ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պուտինը երկրորդ ուղերձով դիմեց ժողովրդին, Սինձո Աբեն կորոնավիրուսի դեմ առաջարկում է «Ավիգանը»

Պուտինը երկրորդ ուղերձով դիմեց ժողովրդին, Սինձո Աբեն կորոնավիրուսի դեմ առաջարկում է «Ավիգանը»
03.04.2020 | 11:09

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին՝ հայտարարեց, որ ամբողջ ապրիլը Ռուսաստանում կլինի ոչ աշխատանքային՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: ՌԴ նախագահը ճշտեց, որ այս պահին ոչ աշխատանքային շրջանը ծրագրվում է ավարտել ապրիլի 30-ին: Աշխատողները կշարունակեն աշխատավարձը ստանալ: Նրա խոսքով՝ հիմա կարևոր է պահպանել աշխատատեղերն ու քաղաքացիների եկամուտները: Պուտինը բացատրեց, որ համաճարակի պիկը դեռ չի եկել: Առաջին ոչ աշխատանքային շաբաթը վկայեց, որ այդ միջոցները օգնում են համաճարակի տարածման դեմ պայքարին և կանխարգելիչ քայլերի հնարավորություն են տալիս: Միաժամանակ նա նշեց, որ Մոսկվայում դեռ չի հաջողվում կորոնավիրուսի բռնկումը մեղմել: Նախագահը հավելեց, որ ինքնամեկեուսացման շրջանում սահմանափակող միջոցների շրջանակները պետք է կարգավորեն կոնկրետ ռեգիոնի իշխանությունները՝ կախված համաճարակային իրավիճակից: Նահանգապետերը իրավունք կստանան սահմանափակել ձեռնարկությունների և տրանսպորտի աշխատանքը: Իր նախորդ հեռուստաուղերձում՝ մարտի 25-ին, Պուտինը մեկ շաբաթը հայտարարեց ոչ աշխատանքային՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը, և տեղեկացրեց, որ հետաձգվում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Բացի այդ՝ խոստացավ սոցիալական աջակցություն, առաջարկեց նոր հարկ՝ 15 տոկոսանոց հարկ արտասահմանյան հաշվեհամարների շահույթից և 1 միլիոն ռուբլուց ավելի բանկային ավանդներից: Պուտինի ուղերձից 5 օր անց՝ մարտի 29-ին Մոսկվայում ու Մոսկվայի շրջանում համընդհանուր ինքնամեկուսացում հայտարարվեց, որին հետևեցին մյուս ռեգիոնները: Այս պահին Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված է 3548 մարդ, 771-ը՝ մեկ օրում: 30-ը մահացել է, 6-ը մեկ օրում:
BBC


Հ.Գ. RFI-ին տեղեկացնում է, որ ճապոնական Fujifilm ընկերությունը սկսել է դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, որ կարող է բուժել կորոնավիրուսը: «Ավիգանը» (ֆավիպիրավիր) արդեն տեստավորել են Չինաստանում, և իշխանությունների գնահատականով՝ արդյունքները խոստումնալից են: Fujifilm ընկերությունը թվային լուսանկարչական ապարատների համաշխարհային առաջատարներից է, ներկայացված է և բժշկական համաշխարհային շուկայում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ տեստավորումը կավարտվի հունիսի վերջին, կմասնակցի 100 պացիենտ, որից հետո կհավաքեն տվյալները, կվերլուծեն և դեղամիջոցի հաստատման հարցում կանեն, եթե կլինիկական ուսումնասիրությունների արդյունքները համոզիչ լինեն: Նախատեսվում է, որ «Ավիգանի» 14 օրյա կուրս կարելի է նշանակել 20-74 տարեկան հիվանդներին վիրուսային պնևմոնիայի թեթև ախտանիշների դեպքում: Հնարավոր կողմնակի հետևանքների ծագման պատճառով ճապոնական ընկերության փորձագետները կլինիկ փորձարկումներից բացառել են հղի կանանց: Անցած շաբաթ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարեց, որ կառավարությունը մտադիր է անհրաժեշտն անել իրավաբանական տեսակետից, որ «Ավիգանը» օգտագործվի COVID-19-ի բուժման համար:


Լուսանկարչական ապարատների համաշխարհային առաջատարը շատ տեղին ներդրումներ է արել և դեղի արդյունավետության հաստատման դեպքում հաստատ ներդրումներ կանի և արտադրության մեջ: Վստահաբար՝ ոչ մի երկիր գումար չի խնայի «Ավիգանի» համար, ունի, թե չունի, փրկելու մարդկանց կյանքը և քաղաքական իշխանության կայունությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ