կան (թուր­քա­կան) ա­պօ­րի­նի զին­ված կազ­մա­վո­րու­մը հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րել է, որ իր նպա­տակն է ոչ թե պար­զա­պես Արևե­լյան Թուր­քես­տա­նում (Սինց­զյա­նում) ան­կախ իս­լա­մա­կան (շա­րիա­թա­կան) պե­տու­թյան ստեղ­ծու­մը, այլև ողջ չին ժո­ղովր­դի մահ­մե­դա­կա­նա­ցու­մը. «Չի­նաս­տա­նը թշ­նա­մի է, ո­րով­հետև օ­կու­պաց­րել է մու­սուլ­մա­նա­կան Արևե­լյան Թուր­քես­տա­նը», բայց «մենք կռ­վում ենք, որ չի­նա­ցի­նե­րին ստի­պենք ըն­դու­նե­լու իս­լա­մը»։


Մեր կար­ծի­քով, ա­վե­լին ա­պա­ցու­ցել պետք չէ. Թուր­քիա­յի հո­վա­նու ներ­քո ամ­րապ­նդ­վել է հան­ցա­գործ­նե­րի՝ Չի­նաս­տա­նը, և ոչ միայն Չի­նաս­տա­նը, թր­քաց­նե­լու և իս­լա­մա­կա­նաց­նե­լու գա­ղա­փա­րը։ Բայց ե­թե նման բան պատ­կե­րաց­նենք, ու՞մ հաս­կա­նա­լի չէ, որ թր­քա­ցած ու մահ­մե­դա­կա­նա­ցած Չի­նաս­տանն ար­դեն Չի­նաս­տան չէ։ Հա­մոզ­ված ենք, որ պան­թուր­քիզ­մի կողմ­նա­կից­նե­րը նույն­պի­սի մար­դա­տյաց նպա­տակ­ներ ու­նեն և Բալ­կան­նե­րի, և Ռու­սաս­տա­նի ոչ թուրք ժո­ղո­վուրդ­նե­րի նկատ­մամբ, ա­վե­լին, նրանց աչ­քին երևում է նույ­նիսկ մու­սուլ­մա­նա­կան Ի­րա­նի թուր­քա­ցու­մը (նշա­նա­կում է՝ նաև պատ­մու­թյու­նից ջնջ­վե­լը)։ Եվ Ի­րա­քում ու Սի­րիա­յում պան­թուր­քիստ­նե­րի (ինչ­պես տե­ղա­կան, այն­պես էլ եկ­վոր) բարձր ակ­տի­վու­թյունն ա­պա­ցույց է, որ ա­մենևին ցան­կու­թյուն չկա «խա­ղաղ» կեր­պով ձու­լե­լու նրանց, ով­քեր «խան­գա­րել» և մինչ օրս «խան­գա­րում են» պան­թուր­քիստ­նե­րի ֆա­շիս­տա­կան գա­ղա­փար­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը։ ԶԼՄ-նե­րում հի­մա բազ­մա­թիվ հրա­պա­րա­կում­ներ կան, որ Թուր­քիան անն­կա­տե­լիո­րեն ամ­րապն­դում է իր դիր­քե­րը նույ­նիսկ այն­պի­սի հետ­խոր­հր­դա­յին հան­րա­պե­տու­թյուն­նե­րում, ինչ­պի­սիք են ՈՒկ­րաի­նան, Մոլ­դո­վան։ Էլ ինչ ա­սես Վրաս­տա­նի կամ Ադր­բե­ջա­նի մա­սին, ո­րոնք պար­զա­պես Ան­կա­րա­յի կալ­վածքն են։ Եվ ե­թե Ադր­բե­ջա­նի դեպ­քում դա ըն­կալ­վում է հա­վուր պատ­շա­ճի՝ շնոր­հիվ «մենք մի ժո­ղո­վուրդ ենք, եր­կու պե­տու­թյուն» ձևա­կերպ­ման, ա­պա Վրաս­տա­նի նա­խա­դեպն ա­վե­լի քան զար­մա­նա­լի է, էլ չա­սած ՈՒկ­րաի­նա­յի և Մոլ­դո­վա­յի մա­սին։ Ճիշտ է, թվում էր, թե ՈՒկ­րաի­նա­յի դեպ­քում պետք է սկս­վեր և՛ թուր­քե­րի, և՛ Կիևի սթա­փե­ցու­մը. չէ՞ որ Ան­կա­րա­յի «բաղ­ձա­լի պտու­ղը»՝ Ղրի­մը, 2014-ին «գնաց» Կիևից և վե­րա­դար­ձավ Ռու­սաս­տա­նին։ Այ­նուա­մե­նայ­նիվ, թուրք նա­ցիո­նա­լիստ­նե­րը, այն էլ «Պու­տի­նի բա­րե­կամ» Էր­դո­ղա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, շա­րու­նա­կում են խա­ղար­կել «ղրիմ-թա­թա­րա­կան» խա­ղա­քար­տը։


Բայց ևս մեկ ան­գամ վե­րա­դառ­նանք դիր­քե­րի ամ­րապ­նդ­ման հար­ցին։ Այս տար­վա հու­լի­սին, երբ ի­րադ­րու­թյու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում ար­դեն ո­րե­րորդ ան­գամ դառ­նում է պայ­թյու­նավ­տանգ (այդ թվում՝ Հա­յաս­տա­նի դեմ Ադր­բե­ջա­նի սահ­մա­նա­յին զին­ված սադ­րանք­նե­րի պատ­ճա­ռով, ո­րոնց մեջ նաև ՌԴ ԱԳՆ-ն էր տես­նում «թուր­քա­կան հետք», ին­չի մա­սին կի­սա­թա­փան­ցիկ ձևով ակ­նար­կում էր իր գնա­հա­տա­կան­նե­րում), աշ­խար­հի շատ եր­կր­նե­րով ինչ-որ «հա­կա­հայ­կա­կան ա­լիք» ան­ցավ։ Թե ինչ էր տե­ղի ու­նե­նում հու­լի­սի մի քա­նի օ­րե­րին աշ­խար­հի տար­բեր քա­ղաք­նե­րում (ոչ միայն Ռու­սաս­տա­նում), հա­վա­նա­բար շատ փոր­ձա­գետ­ներ ու դի­տորդ­ներ էլ գի­տեն, որ դրանք պար­զա­պես ադր­բե­ջան­ցի­նե­րի, թուր­քե­րի, թուրք­մեն­նե­րի (Մեր­ձա­վոր Արևել­քի), թուր­քա­մետ և պան­թուր­քա­կան շր­ջա­նակ­նե­րի դժ­գո­հու­թյան ինք­նա­բե­րա­կան ար­տա­հայ­տու­թյուն­ներ չեն այն բա­նից, որ Ադր­բե­ջա­նի բա­նա­կը պար­տու­թյուն է կրել Հա­յաս­տա­նի սահ­մա­նում։ Ոչ, դրանք, ան­կաս­կած, «ինչ-որ վերևից կազ­մա­կերպ­ված պան­թուր­քիս­տա­կան հար­ձա­կում­ներ էին հա­յե­րի վրա։ Բայց նո­րից հի­շեց­նենք, որ ողջ Այ­սր­կով­կա­սը գնում է դե­պի ան­դուն­դի եզ­րը, և դրա մե­ղա­վորն Ան­կա­րան է։


Հու­լի­սին վրա­ցա­կան «Վրաս­տանն ու աշ­խար­հը» ԶԼՄ-ն զրույց էր կազ­մա­կեր­պել Վրաս­տա­նի ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի նախ­կին պետ, գե­նե­րալ-մա­յոր Գի­վի Յու­կու­րի­ձեի հետ մեր տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան ու կա­յու­նու­թյան հե­ռան­կար­նե­րի մա­սին։ Գե­նե­րալն իր պա­տաս­խան­նե­րում բա­ցա­հայ­տո­րեն հո­ռե­տես ու տագ­նա­պած էր։ Եվ երբ նրան հարց­րին, թե կոնկ­րետ Վրաս­տա­նի հա­մար վտանգ­ներ կա՞ն հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րից սրու­մից, թե՞ վտանգն ար­դեն ընդ­հա­նուր տա­րա­ծաշր­ջա­նա­յին բնույթ ու­նի, նա պա­տաս­խա­նեց. «Այս տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րից ոչ մե­կը չու­նի այն աս­տի­ճա­նի քա­ղա­քա­կան, ա­ռա­վել ևս տն­տե­սա­կան, ան­կա­խու­թյուն, ո­րը նրան հնա­րա­վո­րու­թյուն կտա ժա­մա­նա­կի ինչ-որ հատ­վա­ծում մե­կու­սա­նա­լու հարևան­նե­րից։ Վրաս­տա­նի դեպ­քում մի քա­նի սպառ­նա­լիք­ներ կան, ո­րոնք բա­ցա­ռում են այն, որ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի լայ­նա­ծա­վալ հա­կա­մար­տու­թյու­նը մեզ չի շո­շա­փի։ Ա­ռա­ջի­նը և ա­մե­նագլ­խա­վո­րը. Վրաս­տա­նում կան ինչ­պես հայ­կա­կան, այն­պես էլ ադր­բե­ջա­նա­կան հա­մայ­նք­ներ, ո­րոնց հա­րա­բե­րու­թյուն­ներն ի­րար հետ այն­քան էլ լավ չեն, և դա միշտ նկա­տե­լի է։ Հեշտ է են­թադ­րել, որ դրանք զանգ­վա­ծա­բար կմիա­նան հա­կա­մար­տու­թյա­նը, ե­թե ի­րադ­րու­թյունն ա­վե­լի սր­վի, այդ թվում կմիա­նան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, ինչ­պես ե­ղավ 1991-94 թթ. Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։ Չխո­սե­լով ար­դեն այն խն­դիր­նե­րի մա­սին, ո­րոնք կա­րող են հետևել Վրաս­տան այդ մարդ­կանց վե­րա­դառ­նա­լուց հե­տո։ Երկ­րորդ. ի­րա­կան վտանգ կա, որ Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը Վրաս­տա­նի տա­րած­քը կօգ­տա­գոր­ծեն ի­րենց մար­տա­վա­րա­կան և օ­պե­րա­տիվ խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար։ Մա­նա­վանդ որ եր­կու կող­մից էլ մի ան­գամ ար­դեն այդ­պի­սի փորձ ե­ղել է, ին­չը ժա­մա­նա­կին մեզ հա­մար լուրջ խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­րել»։


Էլ ա­վե­լի մռայլ են նրա կան­խա­տե­սում­նե­րը՝ կապ­ված «հա­շիվ­նե­րը պար­զե­լուն» Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի հնա­րա­վոր միա­նա­լու հետ. «Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի թի­կուն­քում կանգ­նած են եր­կու հզոր պե­տու­թյուն­ներ՝ Ռու­սաս­տանն ու Թուր­քիան, ո­րոնք, ի­րադ­րու­թյան սր­ման ու հա­կա­մար­տու­թյան ծա­վալ­նե­րի ընդ­լայն­ման հետ, ա­մեն ինչ կա­նեն ի­րենց դաշ­նա­կից­նե­րին օգ­նե­լու հա­մար։ Եվ հենց այս­տեղ էլ ծա­գում է վտան­գը. ե­թե Թուր­քիան, ա­ռանց որևէ թույ­լտ­վու­թյան ու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան, օգ­տա­գոր­ծի մեր տա­րած­քը որ­պես ռազ­մա­կան բա­զա և պլաց­դարմ՝ եղ­բայ­րա­կան Ադր­բե­ջա­նին օգ­նե­լու հա­մար։ Ի դեպ, վեր­ջին շր­ջա­նում Ան­կա­րան հենց այդ­պես էլ վար­վում է՝ բա­նի տեղ չդ­նե­լով մի­ջազ­գա­յին նոր­մե­րը, ուս­տի ռազ­մա­կան նպա­տակ­նե­րով նրա կող­մից Վրաս­տա­նի սահ­մանն անց­նե­լը չի զար­մաց­նի ինձ։ Ար­դեն չխո­սե­լով այն մա­սին, որ մյուս կող­մից Ռու­սաս­տա­նը, ո­րը Հա­յաս­տա­նի հետ ան­մի­ջա­կան սահ­ման­ներ չու­նի, կա­րող է այս­տեղ յու­րա­տե­սակ մի­ջանցք բա­ցել և օգ­նու­թյուն ցույց տալ իր դաշ­նա­կից երկ­րին»։
Ըստ էու­թյան, գե­նե­րալ Յու­կու­րի­ձեն ան­հան­գս­տա­նում է, որ ի­րադ­րու­թյան բա­ցա­սա­կան զար­գա­ցում­նե­րի դեպ­քում Վրաս­տա­նը կա­րող է օ­կու­պաց­վել, թե­կուզ և ժա­մա­նա­կա­վո­րա­պես, և նա ըն­դու­նում է, որ այդ դեպ­քում Վրաս­տանն ան­պաշտ­պան կլի­նի ոչ միայն հյու­սի­սից, այլև հա­րավ-արևմուտ­քից՝ Թուր­քիա­յի կող­մից։ Նա վրա­ցի­նե­րին կոչ է ա­րել ջն­ջել Արևմուտ­քի և «մի­ջազ­գա­յին հան­րու­թյան» վրա դր­վող բո­լոր հույ­սե­րը. «Իշ­խա­նու­թյու­նը մի­ջազ­գա­յին հան­րու­թյան վրա մեծ հույ­սեր էր դրել նաև 2008 թ. օ­գոս­տո­սին, բայց սկս­վեց պա­տե­րազ­մը, և պարզ­վեց, որ այդ հույ­սե­րի հետևում ո­չինչ չկար, բա­ցի արևմտյան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի ան­հան­գս­տու­թյու­նից։ Նույ­նը կլի­նի նաև այ­սօր։ Ա­վե­լին, Արևմուտքն ար­դեն այն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյու­նը չէ, որ­պի­սին էր գո­նե 12-15 տա­րի ա­ռաջ»։ Ընդ ո­րում, պետք է պատ­շա­ճը հա­տու­ցել գե­նե­րա­լին. թեև ա­ռանց դա­տա­պարտ­ման խոս­քե­րի, բայց նա բա­ցա­հայ­տո­րեն ակ­նար­կեց, որ Բաք­վի վար­քա­գի­ծը Վրաս­տա­նի հա­մար ա­մե­նա­մեծ վտանգն է. «Աստ­ված չա­նի, որ դա (Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյու­նը Հայ­կա­կան ԱԷԿ-ի վրա հնա­րա­վոր հար­ձակ­ման մա­սին) պա­տա­հի, ո­րով­հետև Չեռ­նո­բի­լը ծա­ղիկ կթ­վա Այ­սր­կով­կա­սի, այդ թվում՝ մեզ հա­մար»։

(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 11256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ