ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սահմանադրական դատարանը հաստատել է Պուտինի ժամկետների զրոյացման օրինականությունը

Սահմանադրական դատարանը հաստատել է Պուտինի ժամկետների զրոյացման օրինականությունը
17.03.2020 | 12:13

Սահմանադրական դատարանը օրինական ճանաչեց Սահմանադրության լրացումների օրենքը, որ հնարավորություն կտա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նորից մասնակցել նախագահական ընտրություններին: Փաստաթուղթն ուղարկվել է նախագաին և բողոքարկման ենթակա չէ: ՍԴ-ն հավանություն է տվել Սահմանադրության բոլոր լրացումների բովանդակությանը և նրանց ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համառուսական քվեարկության գործընթացին: ՍԴ թույլատրելի է համարել նախագահական իրավասությունների ժամկետների զրոյացումը՝ փաստացի բեկանելով իր նախկին դիրքորոշումը այդ հարցում, որ 1998-ին արգելում էր քվեարկվել Բորիս Ելցինին երրորդ անգամ: ՍԴ-ն նշել է, որ հիմա Սահմանադրության լրացումը, որ թույլ է տալիս Վլադիմիր Պուտինին քվեարկվել 2024-ին, սոցիալական վերապահում է պարունակում, որ 1993-ին Սահմանադրության ընդունման ժամանակ չկար: Բացի այդ՝ ՍԴ-ն համարում է, որ թեպետ համառուսական քվեարկությունը նախատեսված չէ Սահմանադրությամբ ամրագրված կարգով, օրենսդիրն իրավունք ուներ լրացուցիչ ներդնել այդ գործընթացը «իր որոշման սահմանադրական լեգիտիմացման նպատակով»: ՍԴ-ի կարծիքով՝ դա «չի կարող համարվել Դաշնային ժողովի և ՌԴ սուբյեկտների օրենսդիրների հրաժարում նրանց պատկանող իրավասություններից ու պարտավորություններից, քանի որ համապատասխանում է ժողովրդաիշխանության սկզբունքին և սահմանադրորեն արդարացված է»: Համանման մոտեցում է ՍԴ-ն դրսևորել և Սահմանադրության մեջ Աստծուն հավատալու դրույթին՝ համարելով, որ «դա չի նշանակում հրաժարում ՌԴ-ի աշխարհիկ պետություն լինելուց»: Հիմա, համաձայն Պուտինի առաջարկած գործընթացի, բոլոր լրացումները կներկայացվեն համառուսական քվեարկության միասնական փաթեթով, ռուսաստանցիները կարող են կողմ կամ դեմ քվեարկել բոլոր լրացումներին միաժամանակ: Քվեարկությունը ծրագրված է ապրիլի 22-ին: Առայժմ Կրեմլում հավատացնում են, որ քվեարկությունը չի հետաձգվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Գործը ՍԴ-ն քննարկեց երկու օրում՝ մարտի 14-ին ստանալու պահից հաշված: Շաբաթ և երկուշաբթի օրվա քննարկումներին մասնակցել է ՍԴ 14 դատավոր, բացի Կոնստանտին Արանովսկուց: Մինչև այժմ նման արագությամբ ՍԴ քննարկել էր միայն նախագահի հարցապնդումը՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելու համաձայնագրի վերաբերյալ:
BBC


Հ.Գ. ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը Պուտինի համաձայնությունը՝ նախկին ժամմկետների զրոյացմանը, բացատրեց աշխարհում բարդ իրադրությամբ: «Այս բարդ տարիներին վիթխարի նշանակություն ունի իշխանության կայունությունը, հաստատունությունն ու հետևողականությունը: Ակնհայտորեն՝ դրանով էլ առաջնորդվում էր Տերեշկովան, դրանք նրա փաստարկներն էին, որոնց հետ համաձայնեց նախագահ Պուտինը»՝ ասել է Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանում կորոնավիրուսակիրների թիվը աճում է, մի քանի երկրների հետ սահմանները փակվել են, բայց հատուկ դրություն ոչ Մոսկվայում, որտեղ կորոնավիրուսկիների ընդհանուր թվի կեսն են, ոչ Սանկտ Պետերբուրգում, ոչ էլ երկրում չի հայտարարվել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով մարտի 15-ին ստեղծվել է կորոնավիրուսի տարածմանը հակազդելու Պետական խորհրդի աշխատանքային խումբ, որի ղեկավարումը ստանձնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:


Խմբի կազմում են առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը, փոխվարչապետեր Տատյանա Գոլիկովան, Դմիտրի Չերնիշենկոն, նախարարներ և գերատեսչությունների ղեկավարներ: Մարզային ղեկավարներին, որոնց տարածքում կորոնավիրուսի սպառնալիքներ են հայտնաբերվել, Պուտինը հանձնարարել է մասնակցել նոր աշխատանքային խմբի գործունեությանը: Բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայի և Լենինգրադի մարզում, Չինաստանին սահմանակից Խաբարովսկի երկրամասում: Սահմանվում են զանգվածային միջոցառումների սահմանափակումներ, կարանտինային ռեժիմ: Իշխանությունները չեն խոսում ոչ արտակարգ դրության մասին, ոչ էլ ապրիլի 22-ի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հանրաքվեն չեղարկելու: Մոսկվայի դպրոցները փակ չեն, իշխանությունները հայտարարել են, որ ծնողները պետք է որոշեն իրենց երեխաներին ուղարկել դպրոց, թե ոչ, այսինքն` ազատ հաճախում է: Բաց են առևտրի կենտրոնները, սրճարանները, ռեստորանները: Ռուսաստանի անկախ մեկնաբանները համացանցում գրում են, որ իշխանությունները կորոնավիրուսով վարակվածների մասին ճշգրիտ տվյալներ չեն հայտնում և չեն էլ հայտնելու: Քաղաքագետ Վիկտոր Շենդերովիչը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում գրել է. «Իրական վիճակագրություն, ինչպես դա տեղի է ունենում այլ երկրներում, չկա: Կրեմլը հնչեցնելու է այն տվյալները, որոնք Կրեմլին ձեռնտու են լինելու: Կրեմլն է որոշելու փակել երկիրը, թե հանրաքվե անցկացնել և այս նպատակից էլ ելնելով` հրապարակելու է իրեն հարմար տվյալներ վարակվածների մասին»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ