ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պուտինը հրավիրել է Էրդողանին՝ նշելու հաղթանակի տոնը

Պուտինը հրավիրել է Էրդողանին՝ նշելու հաղթանակի տոնը
10.12.2019 | 11:13

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարությանը: Հոբելյանական ռազմական շքերթը Մոսկվայի Կարմիր հրապարակում է՝ 2020-ի մայիսի 9-ին: Պաշտոնական հրավերքի մեջ նշված է. «Մենք ուրախ կլինենք և պատիվ կհամարենք Ձեզ տեսնել մեր հյուրերի թվում Հաղթանակի 75-ամյակին»: Ռուս քաղաքական մեկնաբանները այս հրավերքը համարել են նշան, որ Կրեմլը Թուրքիային սկսում է դիտարկել իբրև դաշնակից բազում տեսակետներով: Շեշտադրվում է նաև, որ երկու նախագահները հաճախ են միմյանց հանդիպում: Անկարայում ՌԴ դեսպանատունը, հրավերքի առիթով պարզաբանում է տվել «Известия»-ին. «Թուրքիայի նախագահ, հարգարժան Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերքը փոխանցվել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով: Սպասում ենք թուրքական կողմի պատասխանին»: Եթե նախագահ Էրդողանը մասնակցի 2020-ի մայիսի 9-ի ռազական շքերթին Կարմիր հրապարակում՝ Պուտինի արտասահմանցի մյուս հյուրերի հետ, երկու երկրների փոխհարաբերություններում աննախադեպ փաստ կլինի: Դա նույնպես նշել է «Известия»-ն: Առայժմ Արևմուտքից միայն Ֆրանսիայի ու Չեխիայի ղեկավարներն են հաստատել իրենց մասնակցությունը: Կրեմլի հայտարարության համաձայն՝ 2020-ին Պուտինն ու Էրդողանն առաջին անգամ կհանդիպեն հունվարի 8-ին, Ստամբուլում՝ «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությանը:
Ներդուն Հաջիօղլու, Hürriyet (Թուրքիա)


Հ.Գ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս թվիթել էր, որ քննարկում է 2020-ի մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու ու Կարմիր հրապարակում շքերթին մասնակցելու հնարավորությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ընդունել է Պուտինի հրավերը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր ու պատերազմի սկզբում չէր բացառվում, որ Անկարան ԽՍՀՄ-ի վրա կհարձակվի: Որքանո՞վ է տեղին Թուրքիայի նախագահին հաղթանակի շքերթին հրավիրելը, ՌԴ նախագահի ու ԱԳՆ-ի խնդիրն է: Առավելևս, որ նախկինում հրավերներ են ուղղվել և Գերմանիայի նախագահին ու կանցլերին: Ամենայն հավանականությամբ Անկարան չի շտապի պատասխանել և դեռ կսպասի՝ պարզելու մյուս հյուրերի ցանկը: Մասնավորապես՝ ԱՄՆ նախագահի, Ճապոնիայի վարչապետի ու Գերմանիայի կանցլերի: Իվերջո՝ երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 75-ամյակը Մոսկվայում բոլոր հյուրերի համար միջազգային օրակարգի հարցերը ևս մեկ անգամ քննարկելու հնարավորություն է, և Էրդողանը հրավերքն ընդունելը կամ մերժելը կպայմանավորի այդ պահին միջազգային իրավիճակով: Պետք եղավ՝ կգնա, պետք չեղավ՝ պատրվակ կգտնի հնարավորինս համոզիչ մերժելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ