ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են, բայց՝ ի՞նչ

Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են, բայց՝ ի՞նչ
17.02.2020 | 13:03

Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի շրջանակներում կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որ անոնսվում էր, ու անցավ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի, որ անմիջապես իրավիճակին որոշակի պիկանտ քաղաքական բնույթ է հաղորդում: Ավելի վաղ Ժնևում իրենց տևականությամբ (11ժամ) աննախադեպ երկօրյա բանակցություններ էին վարել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները: Դա շատ փորձագետների մղեց եզրակացնելու, որ հակամարտող կողմերը վարում են կոնկրետ, գուցե սուր բանավեճ ինչ-որ համաձայնագրի նախագծի վերաբերյալ: Ներկա կոնֆիդենցիալ հանդիպումն ու Ալիև-Փաշինյան բանակցությունները այդ գործընթացի շարունակությունն են: Տետ ա տետ հանդիպման տարբերակը հաշվի առնելով՝ կողմերը կարող էին ճշտել ինչ-որ դիրքեր որոշակի կոնկրետ հարցի կամ մի քանի բազային հարցերի վերաբերյալ: Բայց կողմերը, ինչպես միշտ, ձեռնպահ են մնացել հայտարարություններից, որ պահպանում է բանակցային գործընթացի ինտրիգը: Հրապարակային տարածքում, իհարկե, մեծ ուշադրություն գրավեց Ալիևի ու Փաշինյանի 45 րոպեանոց քննարկումը: Դա ղարաբաղյան կոնֆլիկտի առաջին բաց քննարկումն էր այդ ձևաչափով, որ կարելի է դրական համարել, քանի որ ավելի է ընդգծում բանակցությունների գաղտնի մասը: Կողմերի բարձրաձայնած պահանջների ցանկը բացառում է որևէ փոխզիջում, մինչդեռ բանակցությունները հնարավոր են միայն որոշակի և մասնակիցների հավանությունը ստացած դիրքորոշումների հիման վրա: Այդ իմաստով հետաքրքիր են քննարկման ժամանակ Փաշինյանի հնչեցրած «դրույթները», որոնց համաձայն «պետք են միկրո հեղափոխություններ»՝ բանակցային գործընթացում շրջադարձի հասնելու համար, և «լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»:


Դա փորձ է որոշարկել բանակցային գործընթացի՝ Երևանի համար առավել ընդունելի դիվանագիտական տեխնոլոգիան: Ալիևի պատասխանը, որ «մենք պետք է լուծենք կոնֆլիկտը փուլ առ փուլ, հիմնականը՝ տարածքների ազատագրումն է, ժամանակավորապես տեղափոխված անձանց վերադարձը, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է որոշարկվել ավելի ուշ և չպետք է խոչընդոտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», արտացոլում է միայն բանավեճը, որ առանց հաջողությունների վարվում է Մինսկի խմբի միջնորդական ջանքերով հայտնի մադրիդյան սկզբունքների հիմքի վրա: Բազում հարցեր է հարուցում և բանավեճի այսպես կոչված պատմական մասը, որովհետև կողմերը բարձրաձայնեցին ազգային պատմագրության մշակած բացասական կարծրատիպերը միմյանց մասին, որոնց մեծ մասը չեն կիսում այլ երկրների մասնագետները: Բայց գլխավորը այլ է՝ Ալիևի ու Փաշինյանի անձնական հերթական հանդիպման բուն փաստը, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի բաց քննարկումը շատ կարևոր են: Ինչ էլ ասեն ու գրեն այդ առիթով, օբյեկտիվորեն, երկու երկրների ղեկավարները միմյանց հետ որոշակի հարաբերություններ են կառուցում, որ տեսականորեն նրանց թույլ է տալիս ստանալ ինչ-որ նոր քաղաքական արտադրանք: Կարծես, այդ արտադրանքն արդեն գոյություն ունի, և Ալիևն ու Փաշինյանը հասարակական կարծիքի զոնդաժ են անում նախևառաջ իրենց երկրներում: Նրանց նպատակն է պայմանավորվել փոխգործակցության կազմակերպումը և «թխվող կարկանդակի» մասերի բաշխումը: Հակառակ դեպքում Բաքվի ու Երևանի միջև չէր լինի փոխգործակցության որևէ տեսակ: Պարզապես այդպիսին են բանակցային դիվանագիտական ժանրի կանոնները: Միևնույն ժամանակ՝ արտաքուստ տարօրինակ իրավիճակ է ստացվում՝ ԱԳ նախարարների և ղեկավարների տետ ա տետ հանդիպումների մակարդակում բազմաժամ բանակցություններում ինչ-որ կոնկրետ թեմա է քննարկվում, իսկ հրապարակային տարածքում ուրվագծվում է իրավիճակ զրոյական գումարով ու ուժային սցենարի անցնելու սպառնալիքներով: Եվ ռեալ օարադոքս է՝ Ալիևն ու Փաշինյանը ղարաբաղյան գործոնով փոխկախյալ են, սահմանափակված իրենց միակողմանի քայլերում ու հարկադրված են լուծումը համատեղ որոնել, բանակցությունների ճանապարհով: Շփումը լայն հնարավորություններ է բացում, բայց միմյանց խնդիրների նկատմամբ ընկալունակության պայմանով: Երբ դա հաջողվի, բանակցությունները կարող են դառնալ Ադրբեջանի ու Հայաստանի փոխհարաբերությունների կառուցողական տարր: Դա դեռ շատ հեռու է, բայց քայլերն արվել են:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Եթե իրոք կա ռեալ պայմանավորվածություն՝ գաղտնի, ինչու՞ են կողմերը ամեն ինչ անում, որ այդ պայմանավորվածությունը չընդունվի՝ հրապարակավ հայտարարելով միմյանց համար անընդունելի տեսակետներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ