Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Տանում է դեպի անդունդ

Տանում է դեպի անդունդ
02.04.2024 | 13:01

Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո երկրիս գերագույն գլխավոր տիկտոկերը հեռանալու է օդնոկլասնիկ, որպեսզի այնտեղ դասախոսություններ կարդա հայկական պետականության կործանման պատմական ցիկլերի անխուսափելիության մասին:

Չորս-հինգ տարի առաջ եմ գրել, որ Հայաստան երկիր-ավտոբուսի ղեկին նստած, հարբած, մեքենա վարել չիմացող վարորդը, լեռնային քարքարոտ ճանապարհով սլանալով, ժողովրդին տանում է դեպի անդունդ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1662

Մեկնաբանություններ