Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
25.10.2013 | 17:25

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս. թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի թաղամասի Բ1 զանգվածի, բացի Անդրանիկի 52-62 զույգ համարներից, Րաֆֆու 37-61, 69, 73-103 կենտ համարներից, Բաբաջանյան 1, 1/1,1/2, 3, 5, 7, 9, 15, 19 համարներից, Բ2 զանգվածի, Բ3 զանգվածի, բացի Ջիվանի 1-17 համարներից, Բ4 զանգվածի, Շահումյանի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Նույն պատճառով հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի, Սպանդարյան կայարանի և հարակից արտադրական տարածքների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 1-22 փողոցների, Կոտայքի մարզի Քասախ գյուղի, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 1700

Մեկնաբանություններ