ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ներքաղաքական իրադարձություններն ազդում են նաև արտաքին քաղաքականության վրա

Ներքաղաքական իրադարձություններն ազդում են նաև արտաքին քաղաքականության վրա
11.05.2024 | 16:28

Փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը ևս չի ուզում անվերջ պատերազմի, անընդհատ ռազմական գործողությունների մեջ լինել, բայց անորոշ վիճակը կարողանում է օգտագործել ի օգուտ իրեն։

Թե՛ ներքին քաղաքական կյանքում, թե՛ արտաքինում կարողանում է պատերազմով ահաբեկել թե՛ սեփական ժողովուդրին, և՛ թե հարևաններին՝ ի դեմս մեզ։

Այսօր մեր ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները , երևի զարմանալի թվա շատերին, ուժեղացնում են նաև ՀՀ-ին։ Ուժեղացնում են այն իմաստով, որ ՀՀ իշխանությունը շատ հստակ, շատ կոնկրետ կարող է թե՛ միջազգային գործընկերներին ուղիղ, իսկ Ադրբեջանին արդեն միջնորդավորված ասել, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ծավալապաշտական, միակողմանի պահանջատիրական, իր կողմից ոչ մի քայլ չարվող քաղաքականությունը, ապա կարող է ձախողել այն պրոցեսը, որը սկսվել է։

Իսկապես շատ լավ առիթ է հիմա, որպեսզի մեր արտաքին քաղաքականությունում կարողանանք միջնորդներին, շահագրգիռ կողմերին ասել, որ ազդեն Ադրբեջանի վրա և գնա այնպեսի քայլերի, որով տեսանելի ապագայում սահմանագծման և սահմանազատման արդյունքում ՀՀ-ին անցնի իր պատկանելիքը։ Ցավում եմ, որ ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցողը շատ կարճամիտներ, տեղական պաշտոնակռվով տառապողներ դիտարկում են միայն ներքին քաղաքականության մեջ։

Կարճ ասած, սա հիանալի շանս է ՀՀ իշխանության համար, որպեսզի Ադրբեջանի հետ բանակցային գործընթացներում բեկում մտցնի:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ