Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Բանանա-խավիարա-ծիրանակեր հանրապետություններն ու «խրտվիլակները»

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Բանանա-խավիարա-ծիրանակեր հանրապետություններն ու «խրտվիլակները»
29.06.2013 | 22:03

Երբ լուրեր են տարածվում այն մասին, որ Ռուսաստանը, կամ սպառազինությունների մեծածավալ արտադրությամբ աչքի ընկնող ցանկացած այլ պետություն, միջին հեռահարության ինչ-որ տեսակի հրթիռներ է վաճառել Ադրբեջանի կամ Հայաստանի նման մի երկրի, ենթագիտակցությանս մեջ այդօրինակ գործարքները մշտապես կապակցվում են կատարված խարդախության զգացողության հետ: Այս կարգի զինատեսակները կիրառվում են սովորաբար լայնածավալ միջպետական պատերազմների ժամանակ, երբ հակամարտող կողմերը ռազմական գործողություններ են վարում ոչ միայն ռազմաճակատում, այլև ձգտում են առավելագույն վնասը հասցնել հակառակորդի թիկունքային ենթակառուցվածքներին, հոգեբանորեն և ֆիզիկապես ընկճել, չեզոքացնել նրա քաղաքացիական բնակչությանը: Նման դեպքերում առանձնակի արժեք է ձեռք բերում թշնամու թիկունքում ընտրված թիրախներին ուղղված հրթիռային հարվածները ճիշտ նշանակետին հասցնելու կարողությունը:Ա յս կարգի զինատեսակներ ձեռք բերելիս, վերը նշված գնորդ-պետությունների էական տեխնոլոգիական հետամնացությունը թույլ չի տալիս նրանց պարզել, թե բացի գնված սպառազինությունների տիպային տեխնիկական նկարագիրը ներկայացնող փաստաթղթերի փաթեթում նշված հատկանիշներից, ուրիշ էլ ինչպիսի լրացուցիչ կարողություններով են օժտել արտադրողներն իրենց «հատուկ» ապրանքատեսակը: Բոլորովին զարմանալի չի լինի, եթե մի ինչ-որ «X» ժամի այդօրինակ արտասահմանյան արտադրության հրթիռային համակարգը ինքնակամ գործարկվի և հարվածի ոչ թե տիրոջ, այլ արտադրողի կողմից նախանշված մի թիրախի կամ էլ անհասկանալի պատճառով շեղվի դեպի նախանշված թիրախը տանող երթուղուց և խոցի մեկ այլ` չնախատեսված թիրախ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին մեկ-երկու տասնամյակների ընթացքում մարտական պայմաններում այսօրինակ զինատեսակների զանգվածային կիրառման դեպքեր գրեթե չեն գրանցվել, ապա տարատեսակ բանանա-խավիարա-ծիրանակեր հանրապետություններին միանգամայն անպատիժ կերպով կարելի է վաճառել անգամ իսկական հրթիռների լոկ անվնաս “խրտվիլակները” :

Դիտվել է՝ 3054

Մեկնաբանություններ