ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սպառ­նա­լիք ժո­ղովր­դա­վա­րա­կան ա­զա­տու­թ­յուն­նե­րին և ի­րա­վուն­քի գե­րա­կա­յութ­յան սկզ­բուն­քին

Սպառ­նա­լիք ժո­ղովր­դա­վա­րա­կան ա­զա­տու­թ­յուն­նե­րին և ի­րա­վուն­քի գե­րա­կա­յութ­յան սկզ­բուն­քին
05.11.2019 | 00:36

(Նախորդ մասը)

Կրա­կի վրա յուղ լց­րեց Հա­յաս­տա­նի հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյան (ՀՔԾ) հոկ­տեմ­բե­րի 21-ի հայ­տա­րա­րու­թյու­նը Հա­յաս­տա­նի Ազ­գա­յին ժո­ղո­վի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի նախ­կին տե­ղա­կալ «Ա.Բ.»-ի ձեր­բա­կալ­ման մա­սին՝ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նում «իշ­խա­նու­թյան բռ­նա­տիր­ման մա­սին» գոր­ծի շր­ջա­նա­կում ծա­ռա­յո­ղա­կան կեղ­ծիք կա­տա­րե­լու կաս­կա­ծան­քով։ Ինչ­պես հա­ղոր­դել է ՀՔԾ մա­մու­լի ծա­ռա­յու­թյու­նը, ՍԴ նախ­կին նա­խա­գահ Գա­գիկ Հա­րու­թյու­նյա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րի դա­դա­րեց­ման ըն­թաց­քում պաշ­տո­նյա­նե­րը, ղե­կա­վար­վե­լով խմ­բա­կա­յին շա­հե­րով, ան­ձամբ, ինչ­պես նաև պաշ­տո­նա­կան դիրք չզ­բա­ղեց­նող ան­ձանց մի­ջո­ցով, ծա­ռա­յո­ղա­կան կեղ­ծիք են կա­տա­րել։ Այդ հա­ղոր­դագ­րու­թյու­նից հե­տո սոց­ցան­ցե­րի օգ­տա­տե­րե­րը գրե­ցին, որ խոս­քը Ար­սեն Բա­բա­յա­նի մա­սին է, և այդ առն­չու­թյամբ հայտ­նե­ցին ի­րենց վր­դով­մուն­քը։ Իսկ ՀՀԿ-ի փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նի կար­ծի­քով, Բա­բա­յա­նի ձեր­բա­կա­լու­թյու­նը ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի վրա իշ­խա­նու­թյուն­նե­րի հար­ձա­կում­նե­րի նոր դրսևո­րում­նե­րից մեկն է։ Ընդ ո­րում, դա ար­վել է վար­չա­պե­տի մա­մու­լի քար­տու­ղար Վլա­դի­միր Կա­րա­պե­տյա­նի հն­չեց­րած այն վար­կա­ծի շր­ջա­նա­կում, թե «Գա­գիկ Հա­րու­թյու­նյա­նին ստի­պել են, որ հրա­ժա­րա­կան տա»։ «Իսկ ար­դեն ե­րե­կո­յան Բա­բա­յա­նին ձեր­բա­կա­լել են այդ նոր հի­մա­րու­թյան շր­ջա­նա­կում»,- գրել է Ա­շո­տյա­նը։ Ի­րա­վա­բան, մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի փոր­ձա­գետ խոր­հր­դա­րա­նա­կա­նու­թյան զար­գաց­ման մի­ջազ­գա­յին կենտ­րո­նի հա­մա­նա­խա­գահ Գո­հար Մե­լո­յա­նը հայ­տա­րա­րել է, որ ոչ ոք չի կա­րող ձեր­բա­կալ­վել կամ կա­լան­վել Հա­յաս­տա­նի ՔրՕր-ի 314-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով (ծա­ռա­յո­ղա­կան կեղ­ծիք) նա­խա­տես­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով, ո­րոնք կա­տար­վել են մինչև 2018 թ. հոկ­տեմ­բե­րի 21-ը, քա­նի որ կա «Է­րե­բու­նի-Երևա­նի հիմ­նադր­ման 2800-ա­մյա­կի և Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյան հռ­չակ­ման 100-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ քրեա­կան գոր­ծե­րի գծով հա­մա­նե­րում հայ­տա­րա­րե­լու մա­սին» օ­րեն­քը։ Եվ դա չի կա­րող հայտ­նի չլի­նել Հա­յաս­տա­նի ի­րա­վա­պահ մար­մին­նե­րին։ «Հետևա­բար տվյալ պա­հին Ար­սեն Բա­բա­յանն ա­պօ­րի­նի կեր­պով է զրկ­վել ա­զա­տու­թյու­նից։ Նրա ձեր­բա­կա­լու­թյու­նը ծայ­րա­հեղ ա­պօ­րի­նի և ա­նի­րա­վա­չափ նպա­տակ­ներ ու­նի»,- գրել է Մե­լո­յա­նը։ Նա բո­լոր ի­րա­վա­պաշտ­պան­նե­րին ու քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին կոչ է ա­րել ա­ջակ­ցու­թյուն ցույց տալ Բա­բա­յա­նի ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու գոր­ծում։ Ա­հա թե ինչ­քան ու­ժեղ է Հա­յաս­տա­նի ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նին «նս­տեց­նե­լու» Փա­շի­նյա­նի ցան­կու­թյու­նը։ Ձեռ­նարկ­վում են բա­ցա­հայտ ա­պօ­րի­նի գոր­ծո­ղու­թյուն­ներ, ո­րոնք, Թով­մա­սյա­նի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին հե­տապն­դե­լու հետ հա­մա­տեղ, վկա­յում են վար­չա­պե­տի ար­դեն տի­պիկ անձ­նա­կան դիկ­տա­տու­րա­յի մա­սին։

Այ­նուա­մե­նայ­նիվ, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի ու­շադ­րու­թյու­նը երևի ա­վե­լի շատ գրա­վում են զին­վո­րա­կան­նե­րի հետ Փա­շի­նյա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Կար­ծում ենք՝ հա­զիվ թե պա­տա­հա­կան էին բո­լո­րո­վին վեր­ջերս հայ­կա­կան բո­լոր ԶԼՄ-նե­րով տա­րած­վող այն խո­սակ­ցու­թյուն­նե­րը, թե իշ­խա­նու­թյու­նը մտա­դիր է պաշ­տո­նից հե­ռաց­նե­լու նաև պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նին։ Ճիշտ է, հե­տո այդ «խո­սակ­ցու­թյուն­նե­րը» հեր­քե­ցին և՛ Տո­նո­յա­նը, և՛ վար­չա­պետ Փա­շի­նյա­նը, բայց ինչ-որ նստ­վածք հո մնա՞ց։ Մի հա­սա­րակ պատ­ճա­ռով։ Ար­ցա­խի հե­րոս, ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մի մաս­նա­կից և Ար­ցա­խի ԱԽ նախ­կին քար­տու­ղար, գե­նե­րալ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը, ո­րը պաշ­տո­նա­թող էր ե­ղել ար­տաք­նա­պես լիո­վին պատ­շաճ բա­ցատ­րու­թյամբ, որ Ար­ցա­խի նա­խա­գա­հի թեկ­նա­ծու է ու­զում դառ­նալ 2020 թ. նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյու­նում, վեր­ջերս մա­մու­լի կոն­ֆե­րանս է անց­կաց­րել Ստե­փա­նա­կեր­տում։ Ա­հա գնա­հա­տա­կան­նե­րը. 1) Ար­ցա­խի հար­ցում Փա­շի­նյանն ու­նի նույն տես­լա­կա­նը, ինչ Լ. Տեր-Պետ­րո­սյա­նը։ Սա պա­տե­րազ­մի ի­րա­կան մաս­նակ­ցի գնա­հա­տա­կանն է, ոչ թե «գրա­սե­նյա­կա­յին գործ­չի», և Հա­յաս­տա­նում ինչ­քան շատ մարդ է հի­շում գե­նե­րալ Բա­լա­սա­նյա­նի այդ գնա­հա­տա­կա­նը։ 2) Փա­շի­նյա­նը դա­վա­ճան է։ 3) Ե­թե որևէ մե­կը փոր­ձի Ար­ցա­խում ա­հա­բե­կել կամ սպառ­նալ ո­մանց կամ նրանց ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րին, այն էլ՝ օգ­տա­գոր­ծե­լով ա­հա­բե­կիչ­նե­րին (այ­սինքն՝ «Սաս­նա ծռե­րին»), ա­պա թող չնե­ղա­նա. «մի ան­գամ նե­րել ենք, այլև չենք նե­րի» և ընդ­հան­րա­պես, «ա­հա­բե­կիչ­նե­րին ոչն­չաց­նում են, այդ­պես է ողջ աշ­խար­հում»։
Սա պար­զա­պես խոսք չէ. հենց գե­նե­րալ Բա­լա­սա­նյա­նին են վե­րագ­րում 2014 թ. ձմ­ռա­նը դե­պի Ար­ցախ վերն ար­դեն նշ­ված Ի­գոր Մու­րա­դյա­նի և «Սաս­նա ծռե­րի» մեծ մա­սի հա­կա­ռու­սա­կան, «իշ­խա­նա­փո­խա­կան» «ար­շա­վան­քի» խա­փա­նու­մը։ Բո­լոր ման­րա­մաս­ներն ու նր­բու­թյուն­նե­րը չես նշի, ի­հար­կե։ Բայց գե­նե­րալ Բա­լա­սա­նյա­նի կող­մից են ոչ միայն Ար­ցա­խի սպա­նե­րը, այլև Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րի սպա­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը և «Երկ­րա­պահ» կա­մա­վո­րա­կան­նե­րի միու­թյան ան­դամ­նե­րի մեծ մա­սը։ Ա­հա Բա­լա­սա­նյա­նի մա­մու­լի կոն­ֆե­րան­սից ևս մի հատ­ված. «Նի­կոլ Փա­շի­նյա­նը և «Սաս­նա ծռե­րի» սրի­կա­նե­րը նույն ա­հա­բե­կիչ­ներն են, նրանց միջև որևէ տար­բե­րու­թյուն չկա»։ Նի­կո­լի «վկա­ներն ու վկա­յու­հի­ներն» այդ կոն­ֆե­րան­սից հե­տո տար­բեր սոց­ցան­ցե­րում բա­ռա­ցիո­րեն հար­ձակ­վե­ցին Բա­լա­սա­նյա­նի և Ար­ցա­խի նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի վրա՝ պա­հան­ջե­լով «դա­տաս­տան տես­նել» Ար­ցա­խի հե­րո­սի նկատ­մամբ, ո­րը հա­մար­ձակ­վել էր ճշ­մար­տու­թյունն ա­սել։ Այդ ժա­մա­նակ նույ­նիսկ զա­վեշ­տա­լի դեպք ե­ղավ. սո­վո­րա­բար զգու­շա­վոր գոր­ծա­րար և պատ­գա­մա­վոր, «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը, ո­րի «Կենտ­րոն» հե­ռուս­տաա­լի­քը մաս­նակ­ցել էր լրագ­րո­ղու­հի Ան­ժե­լա Թով­մա­սյա­նի «բե­րա­նը փա­կե­լուն», հան­կարծ հայ­տա­րա­րեց. «Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը ճիշտ է»։
Դրա­նից հե­տո ինչ­պե՞ս չա­սես, որ այժմ Հա­յաս­տա­նում ոչ թե քա­ղա­քա­կա­նու­թյուն է և տն­տե­սու­թյուն, այլ հենց «գի­տու­թյանն ան­հայտ գա­զան»։ Լրագ­րո­ղու­հու դեպ­քում Ծա­ռու­կյա­նից կա­խում ու­նե­ցող մար­դիկ ստո­րա­քար­շո­րեն վե­րաց­նում են Փա­շի­նյա­նին խիստ ջղայ­նաց­նող հե­ռուս­տած­րա­գի­րը։ Բայց, լսե­լով Ստե­փա­նա­կեր­տից մար­տա­կան գե­նե­րա­լի շուր­թե­րից հն­չած կոշտ ձևա­կեր­պում­նե­րը, Ծա­ռու­կյանն էլ սիրտ ա­ռավ։ ՈՒ­ժեղ կեր­պով սիրտ ա­ռավ նաև կր­թու­թյան նախ­կին նա­խա­րար, ՀՀԿ-ի փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նը. «Դա­դա­րեց­րեք «նրանց» բա­ցատ­րե­լը, որ պա­տաս­խան են տա­լու Աստ­ծո, մարդ­կանց և օ­րեն­քի ա­ռաջ։ «Նրանք» ան­հույս էին ի սկզ­բա­նե։ Միայն մենք կա­րող էինք միամ­տո­րեն հա­վա­տալ, որ սպառ­նա­լիք­նե­րով, ա­տե­լու­թյամբ, քի­նախ­նդ­րու­թյամբ ու ստո­րու­թյամբ իշ­խա­նու­թյու­նը գրա­ված ոհ­մա­կը, բազ­մե­լով պաշ­տո­նա­կան բազ­մոց­նե­րում, շր­ջա­գա­յե­լով «ան­դա­մա­տար­նե­րով», մեր հաշ­վին թա­փա­ռե­լով աշ­խար­հով մեկ, օգ­տա­գոր­ծե­լով պե­տա­կան բազ­մա­մի­լիոն մի­ջոց­նե­րը, ու­ժեղ պտ­տեց­նե­լով քա­րոզ­չա­մե­քե­նան, ըն­դու­նակ է ամ­րապն­դե­լու պե­տու­թյու­նը և բա­րե­լա­վե­լու մարդ­կանց կյան­քը։ Ես էլ էի միա­միտ­նե­րից մե­կը։ Փոր­ձում էի հու­շում­ներ ա­նել ներ­քին հար­ցե­րով, օգ­նել ար­տա­քին հար­ցե­րում։ Բայց պար­տա­վոր եմ ուղ­ղա­կի ա­սե­լու՝ «նրանք» ան­հույս են։ Խրատ­ներն ու խոր­հուրդ­նե­րը «նրանց» հաս­տատ պետք չեն։ «Նրանք» կյան­քում «ՏոՌՋվՌՍ»-ներ ու ա­նուղ­ղե­լի սրի­կա­ներ են, ո­րոնք ի­րենց ճա­կա­տա­գիր են ձևաց­նում։ «Նրանք» բո­րե­նի­ներ են, ո­րոնք ի­րենց «ե­գիպ­տա­կան աստ­ված­ներ» են երևա­կա­յում, բայց դար­ձել են Հա­յաս­տա­նի նզով­քը։ «Նրանց» վերջն ա­հա­վոր է լի­նե­լու։ «Նրանց» դեպ­քում Նոր կտա­կա­րա­նը չի գոր­ծե­լու։ «Նրանց» հա­մար ճիշտ է լի­նե­լու Հին կտա­կա­րա­նը։ Հա­տուց­ման ժա­մը մոտ է։ Դուք պա­տաս­խան եք տա­լու Հա­յաս­տա­նը հի­մար­նե­րի եր­կիր դարձ­նե­լու հա­մար»։


Ճիշտն ա­սած, նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րը, իսկ Ա­շո­տյա­նը հենց նախ­կին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ է, եր­բեք միա­միտ չեն ե­ղել, այն­պես որ, կր­թու­թյան նախ­կին նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյունն այդ ա­ռու­մով չի տպա­վո­րում։ Իշ­խա­նու­թյու­նը հանձ­նե­լով փո­ղո­ցին ու ամ­բո­խին, ով ինչ­պես էլ փոր­ձեր փո­ղո­ցա­յին ամ­բո­խը ներ­կա­յաց­նել որ­պես ողջ հայ ժո­ղո­վուրդ, հան­րա­պե­տա­կան­նե­րը չէին կա­րող չի­մա­նալ կամ գո­նե չկ­ռա­հել, թե դա ինչ հետևանք­ներ կու­նե­նա։ Գլու­խը կորց­նե­լուց հե­տո մո­րու­քի հա­մար չեն լա­ցում։ Եվ որ փա­շի­նյա­նա­կան­նե­րը հենց փո­ղոց են, ոչ թե ժո­ղո­վուրդ, Հա­յաս­տա­նը տե­սավ 2018 թ. դեկ­տեմ­բե­րի 9-ին, խոր­հր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյան օ­րը, երբ ընտ­րա­կան տե­ղա­մա­սեր ե­կավ գրանց­ված ընտ­րող­նե­րի միայն 48,63 %-ը։ Այդ օր­վա ժա­մը 14.00-ի դրու­թյամբ պատ­կե­րը բո­լո­րո­վին տխուր էր՝ 24,53 %։ Ընտ­րու­թյա­նը մաս­նակ­ցող քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­ներն ու դա­շինք­ներն ստիպ­ված ե­ղան հնա­րա­գի­տու­թյան հրաշք­ներ գոր­ծե­լու, որ­պես­զի ժա­մը 20-ին այդ տո­կո­սը կրկ­նա­կի բարձ­րա­նա։ Եվ փա­շի­նյա­նա­կան­ներն ի­րենց «հաղ­թա­կան» տո­կոս­նե­րը հա­վա­քե­ցին միայն մաս­նակ­ցած­նե­րի մեջ, չնա­յած այ­սօր ար­դեն լուրջ կաս­կած­ներ կան, թե այդ 48,63 %-ն օ­րի­նա­կան մի­ջոց­նե­րով է ա­պա­հով­վել։ Հայ ընտ­րող­նե­րի կե­սից ա­վե­լին չի քվեար­կել, և գրանց­ված ընտ­րող­նե­րի 100 %-ով մաս­նակ­ցու­թյան դեպ­քում փա­շի­նյա­նա­կան­նե­րի հա­վա­քած ձայ­նե­րի տո­կո­սը կլի­ներ 40 %-ից ցածր։ Այդ որ­տե՞ղ է տեսն­ված, որ ոչ թե ընտ­րող­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը, այլ փոք­րա­մաս­նու­թյունն ի­րա­վունք ու­նե­նա ա­սե­լու, թե միայն ինքն է ժո­ղո­վուր­դը, իսկ ով­քեր դեմ են Փա­շի­նյա­նին, «ժո­ղո­վուրդ չեն»։


Այ­նուա­մե­նայ­նիվ, մեր կար­ծի­քով, հոկ­տեմ­բե­րին «փա­շի­նյա­նա­կա­նու­թյանն» ա­մե­նա­մեծ հար­վա­ծը հասց­րեց Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րը ստեղ­ծող­նե­րից մե­կը` գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Նո­րատ Տեր-Գրի­գո­րյան­ցը։ Նրա ա­սա­ծը քո­ղարկ­ված, բայց հան­ցա­վո­րու­թյան հս­տակ ու կոշտ մե­ղադ­րանք է «աս­ֆալ­տափ­ռիչ­նե­րի» վար­չա­կար­գին։ Երևա­նյան «168 ժամ» թեր­թի հետ հոկ­տեմ­բե­րի 17-ի զրույ­ցում գե­նե­րալ Տեր-Գրի­գո­րյան­ցը հայ­տա­րա­րեց, որ Հա­յաս­տա­նի ԱԺ` 2016 թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը հե­տաքն­նող հանձ­նա­ժո­ղո­վը խե­ղա­թյուր­ված տրա­մա­բա­նու­թյուն է կի­րա­ռում։ Հա­մա­ռո­տա­կի բա­ցատ­րենք, թե բանն ինչ է։ Իշ­խա­նու­թյուն­նե­րը գե­նե­րա­լին ա­ռա­ջար­կել են մաս­նակ­ցել այդ հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տան­քին` իբր պար­զե­լու «մե­ղա­վոր­նե­րին»։ Նա հա­մա­ձայ­նել է մի պայ­մա­նով՝ ե­թե նպա­տակն այն չէ, որ ինչ-որ մե­կին ան­պայ­ման «նս­տեց­նեն»։ Եվ ա­հա` «աս­ֆալ­տա­յին վար­չա­կար­գի» հա­մար սպա­նիչ նրա գնա­հա­տա­կան­նե­րը։ Հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տան­քին իր մաս­նակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյան մա­սին հար­ցին պա­տաս­խա­նե­լիս գե­նե­րա­լը հայ­տա­րա­րել է, որ չի ցան­կա­նում «մաս­նակ­ցել իբր սխալ­ներ թույլ տված գե­նե­րալ­նե­րի, հրա­մա­նա­տար­նե­րի, սպա­նե­րի դա­տա­պարտ­ման քա­ղա­քա­կա­նու­թյա­նը»։ Նա հի­շեց­րել է, որ ռազ­մա­ճա­կա­տում լի­նում են սխալ­ներ, և դա բնա­կան է, բայց չի կա­րե­լի բո­լոր սխալ­նե­րը հան­ցա­վոր հա­մա­րել։ «Օ­րի­նակ, Հիտ­լե­րը հար­ձակ­վեց Խոր­հր­դա­յին Միու­թյան վրա, նույ­նիսկ Մոսկ­վա­յին հա­սավ։ Ի՞նչ է, պետք է վե­րաց­նե՞լ բո­լո­րին` սկ­սած Ստա­լի­նից»,- հարց­նում է Տեր-Գրի­գո­րյան­ցը։ Հե­տաքն­նու­թյան սկս­ված գոր­ծըն­թացն ակն­հայտ քա­ղա­քա­կան ե­րանգ ու­նի՝ հա­մոզ­ված է գե­նե­րա­լը։ Իսկ զին­վո­րա­կան հե­տաքն­նու­թյուն­նե­րը պետք է այլ տրա­մա­բա­նու­թյամբ կա­տար­վեն։ «Ե­թե մար­դը դա­վա­ճա­նում է, նրան դա­տում են, երբ մար­դը կռ­վում է, բայց հա­կա­ռա­կոր­դից թույլ է, նրան չեն դա­տում, այլ օգ­նում են, ուժ և հնա­րա­վո­րու­թյուն­ներ են հա­ղոր­դում։ Իսկ մեր տրա­մա­բա­նու­թյու­նը խե­ղա­թյուր­ված է»,- պար­զա­բա­նել է Ար­ցա­խի հե­րո­սը։ Նա հի­շեց­րել է, որ ապ­րի­լյան պա­տե­րազ­մի սկզ­բում բախ­ման գծում ու­ժերն ակն­հայ­տո­րեն ան­հա­վա­սար են ե­ղել. «Ադր­բե­ջանն ա­ռա­ջա­վոր գիծ է տե­ղա­փո­խել իր զին­ված ու­ժե­րի 20 %-ը, իսկ նրանց ա­ռաջ կանգ­նած էին ա­ռա­ջա­վոր գծի պաշտ­պան­նե­րը, ո­րոնք հե­րո­սա­բար մար­տն­չել են»։


Գե­նե­րա­լի կար­ծի­քով, նման հար­ցե­րի լու­ծու­մը լուրջ վե­րա­բեր­մունք է պա­հան­ջում։ Պետք է հար­գան­քով վե­րա­բեր­վել այն ժա­մա­նակ կրա­կի տակ ըն­կած ղե­կա­վար­նե­րին, հրա­մա­նա­տար­նե­րին, սպա­նե­րին, վի­րա­վոր­ված­նե­րին ու զոհ­ված­նե­րին։ «Այդ հրա­մա­նա­տար­նե­րի ղե­կա­վա­րու­թյամբ մեր հրա­շա­լի զին­վոր­նե­րը վիթ­խա­րի ու­ժեր են հետ շպր­տել։ Նրանց պետք է պատ­շա­ճը հա­տու­ցել և շնոր­հա­վո­րել,- հա­մոզ­ված է Տեր-Գրի­գո­րյան­ցը։- Ա­յո, ե­ղել են թե­րու­թյուն­ներ. դրանք են­թա­կա են վե­րաց­ման։ Ռազ­մա­կան գոր­ծում պետք է լի­նի նման տրա­մա­բա­նու­թյուն»։ Սա­կայն խոր­հր­դա­րա­նա­կան հանձ­նա­ժո­ղո­վը, նրա կար­ծի­քով, այլ սկզ­բունք­ներ է դա­վա­նում. «Բո­լո­րին հա­նում են, հան­ցա­գործ են ան­վա­նում։ Ես նման բա­նե­րով չեմ զբաղ­վում, նե­րե­ցեք ինձ»։ Գե­նե­րա­լը հա­վաս­տիաց­րել է, որ ու­շա­դիր հետևում է Ար­ցա­խի շուրջն ըն­թա­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, հա­մոզ­ված է, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մից ագ­րե­սիա­յի հա­վա­նա­կա­նու­թյու­նը միշտ առ­կա է, ուս­տի պետք է սո­վո­րեց­նել ու ռազ­մա­կան պատ­րաս­տու­թյան մեջ պա­հել զին­ված ու­ժե­րը։ «Երբ հա­կա­ռա­կոր­դը զո­րա­վար­ժու­թյուն­ներ է սկ­սում, մենք պետք է պատ­րաստ լի­նենք, ո­րով­հետև դրանք հան­կար­ծա­կի կա­րող են ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րա­ճել։ Կա­րող են մի կող­մից կրա­կել, մյուս կող­մից հար­ձակ­վել»,- նա­խազ­գու­շաց­նում է նա։ Սա­կայն, պատ­րաստ­վե­լով պա­տե­րազ­մի, այ­նուա­մե­նայ­նիվ, պետք է ձգ­տել խա­ղա­ղու­թյան։ Ար­ցա­խի պատ­կա­նե­լու­թյան մա­սին Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ա­ռաջ­նորդ­նե­րի կող­մից վեր­ջին ա­միս­նե­րին ար­ված կտ­րուկ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը նա «անմ­տու­թյուն» է հա­մա­րում. «Պետք է հաշ­տու­թյան բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րել և դրանք ա­վար­տին հասց­նել։ Ա­պա­ցու­ցել, որ Ղա­րա­բա­ղը մեր հողն է, և ոչ թե նման հայ­տա­րա­րու­թյուն­ներ տե­ղալ, ինչ­պես պա­րոն Փա­շի­նյա­նը, երբ ա­սում է. «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, և վերջ», իսկ Ա­լիևը. «Ղա­րա­բաղն Ադր­բե­ջան է, և բա­ցա­կան­չա­կան նշան»։

Նրանք անմ­տու­թյուն­ներ են ա­սում»։ Հիմ­նախ­նդ­րի լուծ­ման բա­նա­լին նա հա­մա­րում է բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, ո­րին պար­տա­դիր է Ռու­սաս­տա­նի մաս­նակ­ցու­թյու­նը։ «Պետք է շատ ու­շա­դիր լի­նել, բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րել և ա­պա­ցու­ցել, որ Ղա­րա­բաղն Ադր­բե­ջա­նին է տր­վել 1921 թ., պետք է բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րել Ռու­սաս­տա­նի հետ, որ­պես­զի այդ պայ­մա­նա­գի­րը չե­ղյալ հա­մար­վի, քա­նի որ Ռու­սաս­տա­նը ԽՍՀՄ-ի ի­րա­վա­հա­ջորդն է,- կար­ծում է Տեր-Գրի­գո­րյան­ցը։
Գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Տեր-Գրի­գո­րյան­ցի դի­քո­րո­շու­մը ցն­ցա­կաթ­ված է դար­ձել իշ­խա­նու­թյան հա­մար։ Եվ հաս­կա­նա­լի է, որ Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րի հիմ­նա­դիր­նե­րից ու ղե­կա­վար­նե­րից մեկն իր դիր­քո­րո­շումն իշ­խա­նու­թյուն­նե­րին հայտ­նել է շատ ա­վե­լի վաղ, քան «168 ժամ» թեր­թին։ Եվ հի­մա թող որևէ մեկն ա­սի, որ ու­ժա­յին­նե­րի պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րը, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նի սպաս­վող պաշ­տո­նան­կու­թյան մա­սին «խո­սակ­ցու­թյուն­նե­րը», Ստե­փա­նա­կեր­տում գե­նե­րալ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի մա­մու­լի կոն­ֆե­րան­սը և գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Նո­րատ Տեր-Գրի­գո­րյան­ցի կոշտ ու ան­կեղծ դիր­քո­րո­շու­մը նույն շղ­թա­յի մի­մյանց հետ կապ չու­նե­ցող օ­ղակ­ներ են։ Եվ ո՞վ գի­տի, ար­դյոք ու­ժա­յին­նե­րի պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րի ի­րա­կան պատ­ճառ­նե­րին ի­րա­զեկ լի­նե­լու մեջ չի՞ թաքն­ված Ար­մեն Ա­շո­տյա­նի հան­կար­ծա­կի հա­մար­ձա­կու­թյու­նը, ո­րը նա­խազ­գու­շաց­րեց իշ­խա­նու­թյուն­նե­րին. «Հա­տուց­ման ժա­մը մոտ է։ Դուք պա­տաս­խան եք տա­լու Հա­յաս­տա­նը հի­մար­նե­րի եր­կիր դարձ­նե­լու հա­մար»։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 7410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ