ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Այդ վնա­սը դուք ինք­ներդ եք ձեզ հասց­նում

Այդ վնա­սը դուք ինք­ներդ եք ձեզ հասց­նում
05.11.2019 | 00:16

Նի­կոլ Փա­շի­նյա­նի հեր­թա­կան «Զրույց քա­ղա­քա­ցու հետ» լայ­վը ա­մեն ին­չի մա­սին էր, բայց ի­րա­կա­նում ոչ մի բա­նի։ 36 րո­պեի ըն­թաց­քում Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան պա­տաս­խա­նա­տուն խո­սում էր իբր բամ­բա­սանք-լու­րե­րի մա­սին՝ չմո­ռա­նա­լով ա­մեն ան­գամ նշել, որ նախ­կին «կո­ռուպ­ցիո­ներ­նե­րը» հս­կա­յա­կան մի­ջոց­ներ են ծախ­սում այդ­պի­սի լու­րեր տա­րա­ծե­լու վրա, բայց ար­դյուն­քի չեն հաս­նում։ «Դրանք անն­շան վնաս չեն հասց­րել ժո­ղովր­դի և ժո­ղովր­դի ընտ­րած իշ­խա­նու­թյան միջև վս­տա­հու­թյա­նը»,- հա­վաս­տիաց­նում է Փա­շի­նյա­նը։ Տպա­վո­րու­թյունն այն­պի­սին է, որ այդ­պես էլ խմ­բագ­րի դե­րից չի ու­զում դուրս գալ, լու­րը տա­րա­ծել են, ինքն էլ հեր­քում է։ Մշ­տա­պես այս շր­ջապ­տույ­տի մեջ է։ Ա­ռան­ձին թե­մա­նե­րին չանդ­րա­դառ­նա­լով, ըն­դա­մե­նը մի դր­վագ ա­ռանձ­նաց­նենք։


Նախ` ին­չու են Փա­շի­նյանն ու նրա ըն­տա­նի­քը այս կամ այն լու­րի հետևում տես­նում կո­ռուպ­ցիո­ներ­նե­րի, նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի ու էլ չգի­տեմ ում ա­կանջ­նե­րը, մի՞­թե Հա­յաս­տա­նում լրագ­րու­թյունն այն­քան ան­ճա­րակ վի­ճա­կում է, որ չի կա­րո­ղա­նում սե­փա­կան հե­տաքն­նու­թյունն ի­րա­կա­նաց­նել, լու­րեր պե­ղել, իշ­խա­նու­թյան բա­ցե­րը տես­նել, ան­պայ­ման ինչ-որ մե՞­կը պի­տի նրան թե­լադ­րի, հետն էլ` մեծ գու­մար­ներ վճա­րի։ Հա­վա­նա­բար այս գոր­ծե­լաո­ճը խիստ ծա­նոթ է վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող, ժա­մա­նա­կին «օ­դից կախ­ված» լու­րե­րի մեծ մաս­նա­գետ Փա­շի­նյա­նին։ Գու­ցե լրագ­րու­թյան ո­րա­կի հետ կապ­ված շա­տե­րը վե­րա­պա­հում­ներ ու­նեն, բայց այ­սօր­վա լրագ­րող­նե­րի հա­մար «նա­խա­տիպ» է նաև փա­շի­նյա­նա­կան լրագ­րու­թյու­նը, ին­չից ա­մե­նա­շատն այ­սօր հենց նա է դժ­գո­հում։


Վե­րա­դառ­նանք լայ­վին. վիր­տուալ հար­թա­կում հան­րու­թյան հետ շփ­վող Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է, որ անն­շան վնաս չի հասց­վել իշ­խա­նու­թյան և ժո­ղովր­դի միջև վս­տա­հու­թյա­նը։ «Դա­սա­կա­նը» կա­սեր՝ իա, ի­րո՞ք։ Այդ վնա­սը ո՛չ «կո­ռուպ­ցիո­նե­րի պատ­վի­րած» լու­րե­րով է լի­նում, ոչ «թա­լան­չի­նե­րի» հայ­տա­րա­րու­թյամբ, ո՛չ էլ ան­գամ «կա­շառ­ված» վեր­լու­ծա­բան­նե­րի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով։ Այդ վնա­սը դուք ինք­ներդ եք ձեզ հասց­նում, անտ­րա­մա­բա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րով մարդ­կանց տրա­մադ­րում ձեր դեմ։ Այս­տեղ էլ Փա­շի­նյա­նը մո­լո­րու­թյան մեջ է, ին­չու՞ է նրան թվում, թե հա­սա­րա­կու­թյան մեջ քիչ են այն մար­դիկ, ով­քեր ըն­դու­նակ են սե­փա­կան եզ­րա­հան­գում­ներ ա­նե­լու, վեր­լու­ծե­լու, ա­մեն կեղծ տե­ղե­կու­թյուն չմար­սե­լու։ Մար­դիկ տես­նում են, հա­մադ­րում ու հետևու­թյուն­ներ ա­նում. ե­րեկ ի­րենց հետ փո­ղոց փա­կած­նե­րը, որ հա­զար ու մի խոս­տում­ներ էին տվել, այ­սօր լույ­սի ա­րա­գու­թյամբ բա­րե­լա­վում են ի­րենց կյան­քի ո­րա­կը։ Հի­շենք թե­կուզ վեր­ջին թարմ լու­րե­րը, ո­րոնք ոչ մի կերպ բամ­բա­սանք չես հա­մա­րի. մի­լիո­նա­վոր դրամ­նե­րով վե­րա­նո­րոգ­ված ա­ռանձ­նա­տու­նը (կա տե­ղե­կու­թյուն, որ օ­րեն­քի տա­ռը խախ­տե­լով է Փա­շի­նյա­նը տե­ղա­փոխ­վել այն­տեղ), 500 հա­զար դո­լա­րա­նոց թան­կար­ժեք մե­քե­նա­ներ, 55-մի­լիո­նա­նոց ինք­նա­թիռ... Սրանք փաս­տեր են, որ կյան­քի ո­րա­կը մեկ մա­զա­չափ ան­գամ չբա­րե­լա­ված քա­ղա­քա­ցու ներ­սում ըմ­բոս­տու­թյուն են ա­ռա­ջաց­նում, ու այդ հար­ցում ոչ մի կո­ռուպ­ցիո­նե­րի մա­տը խա­ռը չէ։


Վս­տա­հու­թյու­նից խո­սող Փա­շի­նյա­նը տե­ղյա՞կ է, թե իր կադ­րե­րի, այս­պես ա­սած, գոր­ծու­նեու­թյունն ինչ վնաս է հասց­նում այդ վս­տա­հու­թյա­նը։ ՈՒ դեռ խո­սում եք «անն­շա՞ն վնա­սի» մա­սին։ Ին­չու՞ մի օր հան­րա­հա­վաք չեք ա­նում (դա ձեր սի­րած գործն է), որ տես­նենք, թե ա­ռաջ­վա ոգևո­րու­թյու­նից ինչ է մնա­ցել։ Նույ­նիսկ ե­թե բոլոր իշ­խա­նա­կան լծակ­նե­րը ներդ­նեք, ավ­տո­բուս­նե­րով մարդ­կանց բե­րեք, միևնույն է, նախ­կին է­ներ­գիան, վս­տա­հու­թյու­նը չեք կա­րող հետ բե­րել։ Իսկ ե­թե շատ եք ու­զում պար­զել հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րը, ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ անց­կաց­րեք, և պատ­կե­րը լրիվ պարզ կլի­նի։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 3960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ