Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ցավոք, Կովկասից են նաև Ռուբեն Վարդանյանը և ՀՀ առաջին պաշտոնը ստացած մի անձ

Ցավոք, Կովկասից են նաև Ռուբեն Վարդանյանը և ՀՀ առաջին պաշտոնը ստացած մի անձ
02.09.2024 | 17:37

Եվրասիայի վրա կա Կովկաս անունով մի տարածք, որի բնիկները դարերով կռիվ են տվել դեպի Եվրոպա մղվող վայրենի, վաչկատուն ցեղերի դեմ ու պայքարի ընթացքում այդտեղ բնակվող ազգերի մոտ ձևավորվել է տղամարդկայնության խստագույն հատկանիշներ, բարոյական և հոգեբանական թանձր նորմեր, ինքնազսպման, ինքնակատարելագործման դաժան արգելքներ և ֆիլտրեր։

Կովկասը բնակեցնող ազգերը որոշակի նմանություն ունեն սպարտացիների հետ, նրանք հավատարիմ են զինվորական պարտքին, հարգում են հյուրընկալության ադաթները, վեհանձն են հակառակորդի և անողոք թշնամիների նկատմամբ։

Կովկասյան ռազմիկների նկատմամբ իրենց հիացական հարգանքն են արտահայտել բազմաթիվ հակառակորդներ և Վարդան Մամիկոնյանի, Գեորգի Սահակաձեի, գեներալ Մադաթովի, գեներալ Լորիս Մելիքովի, Շամիլի, մարշալ Բաղրամյանի, Ռուսլան Գիլաևի ռազմական գործի հմտություններից զատ առանձնացրել են նրանց վեհությունը, ներողամտությունը, ընկածին օգնելու պատրաստակամությունը։

Ինչու՞ եմ հիշել այս հերոս խիզախ անձանց:

Որովհետև, ցավոք, Կովկասից են նաև Ռուբեն Վարդանյանը և ՀՀ առաջին պաշտոնը ստացած մի անձ։

Թուրքական գերության մեջ հայտնված Ռուբեն Վարդանյանի գերության մասին հարցին ի պատասխան ՀՀ այդ ղեկավար կոչեցյալը, իրեն միայն հատուկ անմարդկային գալարումներով հայտարարում է, որ դեռ պետք է պարզել թե ո՛վ է Վարդանյանին ուղարկել Հայաստան, հետո Արցախ, ինչ հանձնարարությամբ է նա հայտնվել քաղաքական կյանքում և այդ ամենն անում է ադրբեջանական մի քոսոտ դատախազի մեղադրական խոսքերով։

Հասկանու՞մ եք, գիտակցու՞մ եք, որ Վարդանյանի վերաբերյալ ազերի դատախազի և ՀՀ պաշտոնյայի մտքերը նույնն են։

Վստահ եղեք, որ քաղաքական հնարավոր հակառակորդ ունենալու վախն այդ արարածին հեռու կտանի և կարելի է նույնիսկ մտածել, որ նա պատրաստ չէ անելու որևէ բան թշնամու զնդանում գտնվող մեծ հայասեր մարդասեր Վարդանյանին օգնելու համար, իսկ ազատման դեպքում էլ Ավրորայի մրցանակաբաշխության հովանավորն արդեն Հայաստանում կհայտնվի քննչական մարմիններում։

Որպես վերջաբան մեջբերեմ Անդրե Մորուայի խոսքը։

Ողջ կյանքում կհանդիպեք մարդկանց, որոնց մասին զարմանքով կասեք. «Ինչու՞ է նա ինձ ատում։ Չէ՞ որ ես նրան ոչինչ չեմ արել»։

Սխալվում եք: Դուք նրանց հասցրել եք ամենածանր վիրավորանքը՝ դուք նրանց էության կենդանի ժխտումն եք»։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2173

Մեկնաբանություններ