ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իմ աչ­քե­րը ձեզ վրա են, տղերք

Իմ աչ­քե­րը ձեզ վրա են, տղերք
25.10.2019 | 00:20

Եր­կու օ­րից հոկ­տեմ­բե­րի 27-ն է, ար­դեն 20 տա­րի՝ հա­մա­հայ­կա­կան օ­րա­ցույ­ցի ե­ղեռ­նա­գոր­ծու­թյան սև օ­րե­րից, որ հա­մա­րյա եր­բեք չի ըն­կալ­վել իր խոր­քով ու նշա­նա­կու­թյամբ պե­տու­թյան, ժո­ղովր­դի, տա­րա­ծաշր­ջա­նի ու աշ­խար­հի կյան­քում: Գե­րա­զան­ցա­պես գնա­հատ­վել է իբրև 8 մար­դու սպա­նու­թյուն՝ վար­չա­պե­տի, Աժ նա­խա­գա­հի ու փոխ­նա­խա­գահ­նե­րի, նա­խա­րա­րի ու պատ­գա­մա­վոր­նե­րի: Եվ ոճ­րա­գոր­ծու­թյան, փաս­տա­ցի` պե­տու­թյան դեմ, ա­հա­բեկ­չու­թյան բա­ցա­հայ­տու­մը սահ­մա­նա­փակ­վել է կա­տա­րող­նե­րի մա­սով: 20 տա­րի հոկ­տեմ­բե­րի 27-ը հան­գուց­վել է Հա­յաս­տա­նի ու տա­րա­ծաշր­ջա­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, նույ­նիսկ ե­թե չի ան­վան­վել: 20 տա­րում բա­զում հրա­պա­րա­կում­ներ են ե­ղել՝ հա­վուր պատ­շա­ճի ու ան­կեղծ ո­րո­նե­լով ճշ­մար­տու­թյու­նը: Բայց փաս­տա­ցի՝ 20 տա­րի անց էլ գի­տենք այն, ինչ ի­մա­ցանք 1999-ի հոկ­տեմ­բե­րի 28-ի ա­ռա­վո­տյան: 1999-ի հոկ­տեմ­բե­րի 22-ին Շի­րա­կի նո­րան­շա­նակ մարզ­պետ Ֆե­լիքս Փի­րու­մյա­նին մարզ­պե­տա­րա­նում ներ­կա­յաց­նե­լիս վար­չա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նը հայ­տա­րա­րեց, որ մի քա­նի ամ­սում լի­նե­լու են դա­րա­կազ­միկ փո­փո­խու­թյուն­ներ՝ մեզ ձեռն­տու տար­բե­րա­կով լուծ­վե­լու է Ղա­րա­բա­ղի հար­ցը, բաց­վե­լու է հայ-թուր­քա­կան սահ­մա­նը, թվար­կեց Եվ­րա­բան­կի ու Հա­մաշ­խար­հա­յին բան­կի հետ ներդ­րում­նե­րի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը…


1999-ի մա­յի­սի 31-ի ԱԺ ընտ­րու­թյուն­նե­րում «Միաս­նու­թյուն» դա­շին­քի հաղ­թա­նա­կը ա­ներկ­բա էր՝ հա­մա­ժո­ղովր­դա­կան միաս­նու­թյան ա­լի­քի վրա: Հա­յաս­տա­նում ձևա­վոր­վել էր գեր­լե­գի­տիմ օ­րենս­դիր ու գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյուն, որ ըն­դուն­վել էր ոչ միայն երկ­րում, այլև երկ­րից դուրս: Նա­խա­գա­հա­կան կա­ռա­վար­ման մո­դե­լի պա­րա­գա­յում ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի այդ ըն­թաց­քը փաս­տա­ցի «գոր­ծա­զուրկ» էր թող­նում նա­խա­գա­հին՝ սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վա­սու­թյուն­նե­րով հան­դերձ, հաշ­վի առ­նե­լով 1998-ին մեծ քա­ղա­քա­կա­նու­թյուն վե­րա­դար­ձած Կա­րեն Դե­միր­ճյա­նի և Վազ­գեն Սարգ­սյա­նի դա­շին­քի վճ­ռո­րոշ գոր­ծո­նը և նրանց հա­մա­հայ­կա­կան ըն­կա­լու­մը:


Հա­յաս­տա­նում վեր­ջա­պես սկս­վել էին կա­ռու­ցե­լու ու պաշտ­պա­նե­լու ժա­մա­նակ­ներ: Այդ հե­տո, շատ հե­տո պի­տի հայ­տն­վեին «ի­մաս­տուն սկեպ­տիկ­նե­րը», որ մրթմր­թա­յին, թե ո­չինչ էլ չէր լի­նե­լու՝ ա­ռա­վե­լա­գույ­նը մեկ տա­րուց եր­կուսն էլ ձա­խող­վե­լու էին՝ ի­րա­կա­նու­թյան բե­ռի տակ ու կորց­նե­լու ժո­ղովր­դի ա­ջակ­ցու­թյու­նը: Ի տար­բե­րու­թյուն մնա­ցած­նե­րի՝ նրանք ներ­կա­յի ու ա­պա­գա­յի մա­սին ոչ թե խո­սում էին, այլ ծրագ­րում՝ կոնկ­րետ գոր­ծե­րով: ՈՒ դա այն գոր­ծոնն էր, որ Հա­յաս­տա­նը դուրս էր բե­րում տե­ղապ­տույ­տից: Նշա­նակ­վե­լով վար­չա­պետ՝ Վազ­գեն Սարգ­սյա­նը սկ­սեց երկ­րի գույ­քագ­րու­մը ու կարճ ժա­մա­նա­կից՝ տն­տե­սու­թյան վե­րա­գոր­ծար­կու­մը: Նրա վեր­ջին հե­ռուս­տաե­լույ­թը կո­ռուպ­ցիա­յի դեմ էր: Ա­մեն ինչ զար­գա­նում էր իր ըն­թաց­քով: Հու­լի­սին Վազ­գեն Սարգ­սյա­նը խոր­հր­դա­րան մտավ բյու­ջեի սեկ­վեստ­րի ա­ռա­ջար­կով: Նա չէր թաքց­նում, որ իր բյու­ջեն լի­նե­լու է 2000-ի­նը, և իր կա­ռա­վա­րու­թյու­նը նշա­նակ­վե­լու է 2000-ի հուն­վա­րին:


Ե­թե խն­դի­րը Վազ­գեն Սարգ­սյա­նի կամ Կա­րեն Դե­միր­ճյա­նի սպա­նու­թյունն էր, եր­կու­սին էլ միան­գա­մայն հնա­րա­վոր էր միայ­նակ վե­րաց­նել՝ հաշ­վի առ­նե­լով նրանց ա­զատ երթևե­կը ամ­բողջ երկ­րում: Պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Վազ­գեն Սարգ­սյա­նը նույ­նիսկ զենք չէր պա­հում իր մոտ, ուր մնաց՝ Կա­րեն Դե­միր­ճյա­նը: Փաս­տա­ցի՝ խն­դի­րը ոչ միայն նրանց սպա­նու­թյունն էր, այլ սպա­նու­թյան ձևը, որ պար­տա­դիր պի­տի հա­մազ­գա­յին շոկ հա­րու­ցեր ու կաթ­վա­ծա­հար ա­ներ ոչ միայն իշ­խա­նու­թյու­նը, այլև ժո­ղովր­դին: Խն­դի­րը հա­մա­տա­րած ու տևա­կան վա­խի, կաս­կա­ծամ­տու­թյան, դա­վա­ճան­ներ ո­րո­նե­լու մթ­նո­լոր­տի ստեղ­ծումն էր. Հա­յաս­տա­նի ըն­թաց­քը տաս­նա­մյակ­նե­րով կա­սեց­նելն ու կա­ռա­վա­րե­լի դարձ­նե­լը: Խն­դի­րը լուծ­վեց փայ­լուն: Ճիշտ է՝ ո­րո­շա­կի հա­պա­ղու­մով. 2000-ի մա­յի­սի 3-ից հե­տո, երբ պաշ­տո­նանկ­վեց վար­չա­պետ Ա­րամ Սարգ­սյա­նը: Վազ­գեն Սարգ­սյա­նի եղ­բոր վար­չա­պետ նշա­նա­կու­մը ելք էր ա­նե­լա­նե­լի վի­ճա­կից. Սարգ­սյան­նե­րի ըն­տա­նի­քը շա­րու­նա­կում էր ծա­ռա­յել պե­տու­թյա­նը: Ա­րամ Սարգ­սյա­նը վեր­սկ­սեց ա­վագ եղ­բոր գոր­ծը՝ տն­տե­սու­թյան վե­րա­կանգ­նում և երկ­րում նոր­մալ մթ­նո­լոր­տի վե­րա­հաս­տա­տում:

Վե­րա­բաց­ված «Նաի­րի­տը», Ա­գա­րա­կը, Չա­րեն­ցա­վա­նը, Քա­ջա­րա­նի պղն­ձա­մո­լիբ­դե­նա­յին գոր­ծա­րա­նը, գա­զի սա­կագ­նի ի­ջեց­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րը Մոսկ­վա­յում Պու­տի­նի հետ, Ղա­րա­բա­ղի ու Մեղ­րիի հար­ցով ան­զի­ջում դիր­քո­րո­շու­մը քայ­լեր էին, որ վար­չա­պետն ա­նում էր՝ հա­կա­ռակ կոշտ դի­մադ­րու­թյան: Նրան չներ­վեց կա­մա­կա­տար չդառ­նա­լը և ինք­նու­րույն լի­նե­լը: Ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան կա­ռա­վա­րու­թյուն ձևա­վո­րե­լու փոր­ձը: Չկոտր­վելն ու ար­դա­րու­թյան ո­րո­նու­մը: Հե­տո, ար­դեն շատ հե­տո «հա­վերժ սկեպ­տիկ­նե­րը» Ա­րամ Սարգ­սյա­նից պի­տի պա­հան­ջեին ոչ թե պե­տու­թյան ու տն­տե­սու­թյան խն­դիր­նե­րով զբաղ­վել, այլ եղ­բոր վրե­ժը լու­ծել՝ ա­ռանց դատ ու դա­տա­րա­նի: Վեն­դե­տա­յի սկզ­բուն­քով:


Հա­մա­տա­րած շո­կի մթ­նո­լոր­տի խո­րա­ցու­մը ևս նոր ըն­թացք ստա­ցավ Ա­րամ Սարգ­սյա­նի պաշ­տո­նան­կու­թյու­նից հե­տո՝ հոկ­տեմ­բե­րի 27-ի ոճ­րա­գոր­ծու­թյան դա­տա­վա­րու­թյան մի­ջո­ցով: Նրան աս­պա­րե­զից հե­ռաց­նե­լուց հե­տո դա­տա­վա­րու­թյան ըն­թաց­քը 180 աս­տի­ճա­նով փոխ­վեց, նա­խա­գա­հա­կա­նի ցու­ցու­մով գոր­ծող, հա­վերժ «հի­վանդ» դա­տա­վոր Սամ­վել ՈՒ­զու­ն­յա­նը ստեպ-ստեպ ա­ռող­ջա­նում էր, որ ա­րագ ա­վար­տի դա­տա­վա­րու­թյու­նը՝ նույ­նիսկ բո­լոր վկա­նե­րին չհար­ցաքն­նե­լով: Այդ­պես էլ ան­հայտ մնաց ան­ջատ­ված մա­սով դա­տաքն­նու­թյան ըն­թաց­քը: Նա­խաքն­նու­թյու­նը վա­րող զին­դա­տա­խազ Գա­գիկ Ջհան­գի­րյա­նը փաս­տա­ցի ա­վե­լի շատ ձևաց­նում էր, թե ոճ­րա­գոր­ծու­թյան բա­ցա­հայտ­ման ջան­քեր է գոր­ծադ­րում, քան ո­րո­նում էր կազ­մա­կեր­պիչ­նե­րին: Շատ ակն­հայտ պատ­ճա­ռով՝ իր հայ­տա­րա­րու­թյամբ գոր­ծում էր քա­ղա­քա­կան ճնշ­ման տակ: Նա այդ­պես էլ խոր­հր­դա­րա­նին չներ­կա­յաց­րեց իր հաշ­վետ­վու­թյու­նը, թե­պետ «Միաս­նու­թյուն» դա­շին­քի ղե­կա­վար­ներ Ստե­փան Դե­միր­ճյա­նը, Անդ­րա­նիկ Մար­գա­րյա­նը, վար­չա­պետ Ա­րամ Սարգ­սյա­նը, գլ­խա­վոր դա­տա­խազ Բո­րիս Նա­զա­րյա­նը ա­սու­լիս հրա­վի­րե­ցին՝ ի պաշտ­պա­նու­թյուն, բայց նա ե­կավ Աժ ու չխո­սեց, ա­սաց՝ կխո­սի, երբ ու­սա­դիր­ներ չու­նե­նա, հի­մա էլ գու­ցե ա­սի, որ կխո­սի, երբ ու­սա­դիր­ներ ու­նե­նա… Դա­տա­վա­րու­թյունն ա­վարտ­վեց՝ ան­պա­տաս­խան թող­նե­լով գլ­խա­վոր հար­ցը՝ ով­քեր են կազ­մա­կեր­պիչ­նե­րը: Փաս­տա­ցի մինչև այ­սօր էլ չհայ­տն­վեց, նույ­նիսկ չո­րոն­վեց հան­րա­հայտ «ու­չաստ­կո­վին», որ պի­տի բա­ցա­հայ­տեր հոկ­տեմ­բե­րի 27-ը: ՈՒ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը դեռ պի­տի պա­տաս­խան տա՝ ինչ­պե՞ս իր նա­խա­գա­հու­թյան ըն­թաց­քում հնա­րա­վոր ե­ղավ նման մա­կար­դա­կի սպա­նու­թյան կազ­մա­կեր­պում՝ որ­տե՞ղ էր ազ­գա­յին անվ­տան­գու­թյու­նը, որ ոչ թե վար­չա­պե­տին, այլ ի­րեն էր են­թարկ­վում, ին­չու՞ էին ա­նու­շադ­րու­թյան մատն­վում կազ­մա­կերպ­վող ա­հա­բեկ­չու­թյան մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րը, ին­չու՞ այդ ըն­թացքն ու­նե­ցավ դա­տա­վա­րու­թյու­նը, ո­րի նպա­տա­կը ոչ թե մե­ղա­վոր­նե­րին բա­ցա­հայ­տելն էր, այլ ա­հա­բեկ­չու­թյու­նը կոծ­կե­լը: 2000-ին նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը դուրս ե­կավ անգ­լիա­կան թա­գու­հու պատ­վա­վոր դե­րից ու ստա­ցավ ան­սահ­մա­նա­փակ իշ­խա­նու­թյուն…
19 տա­րի ա­մեն հոկ­տեմ­բե­րի 27-ի իշ­խա­նու­թյան տար­բեր գոր­ծիչ­ներ հա­կա­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ էին ա­նում, որ ոճ­րա­գոր­ծու­թյու­նը բա­ցա­հայտ­ված է, ոճ­րա­գործ­նե­րը ցմահ ա­զա­տազ­րկ­ված են, որ ոճ­րա­գոր­ծու­թյու­նը հնա­րա­վոր չէ ամ­բող­ջու­թյամբ բա­ցա­հայ­տել՝ ներ­քին ու ար­տա­քին գոր­ծոն­նե­րի պատ­ճա­ռով, և այլն, և այլն… Նրանք շա­րու­նա­կում էին վա­խե­նալ, ու դա ար­դեն ախ­տո­րո­շում է: Այս ըն­թաց­քում բա­զում վար­կած­ներ են ա­ռա­ջադր­վել ար­տա­քին գոր­ծո­նի վե­րա­բե­րյալ: Հոկ­տեմ­բե­րի 27-ից ան­մի­ջա­պես հե­տո շր­ջա­նառ­վեց ԱՄՆ-ի մեղ­սակ­ցու­թյան վար­կա­ծը, որ բա­ցար­ձակ աբ­սուրդ էր: Ա­ռա­վել ևս վար­չա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նի՝ 1999-ի սեպ­տեմ­բե­րի վեր­ջին ԱՄՆ այ­ցից ու փոխ­նա­խա­գա­հի մա­կար­դա­կով ըն­դու­նե­լու­թյու­նից, տաս­նյակ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից հե­տո: Հոկ­տեմ­բե­րի 27-ին Երևա­նում էր ԱՄՆ փոխ­պետ­քար­տու­ղար Սթ­րոուբ Թել­բո­թը՝ բա­նակ­ցե­լու այդ հար­ցե­րով ու հան­դի­պել էր վար­չա­պե­տին: ԱՄՆ-ը Հա­յաս­տա­նում տե­սել էր լե­գի­տիմ իշ­խա­նու­թյուն, պատ­րաստ էր հա­մա­գոր­ծակ­ցել ու պատ­ճառ չու­ներ այդ իշ­խա­նու­թյան սպա­նու­թյու­նը կազ­մա­կեր­պել՝ ոչ մի ան­հա­մա­ձայ­նու­թյուն չու­նե­նա­լով: Ա­ռա­վել ևս, որ ոճ­րա­գոր­ծու­թյու­նից հե­տո Հա­յաս­տա­նը փաս­տա­ցի դար­ձավ ոչ թե ԱՄՆ-ի, այլ ՌԴ-ի ֆոր­պոստ: Քն­նարկ­վում էր Թուր­քիա­յի մեղ­սակ­ցու­թյու­նը՝ հաշ­վի առ­նե­լով, որ ոճ­րա­գործ­նե­րը ո­րոշ ժա­մա­նակ ապ­րել էին Թուր­քիա­յում: Քն­նարկ­վում էր Ի­րա­նի մաս­նակ­ցու­թյու­նը՝ տար­բեր պատ­ճառ­նե­րով: Հե­տո ի հայտ ե­կավ Ռու­սաս­տա­նի առն­չու­թյու­նը. 2006-ի աշ­նա­նը ռու­սա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի նախ­կին սպա Ա­լեք­սանդր Լիտ­վի­նեն­կոն նո­յեմ­բե­րի 23-ին Լոն­դո­նի հի­վան­դա­նո­ցում մա­հից ա­ռաջ ա­սել էր, որ «Հոկ­տեմ­բե­րի 27-ը Ռու­սաս­տա­նի ձեռ­քի գործն է» և խոր­հր­դա­րա­նի գն­դա­կա­հա­րու­թյու­նը ծրագ­րել էր ՌԴ գլ­խա­վոր հե­տա­խու­զա­կան վար­չու­թյու­նը: Վար­կա­ծը ոչ հիմ­նա­վոր հերք­վեց, ոչ հաս­տատ­վեց: Այդ մա­կար­դա­կի ոճ­րա­գոր­ծու­թյան բա­ցա­հայ­տու­մը չի կա­րող լի­նել միայն սպան­ված­նե­րի հա­րա­զատ­նե­րի խն­դի­րը, պե­տու­թյան խն­դիրն է, իսկ պե­տու­թյու­նը 19 տա­րի զբաղ­վել է հոկ­տեմ­բե­րի 27-ի է­ջը փա­կե­լով: Դա­վա­ճա­նե­լով ինքն ի­րեն՝ թե պե­տա­կա­նո­րեն, թե մարդ­կայ­նո­րեն: ՈՒ դա նե­րում չու­նի, չու­նի վա­ղե­մու­թյան ժամ­կետ: Հոկ­տեմ­բե­րի 27-ի բու­մե­րան­գը ան­վերջ վե­րա­դառ­նա­լու է: 2008-ի մար­տի 1-ն էլ հետևանք էր հոկ­տեմ­բե­րի 27-ի չբա­ցա­հայտ­ման: Պատ­մու­թյու­նը «ե­թե»-ներ չի ըն­դու­նում, բայց պատ­մու­թյու­նը ըն­դու­նում է փաս­տեր ու եզ­րա­կա­ցու­թյուն­ներ: Միայն հոկ­տեմ­բե­րի 27-ով էր հնա­րա­վոր Հա­յաս­տա­նում հաս­տա­տել այն իշ­խա­նու­թյու­նը, որ հե­տո գոր­ծեց 19 տա­րի: Չպատժ­ված հան­ցան­քը ան­վերջ վե­րա­դառ­նում է ու նոր հան­ցա­գործ­ներ է ստեղ­ծում:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Ո­մանք կար­ծում են, որ հի­մա ճիշտ ժա­մա­նակն է 1999-ի հոկ­տեմ­բե­րի 27-ի ա­հա­բեկ­չու­թյան հե­տաքն­նու­թյան վերս­կս­ման ու վեր­ջա­պես կազ­մա­կեր­պիչ­նե­րի բա­ցա­հայտ­ման: Ե­թե հաշ­վի առ­նենք, որ 20 տա­րում ոճ­րա­գոր­ծու­թյան հետ առ­նչ­վող ան­ձինք՝ սկ­սած մաս­նա­կից­նե­րից, մինչև առ­նչ­վող­ներ, բան­տում, ա­զա­տու­թյան մեջ, ար­տա­սահ­մա­նում անս­պա­սե­լի մեռ­նում են, այս տե­սա­կե­տը գո­յու­թյան ի­րա­վունք ու­նի: Բայց, որ­քան էլ ցա­վոտ է ըն­դու­նե­լը, այ­սօր­վա Հա­յաս­տա­նը ևս պատ­րաստ չէ ոճ­րա­գոր­ծու­թյան բա­ցա­հայտ­մա­նը: Պե­տու­թյու­նը չու­նի ան­կախ դա­տա­րան և բա­վա­րար ներ­քին ու ար­տա­քին դի­մադ­րու­նա­կու­թյուն՝ ըն­դու­նե­լու ճշ­մար­տու­թյու­նը ողջ ա­նո­ղո­քու­թյամբ՝ հաշ­վի առ­նե­լով, որ սպա­նու­թյան պատ­ճառ­նե­րը կա­րող են հաս­նել ոչ միայն Մոսկ­վա, այլև Ղա­րա­բա­ղի հարց: Հա­մե­նայն դեպս՝ Մեղ­րիի տար­բե­րա­կի կա­սե­ցու­մը ռեալ փաստ է, ո­րի մա­սին խո­սել են ոչ միայն վար­չա­պետ Ա­րամ Սարգ­սյա­նը, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Վա­ղար­շակ Հա­րու­թյու­նյա­նը, այլև ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ԱՄՆ նախ­կին հա­մա­նա­խա­գահ Քե­րի Քա­վա­նոն: Վեր­ջին մեկ տա­րում դա­տա­վա­րու­թյուն­նե­րը դար­ձել են ա­ռօ­րյա, չկա վս­տա­հու­թյուն ոչ դա­տաքն­նու­թյան, ոչ դա­տա­րան­նե­րի նկատ­մամբ: Այս ի­րա­վի­ճա­կում 27-ի գոր­ծի վե­րա­բա­ցու­մը վե­րած­վե­լու է հեր­թա­կան շա­հարկ­ման ու ոչ մի մի­լի­մետ­րով չի մո­տե­նա­լու ճշ­մար­տու­թյա­նը: Բայց դա չի նշա­նա­կում, որ հոկ­տեմ­բե­րի 27-ի գոր­ծը փակ­ված է:


Օ­րերս հայտ­նի դար­ձավ, որ հոկ­տեմ­բե­րի 27-ի գոր­ծով ցմահ դա­տա­պարտ­ված գլ­խա­վոր ոճ­րա­գոր­ծը դի­մել է վա­ղա­ժամ­կետ ա­զատ ար­ձակ­ման խնդ­րան­քով, և դի­մումն ըն­թաց­քի մեջ է՝ 80 օ­րում պետք է պա­տաս­խան տր­վի: Հա­զիվ թե Հա­յաս­տա­նում գտն­վի որևէ դա­տա­վոր, ում ցի­նիզ­մը բա­վա­րա­րի դրա­կան պա­տաս­խան տալ ցի­նիկ դի­մու­մին: Բայց Հա­յաս­տա­նում ապ­րում ու գոր­ծում են մար­դիկ, որ ոչ միայն 1999-ի հոկ­տեմ­բե­րի 28-ին ցի­նիկ ծի­ծա­ղում էին ու ա­սում՝ ինչ է ե­ղել, որ. մի խումբ ռո­ման­տիկ­ներ ԱԺ էին մտել, այլև այդ­պես էլ հո­դա­բաշխ բա­ցատ­րու­թյուն չեն տվել՝ ին­չու՞ այդ օ­րը դահ­լի­ճում չէին, թե­պետ պար­տա­վոր էին՝ իբրև պատ­գա­մա­վոր ու նա­խա­րար: Եվ ի­րենք ան­ձամբ ի՞նչ են ա­րել, որ ո­ճի­րը կանխ­վեր կամ նա­խաքն­նու­թյու­նը նա­խաքն­նու­թյան, դա­տա­վա­րու­թյու­նը դա­տա­վա­րու­թյան նման լի­ներ: Շատ հեշտ է ա­մեն ինչ մե­կի ու­սե­րին բար­դե­լը, բայց այդ մե­կը ա­մե­նա­զոր է դառ­նում, երբ շուրջ­բո­լո­րը միայն վախ­կոտ պնա­կա­լեզ­ներ ու կա­մա­կա­տար­ներ է տես­նում: ՈՒ թող մեզ նե­րեն հոկ­տեմ­բե­րի 27-ի 8 զո­հե­րը, նե­րեն ու սպա­սեն, որ մենք ուժ ու հա­մար­ձա­կու­թյուն կու­նե­նանք բա­ցա­հայ­տե­լու՝ ի՞նչ կա­տար­վեց երկ­րում 1999-ի հոկ­տեմ­բե­րին ու հե­տո… Վազ­գե­նի աչ­քե­րը մեզ վրա են. «Մտա­ծեք էս երկ­րի մա­սին»:

Դիտվել է՝ 4470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ