ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կոնս­տան­տը պե­տու­թ­յունն է

Կոնս­տան­տը պե­տու­թ­յունն է
27.09.2019 | 00:09
Հա­սա­րա­կա­կան ցն­ցում չա­ռա­ջաց­րեց լու­րը, որ սեպ­տեմ­բե­րի 24-ին Շի­րա­կի մար­զի Բա­սեն գյու­ղում ինք­նաս­պան է ե­ղել 62-ա­մյա մի կին՝ հյու­րա­սե­նյա­կի դռ­նից կախ­վե­լով: Հա­րա­զատ­նե­րից բա­ցի ու՞մ կա­րող է հե­տաքր­քրել 62-ա­մյա կնոջ ող­բեր­գու­թյու­նը: Մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յի, որ վերջ է տվել կյան­քին՝ իր տա­նը: Հա­սա­րա­կա­կան ցն­ցում էր նախ­կին ոս­տի­կա­նա­պետ, ՆԳ նա­խա­րար Հայկ Հա­րու­թյու­ն­յա­նի մա­հը՝ Բջ­նիի ա­ռանձ­նա­տա­նը: Ին­չո՞վ են նույն օր­վա եր­կու մա­հե­րը մի­մյան­ցից տար­բեր­վում: Հար­ցը հռե­տո­րա­կան է՝ մտա­ծե­լու հա­մար: Ձեզ­նից յու­րա­քան­չյու­րը 10 տար­բե­րու­թյուն կա­րող է թվար­կել, դա մա­կե­րե­սա­յին ըն­կա­լում է, իսկ խոր­քա­յի՞­նը…
Բնա­կա­նա­բար՝ քնն­չա­կան կո­մի­տեն քրեա­կան գործ հա­րու­ցեց Հայկ Հա­րու­թյու­նյա­նի մահ­վան կապակցությամբ, առգ­րավ­վե­ցին Բջ­նիի տան մուտ­քը տե­սան­կա­րա­հա­նող տե­սախ­ցիկ­նե­րը, տե­սագ­րու­թյու­նը զնն­վեց, պարզ­վեց՝ դեպ­քի նա­խորդ օ­րը որևէ մե­կը, բա­ցի ա­ռանձ­նա­տա­նը գտն­վող եր­կու ան­ձից, չի ե­կել: Դեպ­քի վայ­րի զն­նու­թյան ժա­մա­նակ հայտ­նա­բեր­վել են ար­նան­ման հետ­քեր, վերց­վել փոր­ձան­մուշ­ներ, դիա­կի կող­քին հայտ­նա­բեր­վել են «կԾհ» տե­սա­կի ատր­ճա­նակ և պար­կուճ, հար­ցաք­նն­վել են վկա­նե­րը: Որ­քան տա­րօ­րի­նակ էր նախ­կին ոս­տի­կա­նա­պե­տի մա­հը, նույն­քան տա­րօ­րի­նակ են մահ­վան շուրջ ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը:
Դեռ քչե­րը գի­տեին՝ ինչ է ե­ղել, շր­ջա­նառ­վեց լու­րը, որ Հայկ Հա­րու­թյու­նյա­նը մա­հից ա­ռաջ իր մոտ գտն­վող ան­ձին բո­ղո­քել էր Մար­տի 1-ի գոր­ծով քն­նու­թյու­նից, որ իր վրա ճն­շում են գոր­ծադ­րում, ու­զում են՝ նախ­կին նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի և ոս­տի­կա­նու­թյան զոր­քե­րի հրա­մա­նա­տա­րի նախ­կին տե­ղա­կալ Գե­ղամ Պետ­րո­սյա­նի դեմ ցուց­մունք տա: Քնն­չա­կան կո­մի­տեն հեր­քեց. վկան նման տե­ղե­կու­թյուն չի հա­ղոր­դել՝ խո­սակ­ցու­թյու­նը չի առ­նչ­վել Մար­տի 1-ի գոր­ծին: Հար­ցաք­նն­վե­ցին և ի­րենց աղ­բյուր­նե­րը չբա­ցա­հայ­տե­ցին լու­րը հրա­պա­րա­կած Hayeli.am և Armlur.am կայ­քե­րի խմ­բա­գիր­նե­րը:
Նա­խաքն­նա­կան մարմ­նից ի­մա­ցանք, որ Հայկ Հա­րու­թյու­նյա­նը խմած է ե­ղել: Քա­նի դեռ հե­տաքն­նու­թյու­նը չի ա­վարտ­վել, ոչ ոք չի կա­րող ա­սել՝ սպա­նու­թյու՞ն, թե՞ ինք­նաս­պա­նու­թյուն է ե­ղել: Գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նը հայ­տա­րա­րեց, որ մե­ղադ­րող կող­մը զրկ­վել է մար­տի­մե­կյան գոր­ծի ա­ռանց­քա­յին վկա­նե­րից մե­կին դա­տա­րա­նում հար­ցեր տա­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Հրա­պա­րակ­վել է նաև նրա ցուց­մուն­քը, որ շատ հար­ցե­րում հա­մար­ժեք չէ ի­րա­կա­նու­թյա­նը:
Մինչ ո­մանք փոր­ձում են Հայկ Հա­րու­թյու­նյա­նի մա­հը ներ­կա­յաց­նել ինք­նաս­պա­նու­թյան դր­դում, ո­մանք հա­մա­րում են, որ մար­տի 1-ի գլ­խա­վոր վկա­նե­րից մե­կի մա­հը ձեռն­տու է միայն գլ­խա­վոր մե­ղադ­րյա­լին՝ Ռո­բերտ Քո­չա­ր­յա­նին: Ո­մանք էլ ա­ռա­ջադ­րում են վար­կած, թե ինչ-որ մե­կին կա­րող էր պետք լի­նել մահ, ո­րի կաս­կա­ծը գնա­լու էր Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ուղ­ղու­թյամբ: Այ­սինքն՝ կա եր­րորդ կողմ: Գու­ցե ոչ Հա­յաս­տա­նից:
Ի­հար­կե, Հայկ Հա­րու­թյու­նյանն ա­ռանց­քա­յին վկա էր, ու դա­տա­րա­նում նրա ցուց­մունք­նե­րը կարևոր էին. նա ու­ներ վկա­յի կար­գա­վի­ճակ: Հայկ Հա­րու­թյու­նյանն այն պաշ­տո­նյա­նե­րից էր, որ աշ­խա­տան­քի բե­րու­մով բա­զում գաղտ­նիք­ներ գի­տեր, նրա բա­ցա­հայ­տում­նե­րը, ե­թե ո­րո­շեր խո­սել, վտան­գա­վոր կա­րող էին լի­նել շա­տե­րի հա­մար: Հի­մա բո­լո­րը կենտ­րո­նա­ցել են Մար­տի 1-ի վրա, բայց Հայկ Հա­րու­թյու­նյա­նը առ­նչ­վել է կա­լա­նա­վայ­րե­րին, ոս­տի­կա­նա­պետ էր 2000-ին, երբ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը ճն­շեց Ար­կա­դի Վար­դա­նյա­նի ընդ­դի­մա­դիր շար­ժու­մը, երբ 2004-ի ապ­րի­լի 12-ին ա­րյու­նով ներկ­վեց Բաղ­րա­մյան պո­ղո­տան, ջար­դուփ­շուր ար­վե­ցին ընդ­դի­մա­դիր կու­սակ­ցու­թյուն­նե­րի գրա­սե­նյակ­նե­րը, ու ձեր­բա­կալ­վե­ցին տաս­նյակ ընդ­դի­մա­դիր­ներ: Շա­տերն են ա­սում, որ Հայկ Հա­րու­թյու­նյանն այն մար­դը չէր, որ ինք­նաս­պան լի­ներ։ Հե­ռա­ցած­նե­րից նա միա­կը չէ՝ տա­րի­ներ ա­ռաջ սր­տի կաթ­վա­ծից մա­հա­ցավ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան պետ Գրի­գո­րի Սար­կի­սո­վը: Մի քա­նի տա­րի ա­ռաջ ծանր հի­վան­դու­թյու­նից մա­հա­ցավ ԱԱԾ պետ Գո­րիկ Հա­կո­բյա­նը, հե­տո ծանր հի­վան­դու­թյու­նից մա­հա­ցավ Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում գոր­ծո­ղու­թյան պա­տաս­խա­նա­տու Ար­մեն Ե­րի­ցյա­նը, սպան­վեց Գևորգ Մհե­րյա­նը: Ա­միս­ներ ա­ռաջ ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նը հայ­տա­րա­րեց, որ ԱԱԾ-ից ան­հե­տա­ցել են կարևոր փաս­տաթղ­թեր, ո­րոնք առ­նչ­վում են Մար­տի 1-ի գոր­ծին: ՈՒ հի­մա պե­տու­թյան գործն է դառ­նում վկա­նե­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վու­մը:
Ճիշտ էր նախ­կին վար­չա­պետ, «Հան­րա­պե­տու­թյուն» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ Ա­րամ Սարգ­սյա­նը, որ Ֆեյս­բու­քում գրել էր. «Փաս­տո­րեն՝ Մար­տի 1-ի ող­բեր­գու­թյու­նը շա­րու­նակ­վում է 11 տա­րի անց էլ»: Եվ ոչ ոք չար­ձա­նագ­րեց, որ այս օ­րե­րին երկ­րում չեն նա­խա­գա­հը, վար­չա­պե­տը, Աժ նա­խա­գա­հը, որ ԱՄՆ-ում գտն­վող վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը որևէ կերպ չար­ձա­գան­քեց կա­տար­վա­ծին:
Վար­չա­պե­տը ԱՄՆ-ում էր ու հան­դի­պում­ներ-ե­լույթ­նե­րի մեջ: Բուռն-հու­զա­ռատ, խոս­տում­նա­ռատ, ան­բո­վան­դակ ե­լույթ­ներ և ֆան­տաս­տիկ հան­դի­պում­ներ՝ Հու­նաս­տա­նի, Ավ­ստ­րա­լիա­յի, Կա­նա­դա­յի նախ­կին վար­չա­պե­տե­րի, Կիպ­րո­սի ու Չե­խիա­յի նա­խա­գահ­նե­րի հետ: Ին­չու՞ ֆան­տաս­տիկ: Մե­ծա­գույն հար­գանք ու­նե­նա­լով այդ եր­կր­նե­րի հան­դեպ, կարևո­րե­լով հան­դի­պում­նե­րում քն­նարկ­ված հար­ցերն ու կա­յաց­ված ո­րո­շում­նե­րը, միան­շա­նակ է, որ Հու­նաս­տա­նը, Ավ­ստ­րա­լիան, Կա­նա­դան, Կիպ­րոսն ու Չե­խիան այն պե­տու­թյուն­նե­րը չեն, որ այ­սօր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հար­ցե­րում կշիռ ու ազ­դե­ցու­թյուն ու­նեն: Այ­սինքն՝ Հա­յաս­տանն էլ եր­րոր­դա­կան-չոր­րոր­դա­կան եր­կր­նե­րի կար­գում է՝ վար­չա­պե­տի հան­դի­պում­նե­րի մա­կար­դա­կից ել­նե­լով, բա­ցա­ռու­թյամբ ՆԱ­ՏՕ-ի գլ­խա­վոր քար­տու­ղա­րին հան­դի­պու­մը: Իսկ Հնդ­կաս­տա­նի վար­չա­պե­տի հետ հան­դի­պու­մը հաս­տա­տում է՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի քար­տե­զում Եվ­րո­պա չկա: Ֆան­տաս­տի­կա է՝ այդ­քան գցել ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան նշա­ձո­ղը: Բայց կա ա­ռա­վել մեծ ֆան­տաս­տի­կա Նի­կոլ Փա­շի­նյա­նի ԱՄՆ այ­ցի մեջ՝ ոչ նրան, ոչ հան­դի­պում­նե­րում նրան հար­ցեր տվող­նե­րին բնավ չեն հե­տաք­րք­րում հայ-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Նույնն է, թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը ոչ թե ԱՄՆ-ում է, այլ, ա­սենք, Զիմ­բաբ­վեում: Սա տագ­նա­պի ազ­դան­շան է, ե­թե, ի­հար­կե, որևէ մե­կին հե­տաք­րք­րում է Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ու գոր­ծում է օ­րի­նա­չա­փու­թյու­նը, որ ար­տա­քին ու ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն­նե­րը մի­մյանց շա­րու­նա­կու­թյունն են: Փո­խա­րե­նը թվում է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ԱՄՆ-ից շա­րու­նա­կում է ներ­քա­ղա­քա­կան պա­տե­րազ­մը «նախ­կին հան­ցա­վոր ռե­ժի­մի» ու նախ­կին դար­ձած ներ­կա­նե­րի դեմ: Նա գծել է իր Բեր­մու­դյան ե­ռան­կյու­նին՝ լրատ­վա­մի­ջոց­ներ-դա­տա­րան­ներ-ե­կե­ղե­ցի, ու ԱՄՆ-ից շանթ ու ո­րոտ է ար­ձա­կում «կա­ռա­վա­րու­թյան տա­կը քան­դող­նե­րի դեմ» խոս­տա­նա­լով «ծն­կի բե­րել» բո­լո­րին:
Փաս­տա­ցի՝ սի­րո ու հա­մե­րաշ­խու­թյան հե­ղա­փո­խու­թյան հետևանք դար­ձավ հա­սա­րա­կու­թյան եր­կու մա­սի բա­ժա­նու­մը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նին ան­վե­րա­պահ նվիր­ված­ներ, որ ուղ­ղա­կի ու փո­խա­բե­րա­բար ան­ջա­տում են ու­ղե­ղը, և ծն­կի ե­կած­ներ, որ միան­շա­նակ թշ­նա­մի­ներ են՝ ան­կախ սե­ռից, տա­րի­քից, մաս­նա­գի­տու­թյու­նից, նախ­կին-ներ­կա կար­գա­վի­ճա­կից: Այս­քա­նից հե­տո հայ­տա­րա­րել. «Մեր խն­դի­րը երկ­րում խոր­քա­յին, բո­վան­դա­կա­յին, ինս­տի­տու­ցիո­նալ փո­փո­խու­թյուն­ներ բե­րելն է, և մեր երկ­րի ո­րա­կը, մեր երկ­րում կյան­քի ո­րա­կը, մեր երկ­րում ինս­տի­տուտ­նե­րի աշ­խա­տան­քի ո­րա­կը փո­խե­լը։ Սա մի ճա­նա­պարհ է, որ­տեղ կոմպ­րո­միս­ներ չեն լի­նե­լու», շատ եր­կի­մաստ է հն­չում։ Տե­սա­կա­նո­րեն ա­մեն ինչ ճիշտ է, գործ­նա­կա­նում ստաց­վում է՝ ինչ կա: Ե­ղա­ծը շեն­շող չէ: Օ­րի­նակ՝ ին­չո՞վ բա­ցատ­րել, որ Վա­յոց ձո­րի մարզ­պե­տի խոր­հր­դա­կա­նը ծեծ­կռ­տու­քի մեջ է մտ­նում Հա­յոց բա­նա­կի սպա­յի հետ, ու նա քա­նի օր է կո­մա­յի մեջ է, և կյան­քի շան­սե­րը մեծ չեն: Հի­մա Տր­դատ Սարգ­սյանն ա­ղո­թում է Ա­րա Մխի­թա­րյա­նի ա­պա­քին­ման հա­մար՝ հա­զիվ թե մար­դա­սի­րու­թյու­նից: Նի­կոլ Փա­շի­նյա­նի նշա­նա­կած մարզ­պե­տը՝ «թի­մի» մար­դը, նախ հո­խոր­տում է, հե­տո հրա­ժա­րա­կան տա­լիս: Ե­զա­կի դեպք չէ, երբ յու­րա­յին­նե­րը ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով չեն ար­դա­րաց­նում վար­չա­պե­տի ակն­կա­լիք­նե­րը: Ա­վե­լին՝ նրա ձեռ­քով աս­պա­րեզ բեր­ված, ու­սա­դիր­նե­րի աստ­ղերն ա­վե­լաց­րած՝ փոր­ձում են նրա դեմ հա­կակ­շիռ դառ­նալ՝ սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ, թե ար­տա­քին դր­դու­մով՝ էա­կան չէ: Էա­կան է, որ վար­չա­պե­տը չի տի­րա­պե­տում ի­րա­վի­ճա­կին ու ա­նում է պա­տաս­խան ջղա­ձիգ քայ­լեր՝ ստա­նա­լով նույն­քան ջղա­ձիգ պա­տաս­խան­ներ: Հե­ղա­փո­խա­կան փայ­լփ­լուն ցու­ցա­փեղ­կի հետևում ոչ միայն տգի­տու­թյունն է ու ան­փոր­ձու­թյու­նը, այլև՝ ան­փա­րա­տե­լի մե­ծամ­տու­թյու­նը, որ ի­րենք ճիշտ են, ու ի­րեն­ցից բա­ցի բո­լո­րը՝ սխալ ու մե­ղա­վոր: Տեղ-տեղ՝ դա­վա­ճան: Ժա­մա­նակն է դա­տարկ պա­թե­տի­կա­յից, ճռճ­ռան ֆրազ­նե­րից, բո­լո­րե­քյան սպառ­նա­լիք­նե­րից հրա­ժար­վել ու նա­յել ի­րա­կա­նու­թյան աչ­քե­րին: Իշ­խա­նու­թյու­նը պե­տու­թյու­նը չէ: Խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գով եր­կր­նե­րում կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը հա­ճախ են փոխ­վում: Երբ հնա­րա­վոր չէ կոա­լի­ցիա կազ­մել, ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ են լի­նում: Վեր­ջին օ­րի­նա­կը Իս­րա­յե­լը, որ այս տա­րի Կնե­սե­տի եր­կու ընտ­րու­թյուն ա­րեց, գու­ցե եր­րորդն էլ ա­նի: Կամ՝ Մեծ Բրի­տա­նիան, որ բրեկ­զի­տի պատ­ճա­ռով ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի ա­ռաջ է կանգ­նած ու հեր­թա­կան վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կանն է պա­հան­ջում: Կյան­քը չի սկս­վում ու ա­վարտ­վում կա­ռա­վա­րու­թյան կազ­մա­վո­րու­մով: Կա­ռա­վա­րու­թյու­նը նպա­տակ չէ, մի­ջոց է: Հա­յաս­տա­նում սա չեն ըն­կա­լում կամ ըն­կա­լում են իբրև կոնս­տանտ մե­ծու­թյուն՝ մի ան­գամ տր­վեց, լի­նե­լու է ընդ­միշտ: Իշ­խա­նու­թյուն­նե­րը փոխ­վում են, պե­տու­թյու­նը՝ կա: Կոնս­տան­տը պե­տու­թյունն է: Չի կա­րե­լի հա­նուն հե­ղա­փո­խու­թյան ա­մեն ինչ ո­տա­տակ տալ՝ հայ­տա­րա­րե­լով, թե ինս­տի­տու­ցիո­նալ բա­րե­փո­խում­ներ են: Նախ և ա­ռաջ պետք է հրա­պա­րա­կել այդ բա­րե­փո­խում­նե­րի բո­վան­դա­կու­թյու­նը ու ստա­նալ հա­սա­րա­կու­թյան հա­մա­ձայ­նու­թյու­նը, ոչ թե հո­խոր­տալ պա­տե­րով տա­լու, ծն­կի բե­րե­լու թե­մա­նե­րով ու բո­լո­րի, ար­դեն նաև յու­րա­յին­նե­րի մեջ դա­վա­դիր­ներ ու դա­վա­ճան­ներ ո­րո­նել: Յու­րա­յին­ներն էլ կա­րող են օ­տա­րա­նալ: Սա քա­ղա­քա­կան բայ­ղու­շու­թյուն չէ, պարզ պրագ­մա­տիզմ է: ՈՒ պրագ­մա­տիզմ է մնա­լու այն­քան, քա­նի դեռ վար­չա­պետն ար­բած է իր լե­գի­տի­մու­թյամբ ու մո­ռա­նում է, որ 2018-ի ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ էլ ե­ղել են ժո­ղովր­դա­վա­րա­կան ընտ­րու­թյուն­ներ՝ 1999-ի մա­յի­սի 31-ին, ու գեր­լե­գի­տիմ վար­չա­պետ, որ նաև պե­տա­կան կա­ռա­վար­ման ու պա­տե­րազ­մի փորձ ու­ներ. մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում ա­նու­րա­նա­լի հե­ղի­նա­կու­թյուն, որ երբ աշ­խա­տան­քա­յին այ­ցով ԱՄՆ էր գնում, փոխ­նա­խա­գա­հին էր հան­դի­պում: Որ իր ամ­բողջ գոր­ծու­նեու­թյամբ ՏԻ­ՐՈՋ օ­րի­նակ էր ու միաս­նու­թյուն էր սեր­մա­նում, ոչ թե կաս­կած­ներ: Կա­ռու­ցում էր, պաշտ­պա­նում ու սի­րում էր եր­կիրն ու մարդ­կանց ու վար­չա­պե­տու­թյու­նը սկ­սել էր տն­տե­սա­կան նե­րու­ժի գույ­քագ­րու­մից:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Կար­ծես անն­կատ մնաց, որ սեպ­տեմ­բե­րի 23-ին շփ­ման գծի հա­րավ-արևե­լյան հատ­վա­ծում հա­կա­ռա­կոր­դը դի­վեր­սիոն ներ­թա­փանց­ման փորձ էր ձեռ­նար­կել և չե­զոք գո­տում թող­նե­լով մեկ սպան­վածի` շպրտ­վել ել­ման դիր­քեր: Որ Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը Նյու Յոր­քում հան­դի­պեց ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րին, Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար Էլ­մար Մա­մե­դյա­րո­վին, իսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հար­ցազ­րույց տվեց Fox LA-ին ու ՄԱԿ-ի ամ­բիո­նից կրկ­նեց. «ԼՂ հա­կա­մար­տու­թյան ցան­կա­ցած լու­ծում պետք է ըն­դու­նե­լի լի­նի Հա­յաս­տա­նի, Ղա­րա­բա­ղի և Ադր­բե­ջա­նի ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար»: «Հա­յաս­տա­նը ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հո­վա­նու ներ­քո բա­նակ­ցու­թյուն­նե­րի մաս­նակ­ցե­լու փո­խա­րեն ձգ­տում է ժա­մա­նակ շա­հել ադր­բե­ջա­նա­կան հո­ղե­րի օ­կու­պա­ցիան ամ­րապն­դե­լու հա­մար»,- ա­սաց Էլ­մար Մա­մե­դյա­րո­վը ԻՀԿ շր­ջա­նա­կում Ղա­րա­բա­ղի հար­ցով խմ­բի նիս­տի ժա­մա­նակ ու տրտն­ջաց, որ ՀՀ վար­չա­պե­տը «ան­պա­տաս­խա­նա­տու հայ­տա­րա­րու­թյուն­ներ» է ա­նում: «Այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը վկա­յում են, որ Հա­յաս­տա­նի նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի նոր­մե­րի ու սկզ­բունք­նե­րի խախտ­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը»: Ա­մեն ինչ ան­փո­փոխ է՝ կող­մե­րի միջև փո­խըմ­բռ­նու­մը 0 է: Անն­կատ մնաց, որ բաց Լար­սը փաս­տա­ցի ռու­սա­կան կող­մից փակ է, թեև դա այլ խո­սակ­ցու­թյուն է՝ Պու­տի­նի Հա­յաս­տան այ­ցի թե­մա­յով: Թա­խան­ձա­գին խնդ­րանք՝ պաշ­տո­նա­պես ձևա­կեր­պեք, վեր­ջա­պես, ՀՀ ազ­գա­յին շա­հը: ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցի­ներն ար­ժա­նի են այդ տար­րա­կան գի­տե­լի­քին:
Դիտվել է՝ 2747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ