ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բորիս Ջոնսոնի ու բրեկզիտի հարցը կլուծվի շաբաթ օրը

Բորիս Ջոնսոնի ու բրեկզիտի հարցը կլուծվի շաբաթ օրը
18.10.2019 | 11:20

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ բրեկզիտի հարցում համաձայնության է հասել ԵՄ-ի հետ: Բրյուսելը հաստատում է: Բորիս Ջոնսոնը Թվիթերում գրել է. «Մենք ունենք հիանալի նոր համաձայնություն, որ մեզ է վերադարձնում վերահսկողությունը»: Համաձայնությունը պետք է հաստատվի ԵՄ սամիթում հոկտեմբերի 17-18-ին, հետո ստանա Բրիտանիայի Համայնքների պալատի հավանությունը հոկտեմբերի 19-ի արտահերթ նիստում: Բրիտանիայի խորհրդարանը կարող է նորից փչացնել վարչապետի կյանքը՝ Համայնքների պալատը, որտեղ մեծամասնությունը Բորիս Ջոնսոնի ընդդիմախոսներն են, կարող է չընդունել նոր համաձայնագիրը: Պահպանողականների դաշնակից Հյուսիսային Իռլանդիայի դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը հայտարարել է, որ սահմանի հարցում տարաձայնությունները պահպանվում են և կուսակցությունը դեռ պատրաստ չէ աջակցել նոր համաձայնագրին: 639 պատգամավորներից յունիոնիստներն ունեն ընդամենը 10 մանդատ, բայց նրանց տեսակետը կարևոր է, որովհետև ենթադրվում է, որ նրանց է հետևելու բրեկզիտական պատգամավորների որոշակի մասը Պահպանողական կուսակցությունից:
Ջոնսոնի ամբողջ խմբակցությունը հյուսիսիռլանդացիների հետ Համայնքների պալատում մեծամասնություն չունի: Լեյբորիստները լրագրողներին ասել են, որ կուսակցությունը վճռել է շաբաթ օրվա արտահերթ նիստում քվեարկել երկրորդ հանրաքվեի օգտին: Ընթացակարգի իմաստով դա նշանակում է, որ երբ վարչապետ Բորիս Ջոնսոնը նոր համաձայնագիրը ներկայացնի քվեարկության, ընդդիմությունը կփորձի համաձայնագրին լրացում ավելացնել, որ պետք է դրվի հանրաքվեի: Հանրաքվեի պատասխանի այլընտրանքային տարբերակը բրեկզիտի չեղարկումն է: Ընդդիմադիր մյուս կուսակցությունները՝ Շոտլանդիայի ազգայինը, Լիբերալ-դեմոկրատականը, Կանաչները, Ուելսինը և փոփոխությունների կողմնակից անկախ խումբը վաղուց են պահանջում բրեկզիտի նոր հանրաքվե: Հանրաքվեի կազմակերպման ու անցկացման համար պահանջվում է նվազագույնը 22 շաբաթ:
Առայժմ հասկանալի չէ՝ կհաջողվի՞ Բորիս Ջոնսոնին ստանալ խորհրդարանի համաձայնությունը և, ինչպես ինքն է խոստացել, խուսափել նոր հետաձգումից: Բրեկզիտի վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է:
BBC


Հ.Գ. ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի բանակցողները ԵՄ-ի պետությունների ղեկավարների գագաթաժողովից առաջ համաձայնության են բրեկզիտի պայմանների շուրջ՝ գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Twitter-ում: «Եթե կա կամք, կա նաեւ համաձայնություն, և մենք ունենք: Դա արդարացի ու հավասարակշռված համաձայնագիր է ԵՄ-ի և Միացյալ Թագավորության համար… Ես առաջարկում եմ գագաթաժողովին՝ ընդունել այդ գործարքը»,-գրել Է նա: Brexit-ի չեղարկումը ԵՄ-ի հետ գործարքի այլընտրանքն է, որը չի ստանա խորհրդարանի աջակցությունը՝ հայտարարել է Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավար Նիկոլա Սթերջենը: «Ինձ թվում է, որ նրանք, ովքեր դեմ են քվեարկել Թերեզա Մեյի առաջարկած գործարքին, չի քվեարկի այդ տարբերակի օգտին, որն էլ ավելի քիչ գրավիչ է դարձնում Brexit-ը: Brexit-ի չեղարկման տարբերակը միշտ էլ մնում է այդ գործարքի այլընտրանքը»,-գրել է Սթերջենը Twitter-ում: Նրա խոսքով՝ Շոտլանդիան միշտ էլ դեմ է եղել ԵՄ-ից դուրս գալուն: «Brexit-ը ցույց տվեց, որ Շոտլանդիայի համար սեփական ապագայի որոշման միակ ճանապարհը մնում է անկախությունը, ահա թե ինչու մենք պետք է հաջորդ տարի երկրորդ հանրաքվեն անցկացնենք Մեծ Բրիտանինայի կազմից դուրս գալու շուրջ»,- ասել է Շոտլանդիայի ղեկավարը:


2019-ին Համայնքների պալատը երեք անգամ մերժել է բրեկզիտի համաձայնագիրը, որ ներկայացնում էր Թերեզա Մեյի կառավարությունը՝ Բրյուսելի հետ համաձայնեցնելով: Պատճառը իռլանդական բեկստոպն էր: Շաբաթ օրն էլ իսլանդական սահմանի խնդրի նոր լուծումը կարող է պատճառ դառնալ, որ պատգամավորները դեմ քվեարկեն: Եվ քանի որ Համայնքների պալատը օրենքը է ընդունել, որով վարչապետին արգելվում է ԵՄ-ից հեռանալ առանց համաձայնության, մնում է նրա հրաժարականը կամ համաձայնությունը երկրորդ հանրաքվեի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ