ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Միջուկային զենքի ալյանս, որ կարող է ամեն ինչ փոխել

Միջուկային զենքի ալյանս, որ կարող է ամեն ինչ փոխել
26.10.2019 | 12:30

Վլադիմիր Պուտինը կարող է գոհ լինել: Նա նշանակալից ընդլայնել է իր ազդեցությունը Աիրիայում, որոշ փորձագետներ ի դեմս Ռուսաստանի տեսնում են Մերձավոր Արևելքում նոր աշխարհակարգի պահապանի: Այս շաբաթ Սոչիի սամիթին մասնակցում էին Աֆրիկայի 44 պետությունների ղեկավարներ, այս մայրցամաքում Կրեմլը նորից ցույց է տալիս նշանակալից ներկայություն:

Համարյա աննկատ մնաց Պուտինի շախմատային մյուս քայլը, որ կարող է փոխել ռազմական հավասարակշռությունն ամբողջ աշխարհում՝ գրում է Die Welt-ը: Վերջերս Պուտինը համարյա հընթացս հայտարարեց, որ ուզում է օգնել «չինացի գործընկերներին» ստեղծելու հրթիռային հարձակման նախազգուշական համակարգ, որ «արմատապես կփոխի ՉԺՀ-ր պաշտպանունանակությունը»: Դա վիթխարի նշանակություն ունի, առայժմ այդպիսի համակարգեր ունեն միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Մոսկվայի ու Պեկինի համագործակցությունն այս ոլորտում միջազգային նորարարություն է: «Դա անհանգստության պատճառ է ամբողջ Հարավ-Արևելյան Ասիայի համար և ապացույցը տեկտոնական առաջընթացն է Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերություններում»՝ գրում է Մոսկվայի Կառնեգի կենտրոնի քաղաքագետ Ալեքսանդր Գաբուևը: Երկարաժամկետ հեռանկարում հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի ստեղծումը Պեկինի համար հնարավոր կդարձնի նախազգուշացման մարտավարությունը, այսինքն՝ պատասխան միջուկային հարվածի հրամանը այն ժամանակ, երբ թշնամու միջմայրցամաքային և միջին հեռահարության հրթիռները դեռ օդում կլինեն: Ռազմական ոլորտում Մոսկվայի ու Պեկինի մերձեցումը սկսվել է 2014-ից: Ռուսաստանը տարիներով զգուշանում էր Չինաստանին իր բարձր տեխնոլոգիաները վաճառել ռազմական ոլորտում: Ռուսական ռազմական շրջանակներում գերակայում էր տեսակետը, որ արևելյան հարևանը հնարավոր սպառնալիք է: Բայց Ուկրաինայի կոնֆլիկտի ընթացքում Մոսկվայի հարաբերություններն Արևմուտքի հետ ծայրահեղ վատացան, ու Կրեմլը շրջվեց դեպի Արևելք:


Ռուսաստանն ու Չինաստանն արդեն երկու անգամ համատեղ զորավարժություններ են անցկացրել, որոնց ընթացքում համակարգչային տարբերակով հետ էին մղում հրթիռային հարվածները: Հիմա դա կարող է դառնալ իրականություն: Առայժմ հայտնի չէ՝ ինչպես են ռուսներն օգնելու չինացիներին Պուտինն ու նրա զինվորականները, հավանաբար, դիտմամբ են անորոշ ակնարկներ անում:

«Հնարավոր է ռադիոլոկացիոն տեղակայանքների կամ այդ կայանքների մասերի արտահանումը կամ՝ Չինաստանի սեփական մշակումների համար ծրագրային ապահովումը»՝ գտնում է Միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Դմիտրի Ստեֆանովիչը: Բաց է մնում հարցը՝ ծրագրու՞մ են Ռուսաստանն ու Չինաստանը միավորել նախազգուշացման իրենց համակարգերը: Դա կլիներ ռազմատեխնիկական ճանաչումը չգրված պաշտպանական պայմանագրի, որ ՌԴ-ի ու ՉԺՀ-ի տարածքները դիտվում են մեկ ամբողջություն: Չինացիները այն ժամանակ օգուտ քաղեցին տվյալներից, որ հավաքում են ռուսական ռադիոլոկացիեն տեղակայանքները, օրինակ, Արկտիկայում, իսկ ռուսները փոխարենը ստացան տվյալներ չինական համակարգից խաղաղօվկիանոսյան տարածքի նախազգուշացման կայաններից: Պաշտոնապես Ռուսաստանն ու Չինաստանը չեն ցանկանում ոչինչ լսել ռազմական դաշինքի մասին, չինական կողմը առայժն նույնիսկ չի մեկնաբանել Պուտինի օգնության առաջարկը: «Առայժմ դեռ շատ վաղ է խոսել դաշինքի մասին: Ռազմական դաշինքը պարտավորություններ է նշանակում»՝ ասում է Արևելյան Ասիայի փորձագետ Ալեքսանդր Գաբուևը: «Իսկ Պեկինն ու Մոսկվան չեն ցանկանում պարտականություններ ստանձնել, նաև ներքաշվել միմյանց արտաքին քաղաքական կոնֆլիկտների մեջ՝ բացառյալ ԱՄՆ-ին համատեղ քննադատելուց»՝ գտնում է Դմիտրի Ստեֆանովիչը: «Մյուս կողմից ռազմական համագործակցությունն այնքան հեռու է գնացել, որ կարելի է խոսել արդեն դե ֆակտո ռազմական դաշինքի մասին»՝ գտնում է ռազմական փորձագետ Վասիլի Կաշինը: Եթե Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները շարունակեն վատանալ, պաշտոնական համաձայնագիրը միայն ժամանակի հարց է:
Պավել Լոկշին, Die Welt


Հ.Գ. Թերևս հենց այդ պատճառով է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում Չինաստանին ներքաշել միջուկային նոր համաձայնագրում, թեպետ աշխարհում միջուկային զենք ունեն մի քանի երկրներ՝ ԱՄՆ-ը՝ 1945-ից, Ռուսաստանը՝ 1949-ից, Մեծ Բրիտանիան՝ 1952-ից, Ֆրանսիան՝ 1960-ից, Չինաստանը՝ 1964-ից, Հնդկաստանը՝ 1974-ից, Պակիստանը՝ 1996-ից, ենթադրաբար՝ Իսրայելը և ԿԺԴՀ-ն 2006-ից: Իրենց տարածքում միջուկային զենք ունեն Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Բելգիան, Նիդեռլանդները. Կանադան, չհաստատված տեղեկություններով՝ նաև Ճապոնիան ու Հարավային Կորեան: Իսկ Չինաստանը համառորեն խուսափում է՝ պատասխանելով, որ իր միջուկային զինանոցն անհամեմատ փոքր է ԱՄՆ-ի զինանոցից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4511

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ