ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բրեկզիտը նորից հետաձգվեց

Բրեկզիտը նորից հետաձգվեց
29.10.2019 | 12:09

ԵՄ-ն համաձայնել է Բրիտանիայի խնդրանքին՝ մինչև 2020-ի հունվարի 31-ը հետաձգել բրեկզիտը: Այդ ընթացքում Բրիտանիան մտադիր է արտահերթ ընտրություններ անցկացնել, որոնք, քաղաքական գործիչները հույս ունեն՝ երկիրը դուրս կբերեն պատային իրավիճակից: Բրիտանիային հետաձգում տալու վճռի մասին երկուշաբթի Թվիթերում գրեց Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: «ԵՄ 27 երկիր վճռեց համաձայնել Բրիտանիայի՝ ճկուն հետաձգում տրամադրելու խնդրանքին՝ մինչև 2020-ի հունվարի 31-ը: Գործընթացը կձևակերպվի գրավոր» գրել էր Տուսկը: «Ճկուն հետաձգումը» նշանակում է, որ Բրիտանիան կարող է ավելի վաղ դուրս գալ, եթե վավերացնի ելքի համաձայնագիրը: Հետաձգման գրավոր ձևակերպումը նշանակում է, որ ԵՄ երկրների ղեկավարները այդ նպատակով չեն հավաքվի արտահերթ սամիթի: Երկուշաբթի երեկոյան Համայնքների պալատում ծրագրված է արտահերթ ընտրությունների քվեարկություն: Վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկում է դեկտեմբերի 12-ը: Օրենքով, արտահերթ ընտրությունների համար պետք են Համայնքների պալատի պատգամավորների 2/3 ձայները, ընդդիմության նշանակալից մասը դեռ կասկածում է՝ ձեռնտու՞ են ընտրությունները հիմա, թե՞ ոչ: Ընդդիմադիրների մի մասը առաջարկում է նախ քննարկել ու վավերացնել բրեկզիտի համաձայնագիրը, որպեսզի հաստատ բացառվի առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալը հունվարի 31-ին: «Հիմա առանցքային հարցն է՝ ինչպես պետք է համաձայնագիրը քննարկվի խորհրդարանում՝ լրացումներ անել, եթե պետք է, և այդ դեպքում կարելի է առաջ շարժվել»՝ ասել է ֆինանսների նախկին նախարար Ֆիլիպ Հեմոնդը, որ ի թիվս այլոց, սեպտեմբերի վտարվել էր Տորիների խմբակցութունից՝ Ջոնսոնին դեմ քվեարկելու համար: Հակաջոնսոնական ընդդիմությունը մտադիր է վավերացման օրենքում պարտավորություն ներմուծել, որ Բրիտանիան կմնա ԵՄ Մաքսային միության մեջ, որ Ջոնսոնի և Բրյուսելից հեռանակու մյուս ջատագովների կարծիքով՝ իմաստազրկում է բրեկզիտը:

Մաքսային միությունում Բրիտանիայի ելքից հետո ԵՄ-Մեծ Բրիտանիա ապրանքափոխանակությունը նախկինի պես անարգել կլինի՝ առանց մաքսատուրքերի ու քվոտաների, բայց կզրկի Լոնդոնին այլ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրեր կնքելու իրավունքից: Իսկ ազատ առևտրի ապագա պայմանագրերը բրեկզիտականների գլխավոր փաստարկն էին: Ջերեմի Կորբինի գլխավորությամբ՝ Լեյբորիստները հարցումների համաձայն խիստ հետ են Տորիներից ու Ջոնսոնից և այդ պատճառով տատանվում են՝ քվեարկե՞լ հօգուտ ընտրությունների հիմա, թե՞ ժամանակ ձգել: Բորիս Ջոնսոնն առաջարկում է նախ ընտրությունների մասին որոշումն ընդունել, հետո քննարկել բրեկզիտի համաձայնագիրը:


Անցած շաբաթ Համայնքների պալատը դեմ քվեարկեց համաձայնագրի ընդունման արագացված ժամանակացույցին՝ Ջոնսոնին զրկելով ամեն գնով երկիրը մինչև հոկտեմբերի 31-ը դուրս բերելու խոստումը կատարելու շանսից: Հետաձգման խնդրանքը Բորիս Ջոնսոնը ԵՄ է ուղարկել իր կամքի դեմ, ենթարկվելով օրենքին, որ ընդդիմադիր մեծամասնությունը ընդունեց սեպտեմբերի սկզբին: Այդ օրենքով Ջոնսոնը պարտավոր է համաձայնել Բրյուսելի հետաձգմանը, եթե խորհրդարանը այլ որոշում չընդունի: Բորիս Ջոնսոնը հույս ունի, որ Տորիները իր գլխավորությամբ արտահերթ ընտրություններում բացարձակ մեծամասնություն կստանան, և դա թույլ կտա բրեկզիտը փակուղուց դուրս բերել: Հիմա բրեկզիտի պատճառով Համայնքների պալատում ստեղծվել է Բրիտանիայի համար չափազանց անսովոր իրավիճակ՝ վարչապետը չունի մեծամասնություն, 639 մանդատից 287-ն է նրանը: Կհաջողվի՞ Տորիներին համոզիչ հաղթանակ տանել ընտրություններում, դեռ պարզ չէ: Britain Elects-ի հարցումներով՝ Տորիները գլխավոր մրցակիցներից՝ Լեյբորիստներից, առաջ են 10% (35%-ը՝ 25%-ի դեմ): Մյուս կողմից՝ եթե բոլոր կուսակցությունների վարկանիշները հաշվվեն, «հակաեվրոպական» ու «եվրոպամետ» ճամբարների ձայները համարյա հավասար են: Եվ երրորդ՝ բրիտանական ընտրական համակարգը, որտեղ Համայնքների պալատի 650 պատգամավորներին ընտրում են միամանդատ ընտրատեղամասերում մեկ փուլով, հարցումների վարկանիշները չեն փոխանցվում խորհրդարանում համապատասխան թվով մանդատների:
BBC


Հ.Գ. Մեծ Բրիտանիայի վարչապետը Համայնքների պալատում իրար հետևից պարտություններ է կրում, բայց փորձում է հաղթել արտահերթ ընտրություններում բացարձակ մեծամասնություն ստանալով՝ ի՞նչի վրա է նրա հույսը: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Համայնքների պալատը մերժել է վարչապետ Բորիս Ջոնսոնի արտահերթ ընտրությունների առաջարկը, թեպետ որոշումը վերջնական չէ: Դեկտեմբերի 12-ին ընտրություններ անցկացնելուն կողմ էր 299 պատգամավոր, դեմ՝ 70: Օրենքով, եթե արտահերթ ընտրությունները հայտարարվում են առանց կառավարությանը անվստահություն հայտնելու, պետք է կողմ քվեարկի Համայնքների պալատի 2/3-ը՝ 434 պատգամավոր: Քվեարկությունից հետո Բորիս Ջոնսոնը հայտարարեց, որ կառավարությունը մտադիր է անհապաղ՝ երեքշաբթի, արտահերթ ընտրությունների առաջարկը քվեարկության դնել այլ ընթացակարգով, որ պահանջում է պարզ մեծամասնություն: Բորիս Ջոնսոնը հույս ունի, որ արտահերթ ընտրություններում մեծամասնություն է ստանալու, բայց երաշխիքներ չկան, որ կունենա ցանկալի արդյունք: Ընտրարշավի ժամանակ ու քվեարկության օրը վարկանիշները կարող են խիստ թեքվել ցանկացած կողմ: Ընդդիմադիրները հույս ունեն, որ ընտրողների մի մասը երեք կթեքի Ջոնսոնից՝ գիտակցելով, որ նա չի կատարել իր գլխավոր խոստումը՝ բրեկզիտը հոկտեմբերի 31-ին: Բայց Ջոնսոնը լիովին կարող է մեղքը ընդդիմության վրա գցել: 2015-ին Տորիները Դևիդ Քեմերոնի գլխավորությամբ ստացան 36,9%, բայց՝ մանդատների բացարձակ մեծամասնությունը՝ 330: Երկու տարի անց՝ Թերեզա Մեյի գլխավորությամբ արտահերթ ընտրություններում՝ 42,4%, բայց կորցրին բացարձակ մեծամասնությունը՝ Համայնքների պալատում ստանալով 317 մանդատ:
Խորհրդարանական խաղերը Մեծ Բրիտանիայում շարունակվում են, սպասենք այսօրվա նորություններին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ