ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սահմանադրական հանրաքվեին կհատկացվի 14 միլիարդ ռուբլի

Սահմանադրական հանրաքվեին կհատկացվի 14 միլիարդ ռուբլի
16.02.2020 | 15:30

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Սահմանադրության փոփոխույունների հանրաքվեին հատկացնել 14 միլիարդ ռուբլի: ԿԸՀ-ն քվեարկության վրա կծախսի ոչ պակաս, քան 2018-ի նախագահական ընտրություններում՝ հաշվի առնելով ինֆլյացիան (ավելի քան 14 միլիարդ ռուբլի): Գումարը կհատկացվի դաշնային բյուջեից: ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան Коммерсант-ին հարցազրույցում ասել է, որ Սահմանադրության փոփոխությունների քվեարկությունը կանցնի նախագահական ընտրությունների նման ռեժիմում՝ մասշտաբի պատճառով: Պամֆիլովայի կարծիքով՝ միջազգային դիտորդների հրավիրելու կարիք չկա: «Բայց եթե արտասահմանցի ինչ-որ փորձագետներ իրենք հետաքրքրություն կդսևորեն գալու ու տեսնելու, թե ինչ է մեզ մոտ կատարվում, մենք հաճույքով նրանց հետ կկիսվենք մեր փորձով՚՝ նշել է նա: Փետրվարի 13-ին Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սահմանադրության փոփոխությունների աշխատանքային խմբի անդամներին, նրան ներկայացվել են նոր փոփոխություններ, որոնցից են Հիմնական օրենքում Ռուսաստանի իբրև ՙխաղաղարար երկրի՚ կարգավիճակի ամրագրումը, պատգամավորներին ու նախարարներին արտասահմանում ակտիվներ ունենալու արգելքը, ամուսնությունը իբրև տղամարդու ու կնոջ միություն արձանագրելը: Նախագահն առաջարկել է հետաձգել օրինագծի քննարկումը երկրորդ ընթերցումով և ընդգծել է միաժամանակ, որ պետք չէ ՙանվերջ ձգձգել՚: Աշխատանքային խմբում ոչ միայն պատգամավորներ ու իրավաբաններ են, այլև ստեղծագործ մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ Զախար Պրիլեպինը, Ելենա Իսինբաևան, Դենիս Մացուևը և այլք: Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ քվեարկությունը պետք է անցկացնել աշխատանքային օր, որ կհայտարարվի հանգստյան: РБК-ի ու Коммерсант-ի տվյալներով՝ իշխանությունները կարող են ընտրել ապրիլի 22-ը: Այդ օրը ծնվել է Վլադիմիր Իլյիչ Լենինը, իսկ ՄԱԿ-ը հաստատել է ամբողջ երկրում Հողի օրվա անցկացումը: Հաջորդ հնարավոր օր նշվում է ապրիլի 29-ը:
RFI


Հ.Գ. Փաստորեն՝ Հայաստանն ու Ռուսաստանը զուգահեռ ճանապարհներով են գնում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեների առումով՝ ապրիլի 5-ին Հայաստանը, ապրիլի 22-ին կամ 29-ին՝ Ռուսաստանը: Բայց ինչքան տարբեր են խնդիրները…


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ