ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Քրիստոնյաներին սպանել են մուսուլմանները, հայերը դարձել են ցեղասպանության զոհերի մարմնացումը

Քրիստոնյաներին սպանել են մուսուլմանները, հայերը դարձել են ցեղասպանության զոհերի մարմնացումը
16.11.2019 | 15:56

Ներկայացուցիչների պալատի 296 բանաձևի, որ ճանաչում է հայերի ցեղասպանությունը, ոգեշնչող պահերից մեկը՝ բանաձևը չի բացառում և թուրք օսմանների ցեղասպանության քաղաքականությունից տուժած այլ ժողովուրդների: Բանաձևի առաջին նախադասությամբ արդեն ընդունվում է «ցեղասպանությունը հայերի, հույների, ասորիների, խալդերի, արամեացիների, մարոնիտների ու այլ քրիստոնյաների նկատմամբ»: «Այլ քրիստոնյաները» պատմության այդ ողբերգական էջի ընկալման բանալին են: Քրիստոնեությունը այդ շատ տարբեր ժողովուրդների համար ընդհանուրն էր: Հետևաբար՝ հենց հավատն է, այլ ոչ թե ազգային-էթնիկ պատկանելությունը և այլ վիրավորանքներ, որ դարձել են որոշակի գործոն, որի հիմքով թուրքերը վճռեցին՝ ում դեմ զտում անել, ում՝ ոչ: Ցեղասպանությունը շատ հաճախ զուգորդվում է հայերի հետ, որովհետև նրանք բոլորից շատ են զոհվել: Նրանք դարձել են ցեղասպանության զոհերի մարմնացումը: Համընդհանուր ընդունված տվյալներով՝ թուրքերը սպանել են մեկուկես միլիոն հայերի, 750 000 հույների ու 300 000 ասորիների: Ցանկի մյուս ժողովուրդները (ասորիներ՝ նշանակում է խալդեր, սիրիացի քրիստոնյաներ և արամեացիներ) ցեղասպանության ժամանակ 600000-ից դարձել են 300 000: Այլ խոսքով՝ տոկոսային հարաբերությամբ սպանվել են քրիստոնյաները՝ ներառյալ հայերը: Ջոզեֆ Յակուբը իր «Սրի տարի. Ասորի քրիստոնյաների ցեղասպանոությունը» գրքում ընդգծում է. 1)ասորիներին պարբերաբար ու զանգվածային ոչնչացրել են, 2) նրանց, համապատասխանաբար հայերի ու հույների, ցեղասպանության գլխավոր պատճառը քրիստոնեությունն էր: Լիոնի Կաթոլիկ համալսարանի պրոֆեսորը բազմաթիվ փաստաթղթեր ու հուսալի վկաների տեղեկություններ է բերում, պետական օրգանների ու կազմակերպությունների աջակցության, որտեղ թվարկված են գազանությունների անհամար փաստեր: Այդ թվում՝ զանգվածային սպանությունները, բռնաբարությունները, մահվան երթերը, աչքերը հանելը, հարյուրավոր եկեղեցիների սրբապղծությունն ու ավերումը: Նշելով, որ ասորիներին «ոչնչացրել են օսմանյան իշխանության արյունարբու խելագարության պատճառով, որի հիմքում արգահատելի ազգայնականությունն էր», Յակուբը հաստատում է որ «էթնիկ զտումների քաղաքականությունը հրահրվում էր պանիսլամիզմով ու կրոնական ֆանատիզմով: Քրիստոնյաները համարվում էին անհավատ (գյավուր)»: 1914-ի նոյեմբերի 29-ի ջիհադի պաշտոնական հրամանագիրը՝ կազմակերպված քաղաքական նպատակներով, դարձավ «քրիստոնյաների հողերի գրավման ու միավորման ծրագրի մաս՝ նրանց ոչնչացմամբ»: Որոշ կարևոր փաստաթղթեր, այդ թվում 1920-ի, հաստատում են, որ օսմանները «ունեցել են Թուրքիայի քրիստոնյաների ոչնչացման ծրագիր»: Օսմանների իշխանության տակ եղած մուսուլման փոքրամասնությունների դերը լրացուցիչ վկայում է, որ կրոնը եղել է բաժանարար գիծ: Այդ ժամանակ բեմ է բարձրացել քչերին հայտնի ժողովուրդ, որ վերջին ժամանակներս դարձել է թերթերի հոդվածների հերոս իբրև «ազատության համար պայքարի խաբված մարտիկ»՝ քրդերը:


Թուրքերի ու քրդերի միջև միշտ է եղել թշնամություն, բայց երբ ծագել է քրիստոնյաների հարցը, այդ հավերժ կռվարար մուսուլմանները առժամանակ մի կողմ են դրել իրենց տարաձայնությունները: «Քրդստանում հայտարարվել է սրբազան պատերազմ (ջիհադ), և քուրդ ցեղախմբերը եռանդով արձագանքել են կոչին, գործելով թուրք իշխանությունների ծրագրով ու հաստատուն ղեկավարությամբ,- գրում է Յակուբը: -Քրդերը դարձել են զանգվածային սպանությունների մասնակից, զբաղվել են կողոպուտով գաղափարական պատճառներով (որովհետև քրիստոնյաները անհավատ էին)»: Յակուբը թվարկում է բազմաթիվ «գազանություններ ու հանցագործություններ, որ թուրքերն ու քրդերը գործել են բոլոր քաղաքներում ու գյուղերում՝ առանց բացառության»: Մի դեպքում, որ սկզբնաղբյուրներն են վկայել, թուրքերը, քրդերը և այլ սունիներ ընտրել են «18 ամենագեղեցիկ աղջիկների, քշել են տեղի եկեղեցին, մերկացրել ու հերթով բռնաբարել Սուրբ գրքի վրա»: Ականատեսներից մեկը հիշում է, որ անգամ երեխաների դեմ չարագործություններն «այնքան հրեշավոր» էին, որ երակներում մարդու արյում էր սառչում:


20-րդ դարասկզբին քրիստոնյաների ցեղասպանությանը նախորդել են բազմաթիվ նախադեպեր: 1843-1847-ին քրդերը ասորիների ու հայերի զանգվածային սպանդ են իրականացրել Վանա լճի շրջակայքում: 10 000 տղամարդ է սպանվել, իսկ կանանց ու երեխաներին «հազարներով բռնաբարել են, խեղանդամել ու բռնի իսլամացրել»: Դրանով պատմությունը չի ավարտվում: Քրիստոնյաները ցեղասպանության են ենթարկվում և մեր ժամանակներում: Ասորիները, որ հայտնվել են ԻՊ-ի իշխանության տակ, «Օսմանյան կայսրության զոհերի երեխաներն են»՝ գրում է Յակուբը: Այսօր քրիստոնյա ասորիներին շարունակում են հալածել և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, և ազատության համար պայքարող քրդերը: Ցեղասպանության զոհեր են եղել ոչ միայն հայերը, այլև այլ ժողովուրդներ: Ցեղասպանության պատասխանատվությունը կրում են ոչ միայն թուրքերը, այդ ոճրագործությունը իրականացրել են մուսուլմանները, իսկ նրանց զոհերը եղել են քրիստոնյաները: Այդ բաժանում կա և շարունակվում է աշխարհում նաև մեր օրերում:
Ռեյմոնդ Իբրահիմ, American Thinker (ԱՄՆ)


Հ.Գ. Գուցե Լիոնի համալսարանի պրոֆեսորն իր գիրքը ուղարկեր Թրամփին ու Էրդողանին, որ Մերիլենդի ամերիկյան կրոնական կենտրոնում ցինիկաբար անցյալում հայերի կյանքի ձևը համեմատել է քոչվորների հետ, Հայաստանը անվանել «երիտասարդ պետություն»: «Հայաստանը երեկվա պետություն է: Նախկինում նրանք ապրում էին որպես փախստականներ և թափառում էին տարբեր վայրերում: Թուրքիայի տարածքում ևս նրանք հաճախ փոխում էին բնակության վայրերը: Այնուհետև որոշում է կայացվել հարկադիր տեղափոխման մասին»,- ասել է Էրդողանը: Սովորաբար թուրքերը դարեր շարունակ յուրացրել են հայերի ու Օսմանյան կայսրությունում ապրող այլ քրիստոնյաների մշակույթը, գույքը, հարստությունը, ու իրենց են վերագրել այն ամենը, ինչ հայերը ստեղծել են իրենց հայրենիքում: Էրդողանը իր ազգի պատմության մեջ նոր խոսք է ասել՝ նա թուրքերի կենսակերպը վերագրել է հայերին: Քոչվորները թուրքերն էին, որ եկան ու հաստատվեցին հայկական պատմական հողերում ու հիմա հայտարարում են, որ հայերն են եղել քոչվոր: Երբ հայերը ունեին պետականություն ու պետական կրոն, թուրքերն ու մահմեդականությունը դեռ հազարամյակներ հետո պիտի սաղմնավորվեին: Իսկ ամերիկացիները ականջները կախ լսել են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ